Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/703

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բանասիրական հետազոտությունների հետագա բաժանումը լեզվաբանական, տեքստաբանական և գրականագիտական բնագավառների։ Ս․ Ա․ Կոզինը հրապարակեց XIII դ․ գրական հուշարձան «Նվիրական ասք»-ի բնագիրը և ռուս. թարգմանությունը («Ասք»-ի ուսումնասիրությանը աշխատություններ են նվիրել հունգ․ Լ․ Լիգետին, ֆրանս․ Ա․ Մոստարտը և Պ․ Պելլիոն, գերմ․ Է․ Հենիշը, մոնղ․ լեզվաբան Մ․ Գաադամբան, ժամանակակից մոնղ․ «Նվիրական ասք»–ը հրատարակել է Ց․ Դամդինսուրենը)։ Կոզինը ուսումնասիրել է նաև «Գեսերիական» և «Զանգարիական» էպոսները։ Ն․ Պ․ Շաստինան հրատարակել է մոնղ․ «Շարա թուջի» և «Ալթան թոբչի» տարեգրությունների թարգմանությունը և ուսումնասիրությունը։ Սովետական Մ․ զարգացել է ՄԺՀ գիտ․ հիմնարկների հետ սերտ համագործակցության պայմաններում։ Մ–յան խնդիրներին զգալի ուշադրություն է դարձվում ՍՍՀՄ հանրապետություններում։ Մ–յան խնդիրներ են ուսումնասիրել աշխարհագրագետները (Վ․ Ա․ Օբրուչև, Է․ Մ․ Մուրզաև), հնագետները (Ս․ Վ․ Կիսելյով, Ա․ Պ․ Օկլադնիկով), բանասերները (Դ․ Դ․ Սանժեն, Յու․ Ն․ Ռյորիխ, Գ․ Ն․ Ռումյանցն և ուրիշներ), պատմաբանները (Ա․ Յու․ Յակուբովսկի, Լ․ Ս․ Պուչկովսկի, Լ․ Ն․ Գումիլյով, Լ․ Մ․ Գատաուլլինա և ուրիշներ), տնտեսագետները (Ս․ Կ․ Ռոշչին, Գ․ Ս․ Մատվեևա և ուրիշներ) ևն։
Մ–յան մեջ մեծ ավանդ ունեն մոնղ․ գիտնականները։ Ժող․ իշխանության տարիներին նրանք կատարել են հիմնարար ուսումնասիրություններ պատմության (Բ․ Շիրենդիբ, Շ․ Նացագդորժ, Ն․ Սեր Օջավ, Շ․ Բիրա, Բ․ Թուդև և ուրիշներ), տնտեսագիտության (Ն․ Ժագվարալ, Դ․ Դուգար), աշխարհագրության (Շ․ Ցեգմիդ, Բ․ Գունգադաշ), գրականության (Ց․ Դամդինսուրեն, Շ․ Լուվսանվանդան, Բ․ Ռինչեն և ուրիշներ), արվեստի բնագավառում։ Մ–յան կարևոր կենտրոններ են ՄԺՀ ԳԱ հասարակական գիտ․ հաստատությունները։ Ուլան Բատորում հրատարակվում է պատմաբանասիրական հուշարձանների մատենաշար («Monumenta Historical, «Studia Folklorica», «Corpus scriptorummongolorum» են)։ Կազմակերպվում են ինքնուրույն և համատեղ (սովետական և սոցիալիստական մյուս երկրների գիտնականների հետ) արշավախմբեր։ 1940-ական թթ․ վերջից Մ․ զարգացել է սոցիալիստական երկրներում՝ ԳԴՀ–ում (Կ․ Գուբեր, Է․ Տաուբե, Ռ․ Բաուվե), ԼԺՀ–ում (Ս․ Կալուժինսկի, Մ․ Լևիցկի և ուրիշներ), ՀԺՀ–ում (Լ․ Լիգետի, Դ․ Կարա, Ա․ Ռոնա Տաշ), ՉՍՍՀ–ում (Պ․ Պոուխա), այնուհետև՝ ԲԺՀ–ում և ՌՍՀ–ում։ Մ–յան նվաճումները սոցիալիստական երկրներում նպաստում են համաշխարհային Մ–յան մեջ առաջավոր գիտական մեթոդաբանության հաստատմանը։ Մոնղոլագետների համաշխարհային գիտաժողովները (1959, 1970, Ուլան Բատոր) հաստատեցին մարքսիստական ուղղության առաջատար դերը Մ–յան մեջ։
Բուրժ․ երկրներում Մ–յան հիմնական ուղղություններն են աղբյուրագիտությունը, լեզվաբանությունը, բանասիրությունը և սկզբնաղբյուրների հրատարակումը (հիմնականում՝ ԱՄՆ–ում և ԳՖՀ–ում)։ Մոնղոլների պատմության, լեզվի և գրականության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել ԳՖՀ–ում (Վ․ Հայսսիգ), ԱՄՆ–ում (Ֆ․ Լեսսինգ, Ջ․ Կրյուգեր և ուրիշներ), Ճապոնիայում (Կ․ Սակամոտո, Մ․ Մուրակամի, Ս․ Իվամուրա և ուրիշներ)։ 1950-ական թթ․ կեսին Մեծ Բրիտանիայում և առանձնապես ԱՄՆ–ում։ (Օ․ Լատտիմոր, Ջ․ Ֆրիտերս) ու Ճապոնիայում (Կ․ Տանակա) նկատվել է զգալի հետաքրքրություն ՄԺՀ նորագույն պատմության, քաղաքականության, միջազգային դրության, տնտեսության, պետ․ կառուցվածքի նկատմամբ։ Սակայն այդ ուսումնասիրություններից մի քանիսն ունեն միտումնավոր բնույթ՝ առանձնապես սովետա–մոնղոլական հարաբերությունների հարցերում (Ռ․ Ռուպեն, Ու․ Բալլիս և ուրիշներ՝ ԱՄՆ, Զ․ Բոուդեն՝ Մեծ Բրիտանիա)։
ՍՍՀՄ–ում Մ–յան կենտրոններն են Մոսկվայի արևելագիտության ինստ–ը և Լենինգրադի՝ նրա բաժանմունքը, ՍՍՀՄ ԳԱ ազգագրության, համաշխարհային սոցիալիստական սիստեմի էկոնոմիկայի, հնագիտության ինստ–ները, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի Բուրյաթական ֆիլիալի հասարակական գիտությունների ինստ–ը Ուլան Ուդեում, Կալմիկական ԻՍՍՀ Մինիստրների խորհրդին կից լեզվի, գրականության և պատմության ինստ–ը Էլիստայում, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի պատմության, գրականության և փիլիսոփայության ինստ–ը Նովոսիբիրսկում։ Մոնղոլագիտական կադրեր պատրաստում են Մոսկվայի համալսարանին կից Ասիայի և Աֆրիկայի ինստ–ը, միջազգային հարաբերությունների ինստ–ը, Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, Իրկուտսկի համալսարանը։ Սոցիալիստական երկրներում Մ–յան կենտրոններն են՝ ՄԺՀ ԳԱ պատմության, լեզվի և գրականության, փիլիսոփայության, հասարակագիտության և իրավունքի ինստ–ները, ԲԺՀ, ԳԴՀ, ԼԺՀ, ՀԺՀ արևելագիտական կենտրոնները, Ուլան Բատորի, Բուդապեշտի, Բեռլինի, Վարշավայի համալսարանները։ ՍՍՀՄ–ում Մ–յան հարցերը լուսաբանվում են «Народы Азии и Африки», «Проблемы Дальнего Востока», «Азия и Африка сегодня» և այլ ամսագրերում ու պարբերականներում, սոցիալիստական երկրներում՝ «БНМАУ-ын Шинжлэх ухааны академийп мэдээ» (Ուլան Բատոր, 1961-ից), «Эдийн засгийн асуудал» (Ուլան Բատոր, 1956-ից), «Acta Orientalia․․․» (Բուդապեշտ, 1950-ից), «Novy Orient» (Պրագա, 1945-ից), «Rosznik oriental is tyczny» (Կրակով, 1914-ից)։ Կապիտալիստական երկրներում Մ–յամբ զբաղվում են ԱՄՆ–ի, Ինդիանայի, Կոլումբիայի, Հարվարդի, Մեծ Բրիտանիայում՝ Լիդսի, Ֆրանսիայում՝ Փարիզի, ԳՖՀ–ում՝ Բոննի, Մյունխենի, Վիսբադենի, Դանիայում՝ Կոպենհագենի, Ճապոնիայում՝ Տոկիոյի, Օսակայի, Կիոտոյի համալսարաններում և այլուր։ Մ–յան հարցերը լուսաբանվում են «Journal Asiatique» (P․, 1822-ից) և այլ պարբերականներում։
Մ–յան համար կարևոր են XIII դ․ հայ մատենագիրների (Վանական Վարդապետ, Կիրակոս Գանձակեցի, Վարդան Արևելցի, Գրիգոր Ակներցի, Ստեփանոս Օրբելյան, Սմբատ Գունդստաբլ, Հեթում Պատմիչ) տեղեկությունները և հայ պատմաբանների (Մ․ Չամչյան, Ղ․ Ալիշան, Ք․ Պատկանյան, Լեո, Հ․ Մանանդյան, Լ․ Խաչիկյան, Մ․ Երեմյան, Լ․ Բաբայան և ուրիշներ) ուսումնասիրությունները՝ մոնղոլների պատմության, Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների հետ մոնղոլների փոխհարաբերությունների վերաբերյալ։
Գրկ․ Бартольд В․ В․, История изучения Востока в Европе и России, 2 изд․, Л․, 1925; Шастина Н․ П․, История изучения Монгольской Народной Республики (краткий очерк), в кн․։ Монгольская Народная Республика, М․, 1952; Նույնի, Изучение истории Монголии после Октября, «Народы Азии и Африки», 1967, № 4; Герасимович Л․ К․, Литература Монгольской Народной Республики 1921–1964 годов, Л․, 1965; Михайлов Г․ И․, Литературное наследство монголов, М․, 1969; Востоковедение в Ленинградском университете, «Уч․ зап․ ЛГУ, Сер․ востоковедческих наук», 1960, № 296, в․ 13; Востоковедные фонды крупнейших библиотек Советского Союза, М․, 1963․
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԱԼԹԱՅ, լեռնային համակարգ ՄԺՀ–ում և Չինաստանում։ Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ․ մոտ 1000 կմ, լայնությունը՝ 150–300 կմ։ Առավելագույն բարձրությունը 4362 մ է (Մունխ Խայրխան ուլա լեռ)։ Բաղկացած է տեկտոնական հովիտներով մասնատված մի քանի զուգահեռ լեռնաշղթաներից։ Գագաթները սարավանդաձև են, կատարային մասերում կան կառային և կախված սառցադաշտեր (ամենամեծը Պոտանինի սառցադաշտն է)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, պորֆիրներից, պորֆիրիտներից և գրանիտներից։ Նախալեռներում տարածված են կիսաանապատներն ու անապատները, ավելի բարձր՝ լեռնային տափաստանները, հս․ լանջերին՝ փշատերև անտառները։
ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Бугд Найрамдах Монгол Ард Улс), ՄԺՀ (БНМАУ)

Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 704
II․ Պետական կարգը 
 704
III․ Բնությունը 
 704
IV․ Բնակչությունը 
 704
V․ Պատմական ակնարկ 
 704
VI․ Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպություններ 
 705