Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սացումը կամ փախուստը հասարակու– թյունից։ Գրկ․Замошкин Ю․ А․, Психологи– ческое направление в современной буржуаз– ной социологии, М․, 1958; Современная пси– хология в капиталистических странах, М․, 1963․ ՆԵ9ԱՅ Դանիլո (ծն․ թ․ անհտ․–1651)․ լեհական շլյախտայի դեմ ուկրաինական ժողովրդի ազատագրական պատերազմի (1648–54) հերոս, Բ․ աեՀևիցկոէ զինա– կիցը։ Ն․ դեմ էր Զրորովյան համաձայ– նողական պայմանագրին (տես Զբորով– յան պայմանագիր 1649)։ 1649–50-ին գըլ– խավորել է լեհ․ շլյախտայի դեմ ապըս– տամբությունը։ Զոհվել է մարտում։ Ուկր․ ժողովուրդը երգեր է հյուսել Ն–ի մասին։ ՆԷՁԿհՆԱւ Միլիցա Վասիլենա (ծն․ 1901), սովետական պատմաբան, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1958), ՌՍՖՍՀ (1966-ից՝ ՍՍՀՄ) մանկավարժական գիտություննե– րի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ Ավարտել է Կազանի համալսարանի պատ– մաբանասիրական ֆակուլտետը (1921)։ Դասավանդել է Մոսկվայի 1-ին համալ– սարանում (1924–26), Արևելքի աշխատա– վորների համալսարանում (1925–28)։ 1934–54-ին եղել է Մոսկվայի համալսա– րանի պատմության ֆակուլտետի, 1946-ից՝ նաե Հասարակական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր (1958–65-ին՝ Սովետական հասարակության պատմու– թյան ամբիոնի ղեկավար)։ 1935-ից աշխա– տում է ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստ–ում։ Ն–ի գիտական հետազոտությունները նը– վիրված են XIX դ․ ռուս, հեղափոխական շարժման և հասարակական մտքի պատ– մության, պատմագրության, պատմական գիտության, պատմության մեթոդաբանու– թյան հարցերին։ Նրա աշխատություն– ներում իր ամբողջական արտացոլումն է գտել դեկաբրիստների շարժումը («Ա․ Ս․ Գրիբոյեդովը և դեկաբրիստները», 1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948, <1825 թ․ դեկտեմբերի 14-ի ապստամբությունը», 1951, «Դեկաբրիստների շարժումը», հ․ 1–2, 1955)։ Ն–ի մասնակցությամբ և ղե– կավարությամբ շարունակվում է «Դեկա– բրիստների ապստամբության» (հ․ 7, 9– 12, 1950–69) արխիվային նյութերի հրա– տարակությունը։ Մեծ է Ն–ի ավանդը Ռու– սաստանում առաջին հեղափոխական իրադրության հարցի մշակման ու լուսա– բանման գործում, բազմաթիվ ուսումնա– սիրություններ է գրել XIX դ․ 60-ական թթ․ հեղափոխական իրադրության, ականա– վոր հեղափոխականներ Ն․ Չեռնիշևսկու, Ն․ Օգարյովի, «Զեմլյա ի վոլյա» կազմա– կերպության գործունեության ևն մասին։ «Ն․ Գ․ Չեռնիշեսկին հեղափոխական իրա– դրության տարիներին» («Իստորիչեսկիե զապիսկի», հ․ 10, 1941), «1859–1861 թթ․ հեղափոխական իրադրությունը Ռուսաս– տանում» (հ․ 1–6, 1960–74) հոդվածների ժողովածուն ևն։ Ն–ի ուսումնասիրություն– ները դասակարգային պայքարի և պատ– մության մեջ ժողովրդի դերի մասին լույս են տեսել «ՍՍՀՄ պրոլետարիատի պատ– մություն» (1930–35) ևն կոլեկտիվ աշ– խատություններում։ Ն–ի ղեկավարու– թյամբ հրատարակվել են «ՍՍՀՄ–ում պատ– մական գիտության պատմության ուրվա– գծեր» աշխատության 2–4 հատորները (1960–66), «Պատմությունը և պատմա– բանները» (1965, 1966, 1972) հոդվածների ժողովածուն։ Ն․ ՍՍՀՄ պատմության բու– հական և դպրոցական առաջին դասա– գրքերի (բազմաթիվ հրտ․ թարգմանվել են հայերեն) հեղինակ է։ Գործունորեն մաս– նակցել է Մովետական մեծ և փոքր հան– րագիտարանների ստեղծմանը։ Ն–ին աշա– կերտել են մեծ թվով հայ պատմաբաններ։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքա– յին կարմիր դրոշի շքանշաններով։ Գրկ․ Дунаевский В․ А․, К и м М․ П․, Академик М․ В․ Нечкина, «Новая и новей– шая история*, 1971, Ne 5․

ՆԵՊԱԼ, պետություն Հարավային Ասիա– յում, Հիմալայների կենտրոնական մա– սում ։ Սահմանակից է ՉԺՀ–ին և Հնդկաս– տանին։ Տարածությունը 140,8 հզ․ կմ2 է, բն․՝ 14,2 մլն (1981)։ Մայրաքաղաքը՝ Կատմանդու։ Վարչականորեն բաժանվում է 14 զոնայի (անչոլայի) և 75 շրջանի։ Պետական կարգը։ Ն․ սահմանադրա– կան միապետություն է։ Գործող սահմա– նադրությունն ընդունվել է 1962-ին (լրաց– վել է 1967-ին)։ Պետության գւուխը թագա– վորն է, որն իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական ողջ իշխանությու– նը, Ազգային պանչայատի (օրենսդրական բարձրագույն մարմին) անդամներից նշա– նակում պրեմիեր մինիստրին և կառավա– րության անդամներին։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանա– տարն է։ Թագավորին կից գործում են խորհրդակցական մարմիններ՝ պետ․ խոր– հուրդն ու ազգային կառավարման խոր– հուրդը։ Ազգային պանչայատի ֆունկցիա– ները սահմանափակ են, ընդունած օրենք– ներն ուժ են ստանում միայն թագավորի հաստատմամբ։ իշխանության տեղական մարմինները քաղաքային, գյուղական և զոնային պանչայատներն են։ Ն–ի դատա– կան համակարգը կազմում են Գերագույն դատարանը, շրջանային, զոնային, ռե– գիոնալ դատարանները։ Բնությունը։ Ն–ի տարածքը լեռնային է։ Հս–արմ–ից հվ–արլ․ ձգվում են լեռների երկու շարք։ Հս․ շարքը Կենտրոնական Հիմալայների հվ․ լանջերն են (Մեծ Հի– մալայներ)։ Ն–ի սահմաններում հաշվվում են 8000 t/–ից բարձր 10-ից ավելի լեռնա– գագաթներ, այդ թվում՝ Զոմոլունգման (էվերեսա, 8848 tlt երկրագնդի ամենա– բարձր լեռնագագաթը)։ Լեռների կենտ– րոնական մասում առկա են ժամանակա– կից հզոր սառցադաշտեր և հին սառցա– դաշտերի հետքեր։ Ն–ում Հիմալայները հս–ից հվ․ բաժանվում են Անդրհիմալայ– ների կամ սահմանային լեռնաշղթաների, Մեծ Հիմալայների, Ցածրադիր Հիմալայ– ների (Մահաբհարատ) և Արտաքին Հի– մալայների (Հուրիա)։ Ցածրադիր Հիմա– լայները խիստ մասնատված են (տեղ– տեղ վերածվել են բեդլենդների, 1–1,5 հզ․ Վ բարձրությամբ) և իրարից անջատ– ված հին լճային իջվածքներով։ Ն–ի հվ․ մասը ընդգրկում է Ինդոս–Գանգեսյան հարթավայրի հս․ ծայրամասը՝ Թերային (200–250 ւ£)։ Ն–ի երկրաբանությունը և օգտակար հանածոները թույլ են ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ Հիմալայան համա– կարգը Ալպյան ծալքավոր մարզի մասն է, որը ձևավորվել է Թետիս գեոսինկլինա– լում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, ոսկի, քրոմ, շավւյուղա, նավթ և գազ։ Կլիման հիմնականում մերձհասարա– կածային մո ա սոնային է՝ վառ արտահայտ– ված բարձունքային գոտիականությամբ։ Հվ–ում հունվարի միջին ջերմաստիճանը 15°C է, միջլեռնային գոգավորություն– ներում՝ о–io°c, 4000 г/–ից բարձր՝ ջեր– մաստիճանները տարվա մեծ մասը բա– ցասական են, հուլիսինը, համապատաս– խանաբար 30°C, 20°C, մինչև 10°C։ Լեռ– ների հվ․ լանջերին տարեկան տեղում– ներն ավելի քան 2000 մմ են, գոգավորու– թյուններում՝ 1500 t/ /–ից պակաս։ Գետերը՝ Կառնալի, Գանդակ, Կոսի, Բագհմատի ևն, պատկանում են Գանգեսի ավազանին։