Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեխանիզմները, բջջից, բջիջ ակտիվու– թյան անցումը։ էլեկտրոնային մանրա– դիտակի միջոցով ստացվել է կենտրոնա– կան նեյրոնների և միջնեյրոնային կապե– րի մանրամասն պատկերը։ Նշված տեխ․ նվաճումները հնարավորություն են ըս– տեղծել նյարդային համակարգում ին– ֆորմացիայի կոդավորման և հաղորդման եղանակների անմիջական ուսումնասիր– ման, ինչպես նաև ֆիզիկական և քիմ․ տարբեր միջոցներով նեյրոնների գործու– նեությանը ակտիվ միջամտության մեթոդ– ների մշակման համար։ ժամանակակից Ն․ սերտորեն շաղկապվում է գիտության այլ ճյուղերի՝ նյարդակիրեոնետիկայի, նյարդաքիմիայի, նյարդաբիոնիկայի են հետ։ Ն–ի զարգացմանը մեծապես նպաս– տել են հայ ֆիզիոլոգներ К Կոշտոյանցի, Է․ Հասրաթյանի, Ա․ Քարամյանքւ, Ա․ Աչեքէ– սան յան ի, է․ Հայրապետյանցի և ուրիշնե– րի աշխատանքները։ ՀՍՍՀ–ում նյարդա– ֆիզիոլոգիական հետազոտություններ են կատարվում ՀՍՍՀ ԳԱ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–ում, Երեանի հա– մալսարանի և բժշկ․ ինստ–ի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոննե– րում։

ՆՅԱՐԴԵՐ, նյարդային հյուսվածքի թե– լանման խրձեր, որոնք գւխուղեղը, ողնու– ղեղը և նյարդային հանգույցները կապում են օրգանիզմի տարբեր օրգանների ու հյուսվածքների հետ։ Տարբերում են զգացող Ն․ (կենտրոնաձիգ) և շար– ժիչ (կենտրոնախույս) Ն․։ Որոշ Ն–ի (օրինակ4 կմախքային մկանները նյարդա– վորող) կազմի մեջ մտնում են գլխավորա– պես միելինապատ, մյուսներում (օրինակ՝ սիմպաթիկ Ն․)՝ առավելապես ոչ միելինա– պատ նյարդաթելեր։ Մարդու և ողնաշարա– վոր կենդանիների (կաթնասուններ, թըռ– չուններ, սողուններ) գլխուղեղից դուրս են գալիս գանգուղեղային 12 զույգ Ն․՝ I հոտառական, II տեսողական, III ակնա– շարժ, IV ճախարակային, У եռորյակ, VI ակնազատիչ, YII դիմային, VIII անդաս– տակախխունջային (լսողական), IX լեգ– վաըմպանային, X թափառող, XI հավել– յալ, XII ենթալեզվային։ Մարդու ողնու– ղեղային Ն․ 31 զույգ են, որոնցից պարա– նոցայինը՝ 8, կրծքայինը՝ 12, գոտկայինը՝ 5, սրբոսկրայինը՝ 5 և պոչուկային՝ 1։ Մի քանի հարևան Ն․ կարող են առաջաց– նել նյարդային հյուսակներ։ Տարբերում են 3 մեծ հյուսակներ, պարանոցային, բազկային և գոտկասրբոսկրային։ Մեկ նյարդը սովորաբար պարունակում է 10s– –10* նյարդաթելիկ (տեսանյարդը՝ մոտ 1 մլն)։ Հատուկ խումբ են կազմում վեգե– տատիվ նյարդային համակարգի հան– գույցներից, բներից և հյուսակներից սկիզբ առնող Ն․։ Մարդու և կենդանիների օր– գանիզմում Ն–ի ամբողջությունը կազմում է ծայրամասային նյարդային համակար– գը։

ՆՅԱՐԴՈհՌՈհՏ!է, նևրոմա (նեյրո․․․ և հուն, со յա – վերջավորություն ու– ռուցքների անվանումներում), հավաքա– կան հասկացություն նյարդային համա– կարգի ուռուցքային ախտահարումները նշելու համար։ Լինում է իսկական և կեղծ։ Իսկական Ն․ են նյարդային հյուսվածքի տարրերից կազմված ուռուցք– ները (օրինակ՝ նևրոֆիբրոմա, գանգլիո– նևրոմա, ծայրամասային նյարդերի Ն․ ևն)։ Որոշ Ն–ներ (օրինակ՝ նևրոցիտոման) ունենում են չարորակ ընթացք։ Կեղծ Ն–ները թեև կապված են նյարդացողունի հետ, բայց ծագում են տարբեր հյուսվածք– ներից (օրինակ՝ ճարպային՝ նևրոլիպո– մաներ)։ Տարբերում են նաև ամպուտա– ցիոն (ծայրատման) Ն․, որը կտրված կամ սպիական փոփոխությունների ենթարկ– ված նյարդի ռեգեներացիոն (վերականգ– նողական) հաստացում Է։ Այդպիսի Ն․ առաջացնում է տնքացող ցավեր, իսկ երբեմն ծայրատի սնուցման խանգարում– ներ։ Բ ու ժ ու մ ը՝ ֆիգիոթերապևտիկ պրո– ցեդուրներ կամ վիրաբուժական միջամը– տություն։ ՆՅՈհ (ֆրանս․ ոս – մերկ), մերկ մարմին, կերպարվեստի ժանր, որի պատկերման առարկան մերկ մարմինն Է։ Ն․ իր զարգացման ընթացքում ար– տացոլել է տվյալ երկրի ու դարաշրջա– նի մարդու մարմնական գեղեցկության իդեալը։ Վերածննդի դարաշրջանում Ն․ վերասկզբնավորվել է դիցաբանական, այ– լաբանական, պատմական և կենցաղային ժանրերի շրջանակներում։ Զորջոնեի, Տի– ցիանի և այլոց մերկերը մարմնավորել են կնոջ գեղեցկության իդեալը։ Ն․ որպես ժանր ձևավորվել է XVII դ․, զգայապաշ– տական գաղափարների տարածումով։ Պ․ Պ․ Ռուբենսի բաբոկկոյական շքեղ մարմնաձևերը աշխարհի զգայական, լիարյուն ընկալումն են խորհրդանշում։ Կնոջ մերկ մարմնի պատկերումը հիմնա– կան թեմա է դարձել Վելասկեզի «Հայե– լիով Վեներան* նկարում (1651, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Ռեմբրանդը հրաժարվել է բնորդի իդեալականացու– մից, այն մեկնաբանել է ինտիմ–կենցա– ղային պլանով («Ջուրը մտնող կինը», 1655, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Ա․ Մոդիլիանի․ «Նյու» («Մերկը», 1917, մաս– նավոր հավաքածու, Փարիզ) XVIII դ․ Ն․ մեծապես տարածվել է ֆրանս․ ռոկոկոյի արվեստում (Ֆ․ Բուշե)։ XIX դ․ 1-ին կեսին ժ․ Օ․ Դ․ Էնգրը ջանացել է բուրժ․ իրականությանը հակադրել գե– ղեցկության իդեալական, դասական մարմ– նաձեեր («Աղբյուր», 1856, Լուվբ, Փարիզ)։ XIX դ․ կեսին սալոնային ակադեմիական ոճի նկարիչներ Ա․ Վ․ Բուգրոն, Ա․ Կաբա– նելը ստեղծել են քաղցր–մեղցր, էկլեկ– տիկ գործեր։ Սրանց հակառակ Գ․ Կուրբեի վաղ շրջանի մերկերը պարզակյաց են, դեմոկրատական բնույթի։ է․ Մանեն վերջ– նականապես մերժել է Ն–ի դիցաբանական պատկերումը՝ ընդգծելով բնորդի իրա– կան միջավայրը («Օլիմպիա», 1863, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։ Օ․ Ռենուարի գործերում կնոջ մերկ մար– մինը մեկնաբանված է բնանկարից ան– բաժան («Մերկը արևի տակ», 1876, Իմպ– րեսիոնիզմի թանգարան)։ Ինտիմ–քնա– րական բնույթ ունեն Պ․ Բոննարի մերկե– րը։ XX դ․ արվեստում Ն․ սովորաբար առնչվում է նոր գեղարվեստական արտա– հայտչամիջոցների որոնման հետ (Պ․ Պի– կասսո, ժ․ Ռուո, Ա․ Մոդիլիանի)։ Հայկ․ կերպարվեստում Ն–ի ժանրը մեծ տարածում չի ունեցել։ Այն ի հայտ է եկել հատկապես սովետական շրջանում։ Ա․ Բաժբեուկ–Մելիքյանի և է․ Իսաբեկ– յանի մերկերը աչքի են ընկնում կենսա– լիությամբ, ռեալիզմով։ Դասական և ար– դիական խնդիրների համադրումը, բարդ, զուգահեռներով հարուստ ձևամտածողու– թյունը բնորոշ է Ե․ Քոչարի, Վ․ Շաքար– յանի, Ռ․ Ադալյանի Ն–երին։ ՆՅՈՒ ԲՐԱՆՍՈհԻԿ (New Brunswick), նա– հանգ Կանադայի արևելքում, Ատլանտյան օվկիանոսի ավւին։ Տարածությունը 72,5 հզ․ կմ2 է, բն․՝ 664 հզ․ (1976)։ Վարչական կենտրոնը՝ Ֆրեդերիկթոն։ Բնակչության 57 %-ը բնակվում է քաղաքներում, 39 % –ը՝ արդ․ և ձկնորսական ավաններում։ Նա– հանգի պղնձի, նիկելի, կապարի, ցինկի և արծաթի հանքերի հիման վրա Բաթերս– թում գործում է լեռնահանքային, մետա– լուրգիական և քիմ․ ձեռնարկությունների խոշոր համալիր։ Զարգացած են թաղան– թանյութի–թղթի արտադրությունը, նավ– թաք իմ․, սննդի, մեքենաշինական, Փայ– տամշակման արդյունաբերությունը։ Կա կոշիկի և շինանյութերի արտադրություն, ձկնորսություն։ Գյուղատնտեսությունն ունի տեղական նշանակություն։ Ֆրանսիա– ցի առաջին բնակիչները Ն․ Բ․ են եկել 1604-ին, անգլիացիները՝ 1762-ին։ 1784-ին դարձել է Մեծ Բրիտանիայի առանձին նա– հանգը (գաղութը)։ 1867-ին մտել է Կանա– դա դոմինիոնի կազմի մեջ։ «ՆՅՈՒ ԴԱԳ» («Ny Dag», «Նոր օր»), շվե– դական թերթ։ Ձախ կուսակցության (կո– մունիստներ) կենտրոնական օրգան։ Լույս է տեսնում 1930-ից, Մտոկհոլմում։ Նյութեր է հրապարակում Շվեդիայի հա– սարակական–քաղաքական կյանքի կարե– վոր հարցերի, միջազգային բանվորական և ազգային–ազատագրական շարժման ժա– մանակակից խնդիրների վերաբերյալ։ Հանդես է գալիս ՍՍՀՄ–ի և սոցիալիստա– կան մյուս երկրների հետ բարեկամական կապերի ամրապնդման օգտին։ «ՆՅՈհ ԷՅՋ» («New Age», «Նոր դարաշըր– ջան»), շաբաթաթերթ, Հնդկաստանի կո– մունիստական կուսակցության կենտրո– նական օրգան։ Լույս է տեսնում Դելիում, 1953-ից, պնգլ․։ ՆՅՈհ ՀԵՄՓՇԻՐ (New Hampshire), նա– հանգ ԱՄՆ–ի հյուսիս–արևելքում, Նոր Անգլիայում։ Մահմանակից է Կանադա– յին։ Տարածությունը 24,2 հզ․ կմ2 է, բն․՝ 771 ․հզ․ (1978), վարչական կենտրոնը՝ Քոնքորդը, խոշոր քաղաքը՝ Մանչեստրը։ Տերիտորիայի մեծ մասը զբաղեցնում են Ապալաչյան լեռները։ Հս–ում տարածված են ասեղնատերև անտառները։ Կան շատ լճեր։ Զարգացած է մեքենաշինությունը (էլեկտրատեխնիկա, արդ․ սարքավորում–