Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րագոլյն դպրոցները և այլ ուս․ հաստա– տություններ։ խոշոր գրադարաններն են՝ համալսա– րանների, քաղաքային (Օսլոյում)։ Թան– գարաններն են՝ Նորվ․ ժող․ (հիմն․ 1894-ին), Ազգային հնությունների հա– մալսարանական (1828), Ազգային պատ– կերասրահը (1837), Կիրառական արվես– տի (1876), Կենդանաբանական (1820) են։ XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները I․ Բնական к տեխնիկական գիտու– թյունները Ն–ի աշխարհագրական դիրքի առանձ– նահատկությունները պայմանավորել են նավաշինության և նավագնացության վաղ զարգացումը։ Նորվեգացիների նախնի– ներն արդեն VIII դ․ վերշին կառուցել են սրահատակ նավեր և կատարել երկարաաե նավարկություններ, որոնք հանգեցրել են Իսլանդիայի (IX դ․ վերջ), Գրենլանդիայի (X դ․ վերջ), Հյուսիսային Ամերիկայի (մոտ 1000) հայտնադործմա– նը (տես Վիկինգներ)։ Ն–ի միացումը (1380) Դանիային երկար ժամանակ երկի– րը վերածել է խուլ գավառի։ Գիտության զարգացման համար բարենպաստ պայ– մաններ են ստեղծվել միայն XVII – XVIII դդ․, երբ Ն–ում սկզբնավորվել են կապիտալիստական հարաբերություննե– րը, և ուժեղացել են կապերն այլ պետու– թյունների հետ։ XVII դ․ սկզբին են վերա– բերում Ցո․ Մունկի բևեռային ճանապար– հորդությունները։tXVIII դ․ երևան են եկել է․ Պոնտոպիդանի <Նորվեգիայի բնական պատմության նկարագրության փորձեր* (1752–53) և Ցու․ է․ Գուններու– սի «Նորվեգիայի ֆլորան» (1766–72) աշխատությունները, հիմնադրվել է առա– ջին մասնագիտական ուս․ հաստատու– թյունը՝ Կոնգսբերգի հանքային գործի ուսումնարանը (1758), կազմակերպվել է Թագավորական գիտ․ ընկերությունը թան– գարանով (1760, Տրոնհեյմ)։ 1811-ին Քրիս– սփանիայում (Օսլո) հիմնվել է համալսա– րան, որտեղ XIX դ․ 20-ական թթ․ Երկրի մագնիսականության բնագավառում աշ– խատող ֆիզիկոս Կ․ Հանստենի շուրջը ձևավորվել է օժտված երիտասարդների մի խմբակ, որի անդամներից էին մաթե– մատիկոս Ն․ Հ․ Աբելը, երկրաբան Բ․ Մ․ Կեյլհաուն (1830–50-ին կազմել է Ն–ի առաջին երկրաբանական քարտեզը) և ուրիշներ։ Բնական գիտությունների զար– գացումը զգալիորեն արագացել է Ն–ում արդ․ հեղաբեկմանը զուգընթաց (XIX դ․ 40-ական թթ․)։ Աշխատանքներ են ծավալ– վել Ն–ի բնության (Պ․ Կ․ Ասբյեռնսեն), բուսական աշխարհի (Մ․ Ն․ Բլյուտ), ծո– վային կենդանական աշխարհի (Մ․ Սարս և Գ․ Ու․ Սարս) ուսումնասիրման ուղղու– թյամբ, արագորեն զարգացել է երկրա– բանությունը (Տ․ Հիերուլֆ)։ Նշանակալի են եղել մաթեմատիկոսների (Ս․ Լի, Լ․ Սիլով, Կ․ Բյերկնես) հաջողություն– ները։ Քիմիկոսներ Կ․ Մ․ Գուլդբերգը և Պ․ Վաագեն 1864–67-ին սահմանել են գործող զանգվածների օրենքը։ Բժիշկ Գ․ Հանսենը նկարագրել է (1871) բորի ցուպիկը։ Կատարվել են օդերևութաբա– նական կարևոր հետազոտություններ (Հ․ Մոն, Վ․ Կ․ Բյերկնես)։ 1857-ին հիմնա– դրվել է Գիտությունների և գրականու– թյան նորվեգ․ ակադեմիան, 1858-ին4 Երկ– րաբանության, 1866-ին՝ Օդերևութաբա– նության ինստ–ները, 1872-ին՝ Տրոմսյոյի թանգարանը, 1874-ին՝ ինժեներական, 1889-ին՝ Երկրաբանության ընկերություն– ները։ XIX դ․ վերջից սկսվել է նորվեգ․ արդյունաբերության բուռն աճը։ Զարգա– ցել են կիրառական հետազոտություննե– րը, շարունակվել են բժշկագիտական ուսումնասիրությունները (Ց․ Բեկ, Ռ․ Եսինգ)։ Մաթեմատիկոսներն աշխա– տանքներ են կատարել թվերի տեսության (Ա․ Տուե, Ա․ Սելբերգ, Վ․ Բրուն), տոպո– լոգիայի (Պ․ Հեգոր), մաթ․ տրամաբանու– թյան (Տ․ Սկոլեմ) և այլ բնագավառնե– րում։ Սկսել են զարգանալ գիտական նոր ուղղություններ՝ քվանտային մեխանիկա, միջուկային ֆիզիկա, ռադիոքիմիա, բշշա– բանություն և գենետիկա ևն։ Կարևոր հե– տազոտություններ են կատարվել շերտա– գրության, հնէաբանության, հանքագո– յացման և պետրոգրաֆիայի ուղղությամբ։ Երկրաքիմիայի վերաբերյալ հիմնարար աշխատանքներ է կատարել Վ․ Մ․ Գոլդ– շմիտը՝ այդ գիտության հիմնադիրներից մեկը։ Զգալի են եղել օդերևութաբանների հաջողությունները՝ կապված «բերգեն– յան դպրոցի» հետ։ ճանաչում են ստացել երկրաֆիզիկոսներ Կ․ Ստերմերի և Լ․ Վե– գարդի աշխատանքները բևեռափայլերի ուսումնասիրման վերաբերյալ, աստղաֆի– զիկոս Ս․ Ռոսսելանի աշխատություննե– րը։ XX դ․ կազմակերպվել են բազմաթիվ գիտ․ հիմնարկներ։ Տրոնհեյմի բարձրա– գույն տեխ․ դպրոցին (հիմնադրվել է 1900-ին) և մի քանի խոշոր ֆիրմաներին կից ստեղծվել են արդ․ առաջին լաբորա– տորիաները։ Ստեղծվել են երկրաֆիզիկա– յի, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, միներալոգիայի, հնէաբանության և այլ ինստ–ներ ու լաբորատորիաներ Բերգե– նում և Օսլոյում, աստղադիտարան Տրոմս– յոյում, կենսաբանության կայաններ Բեր– գենում և Տրոնհեյմում, 1917-ին հիմնա– դրվել է Ն–ի եղանակի ծառայություն։ Նորվեգացի գիտնականները մեծ ավանդ ունեն Արկտիկայի և Անտարկտիկայի հե– տազոտման գործում։ 1886-ին Ֆ․ Նանսե– նը, Օ․ Սվերդրուպը և ուրիշներ դահուկ– ներով առաջին անգամ կտրեցին անցան Գրենլանդիան, 1893–96-ին Նանսենը գլխավորեց «Ֆրամ» նավի արշավախում– բը։ «Ցոա» (1903–06) և «Մոդ» (1918–20) նավերով ու «Նորվեգիա» դիրիժաբլով (1926) դեպի Արկտիկա և «Ֆրամ» նավով (1910–12) դեպի Անտարկտիկա հայտնի արշավախմբեր է ղեկավարել Ռ․ Ամունդ– սենը․ նա առաշինն է հասել (1911) Հա– րավային բևեռ։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մից (1939–45) հետո արագորեն զարգա– նում են կիրառական հետազոտություն– ները առողջապահության, գյուղատնտե– սության և անտառատնտեսության, ձըկ– նագործության, մետալուրգիայի, նավա– շինության և այլ բնագավառներում։ Օսլո– յի մոտ ստեղծվել է Բլինեռն գիտ, համա– լիրը, ուր զետեղված են համալսարանը, ինչպես նաև պետ․ և արդ․ գիտահետազո– տական հիմնարկները։ 1960-ական թվա– կաններից, Շվեդիայի, Դանիայի, Ֆին– լանդիայի և 9 այլ երկրների մասնակցու– թյամբ տարվում են Ն–ում (Հալլեն) մի– ջուկային ռեակտոր կառուցելու և շահա– գործելու, իսկ Շվեդիայի և Դանիայի հետ համատեղ՝ ատոմային ուժային կայանք– ներով բեռնատար նավերի շինարարու– թյան աշխատանքներ։ Ն․ մասնակցում է մաթեմատիկայի, երկրաֆիզիկայի, օվ– կիանոսագիտության, աստղագիտության և այլ բնագավառներին վերաբերող միջ– սկանդինավյան ծրագրերին։ Համաշխար– հային ճանաչման են արժանացել Օ․ Հաս– սելի հետազոտությունները օրգ․ մոլե– կուլների կառուցվածքի վերաբերյալ (նո– բելյան մրցանակ, 1969), Թ․ Հեյերդալի նավարկությունները «Կոն–Թիկի» լաստա– նավով (1947), «Ռա» պապիրուսե նավա– կով (1969, 1970) և«Տիգրիս» նավով (1977)։ Զարգանում են ագրոքիմիան, հողագի– տությունը, զոոտեխնիկան (կաթնատու անասնապահություն, մսաբրդատու ոչխա– րաբուծություն)։ 2․ Հասարակական գիտությունները Փիլիսոփայությունը։ Ն–ում փիլիսոփա– յության ինքնուրույն զարգացումը սկսվել է XVIII դ․ 2-րդ կեսին։ XIX դ․ 1-ին կեսին, նորվ․ փիլիսոփայությանը գերազանցա– պես հետաքրքրել են պատմության, ան– հատի և ազատության պրոբլեմները։ Առա– շին նշանավոր նորվեգ․ պրոֆեսիոնալ փի– լիսոփան Ն․ Տրեսկաուն է, Ջ․ Լոկի էմ– պիրիզմի հետևորդը, որը պաշտպանել է պատմության և բնության անընդհատ զարգացման ըմբռնումը։ XIX դ․ 2-րդ կե– սին պոզիտիվիստական և էվոլյուցիոնիս– տական գաղափարների դեմ պայքարում տիրապետող դիրք են գրավել աջ հեգե– լականները (Մ․ Ցա․Մոնրադ, Գ․ Վ․ Լյունգ ևն)։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին սպե– կուլյատիվ–իդեալիստական փիլիսոփա– յությունը իր տեղը զիջել է պոզիտիվիզ– մին, որը ձգտել է հենվել փորձարարական հոգեբանության վրա (հիմնադիրներն են Ա․ Օլը և Կ․ Օրշը)։ Պոզիտիվիզմի գաղա– փարները թափանցել են նաև իրավունքի, պատմագիտության, գրականության բնա– գավառները։ XX դ․ սկզբին աճել է եեաա– քըրքրությունը սոցիոլոգիայի և մշակույ– թի պրոբլեմների նկատմամբ, տարածվել են կրոն, երանգավորում ունեցող հումա– նիզմի գաղափարները (Կ․ Կոլլին)։ XX դ․ կեսին է․ Շյոթի աշխատանքները սկզբնա– վորել են Ն–ում տրամաբանական պոզի– տիվիզմի տարածումը։ «էմպիրիկական իմաստաբանության» հիմնադիր Ա․ Նես– սի գաղափարները ընկած են Օսլոյի լեզվաբանական վերլուծության դպրոցի հիմքում։ Մեծ թափով զարգացել են էմպի– րիկ սոցիոլոգիան և սոցիալական հոգե– բանությունը (Ա․ Նեսս, Ի․ Գուլվոգ)։ Մարքսիզմի տարածումը Ն–ում սկսվել է XIX դ․ 80-ական թթ․ և արագացել ՆԿԿ կազմավորումից հետո (1923)։ ժամանա– կակից մարքսիստների (Հ․ Ւ․ Կլեվեն, Ա․ Պետերսեն) հետազոտություններում շեշտվում են դասակարգային պայքարի, նորվ․ հասարակության սոցիալական կա– ռուցվածքի փոփոխության, սոցիալիզմին անցման պրոբլեմները։ Պատմագիտությունը։tXIItդ․ վերջին գրվել են «Նորվեգական թագավորների պատմություն» (վանական Թեոդրիկ,