Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շ–ի հայացքները ձևավորվել են գերմ, ռոմանտիկների (հատկապես Ֆ, Շղեգե– էի) 4ազդեցությամբ։ Նրա Փիլիսոփայու– թյան հիմքում ընկած է կեցության և մտա– ծողության նույնության գաղափարը, ճա– նաչողությունը մտքի վերընթացն է միաս– նականությունից զուրկ մաքուր բազմա– զանությունից (մատերիա) դեպի բազմա– զանությունից զուրկ մաքուր միասնակա– նություն (աստված)։ Ըստ Շ–ի, ճանաչո– ղության սահմանը գտնվում է վերացա– կան մտքից այն կողմ և մատչելի է միայն անմիջական գիտելիքին։ Շ․ աստվածա– բանությունը սահմանափակել է բացառա– պես զգացմունքների ոլորտով, ելնելով այն գաղափարից, որ ամեն մի զգացմունք կրոնական է։ Նա Պլատոնի երկերի գերմ․ դասական թարգմանությունների հեղի– նակ է և արդի պ լա տոն տգիտության հիմ– նադիրներից։ Նպաստել է XIX դ․ լիբերալ բողոքականության, Գերմանիայում Փի– լիսոփայության պատմության և մանկա– վարժության զարգացմանը։ttjr․ Սվասյան

ՇԼԱՏԻԵՐ (Schleicher) Ավգուստ (19․2․ 1821, Մայնինգեն –6․12․1868, Ենա), գեր– մանացի լեզվաբան։ Պրագայի (1850-ից) և Ենայի (1857-ից) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԴԱ արտասահ– մանյան թղթակից անդամ (1857-ից)։ Զբաղվել է սլավ, և բալթիական լեզունե– րի ուսումնասիրությամբ, հնդեվրոպական լեզուների համեմատական քերակտնոլ– թյամբ և ընդհանուր լեզվաբանությամբ։ Շ–ի լեզվաբանական ուսմունքի տեսական հիմունքները հանգում են հեգելյան դիա– լեկտիկային և էվոլյուցիոն կենսաբանու– թյանը։ Շ․ լեզուն դիտել է որպես ինքնա– զարգացող օբյեկտիվ ռեալություն, որից և բխում է այն հետևությունը, թե լեզուն կենդանի օրգանիզմ է, ինչպես կենդանա– կան և բուսական օրգանիզմները։ Լեզվի զարգացման պատմության ընթացքը նա դիտում է որպես երկու փուլերի հաջորդա– կանություն՝ լեզվի զարգացման ու ծաղկ– ման շրջան (նախապատմական դարաշըր– ջաններ) և լեզվի քայքայման, <հողմնա– հարման» շրջան (պատմական դարաշըր– ջան)։ Ընդունելով լեզվի էվոլյուցիոն զար– գացման տեսությունը՝ նա մեծ կարևորու– թյուն է տվել ցեղակից լեզուների հնչյու– նական համապատասխանություններին։ Շ–ի կարևորագույն աշխատություններից է հնդեվրոպական լեզուների համեմատա– կան քերականության համառոտ ուսում– նասիրությունը։ Այստեղ նա մի կողմից հանգամանորեն քննության է առել ցե– ղակից լեզուների հնչյունական համա– պատասխանությունները, մյուս կողմից՝ դրանց վրա հենվելով, վերականգնել հընդ– եվրոպական նախալեզուն, առաջին ան– գամ գործադրել է պատմահամեմատա– կան մեթոդը վերականգնողական նպա– տակով և հասել նշանակալից արդյունք– ների; Լիտվերենին նվիրված նրա երկ– հատոր ուսումնասիրությունը, Հոլմբոլդ– տի՝ կավի լեզվին նվիրված գրքից հետո, առաջին լուրջ աշխատությունն է, որտեղ ուսումնասիրվում է ժամանակակից կեն– դանի լեզուն։ Երկ․ Sprachvergleichende Untersuchungen, 1–2, Bonn, 1848–50? Handbuch der litaui- schen Sprache, Bd 1–2, Prag, 1856–57; Com– pendium der vergleichenden Grammatik der indogermanischen Sprachen, 2 Aufl, Weimar, 1866; Die deutsche Sprache, 4 Aufl․, Stuttgart, 1879․ Է․ ԱղtajtuU ՇԼԴ8ԱՆ (Շիլդյան) Գրիգոր Հով– հաննեսի (ծն․ 20․8․1900, Նոր Նախիջևան), հայ նկարիչ, XX դ․ ռեալիստական արվես– տի խոշոր ներկայացուցիչ։ 1915-ից, դեռևս ծննդավայրում, աչքի է ընկել իր գեղա– նկարչական գործերով, որոնք կրել են կուբիզմի որոշ ազդեցությունը։ 1919-ին Շ․ մեկնել է Կ․ Պոլիս, ապա՝ Վիեննա, հա– ճախել տեղի Գեղարվեստի ակադեմիան։ 1923-ից հաստատվել է Իտալիայում։ Եղել է «Шг/ւ»–ի և «Հայ ազատ արվեստագետն ե– րու միության» անդամ, մասնակցել նը– րանց կազմակերպած ցուցահանդեսներին։ Շ․ XX դ․ արվեստի ուղղությունների բարդ խաչուղիներում հավատարիմ է մնում դա– սական արվեստի սկզբունքներին (հատ– կապես՝ Կարավաչոյի), դրանք մեծ վար– պետությամբ համադրում արդիական գե– ղարվեստական խնդիրների հետ։ Հեղի– նակ է ժամանակակից և դիցաբանական Գ․ Հ․ Շլդյան թեմաներով կոմպոզիցիոն հորինվածք– ների, դիմանկարների և նատյուրմորտ– ների («Բաքոսը գինետանը», 1936, «Թա– փառաշրջիկներ», 1942, «Պատմության մի էջ», 1942, «Ֆիլատելիստը», 1947, «Գրքա– սերը», 1957, «Գողերի դպրոցը», 1957, «Երկու տարիք», 1957, «Մոդեռնիստների դպրոցը», 1958)։ Շ–ի արվեստին բնորոշ են ձևերի խոհուն պարզությունը, լուսա– ստվերի մեղմ բաշխումը, մարմինների և առարկաների ստատիկոլթյունը, սառը, ներհուն հայեցողականությունը, հոգեբա– նական նուրբ անցումները։ Շ․ հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Միլանի «Լա Գ․ Շ լ դ յ ա ն․ <Ձուկ։ Նատյուրմորտ» (1928, Հայաստանի պետական պատկերասրահ, Երե– վան) Գ․ Շ լ դ յ ա ն․ «Ֆիլատելիստը» (1947) Սկալա» օպերային թատրոնում ձևավորել է Կ․ Մ․ Վեբերի, Ս․ Ս․ Պրոկոֆևի, Գ․ Դո– նիցետտիի, Ֆ․ Շուբերտի, Ի․ Ֆ․ Ստրա– վինսկու մի շարք ստեղծագործություն– ների բեմադրությունները։ Կատարել է նաև գրքի ձևավորումներ (Լ․ Տոլստոյի «Աննա Կարենինա»-ի 120 ջրաներկ թեր– թերը)։ Նրա նկարները զարդարում են իտալ․ «Ռաֆայելլո» ամենամեծ շոգենա– վի ինտերիերը։ Շ–ի գործերում բովանդա– կությունը և ձևը բնականորեն ներդաշ– նակ են ողջ հորինվածքին, գույնը գե– ղանկարչական կարևորագույն գործոն է, որը չի զոհաբերվում և ոչ էլ համապատաս– խանեցվում է որևէ այլ տարրի։ 1958-ին նկարիչը առաջին անգամ այցելել է Սովե– տական Հայաստան, էջմիածնի Մայր տա– ճարի համար ստեղծեւ «Հայկական աստ– վածամայրը» նկարը։ Շ․ բազմաթիվ տե– սական աշխատանքների հեղինակ է, որոնց մեջ ամենանշանավորը 1976-ին Հռոմում հրատարակված «Գեղանկարչության տրակտատ»-ն է (իտալ․)։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում (1926), Փարիզում (1927), ցուցադրվել Բրյոաելում, Լոնդոնում, Նյու Չորքում և աշխարհի այլ քաղաքներում։ Շ–ի շատ աշխատանքները գտնվում են Հռոմի, Վա– տիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորեն– ցիայի, Փարիզի, Բրյոաելի թանգարան– ներում, ինչպես նաև Հայաստանի պետ․ պատկերասրահում; Պատկերազարդումը տես 521–րո էջիօ առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Avedissian О․, Peintrea ^ lpteurs Armeniens, Gaire, 1959; Vefemc > Peinture d© la Realite, P․, 1962․ Հ․ Լիք

ՇԼԵԳԵԼ (Schlegei) Ավգուստ Վիլհ^ ՝ (1767, Հաննովեր –1845, Բոնն), գերմա– նացի գրող, գրականության պատմաբան։ Ֆ․ Շւեգեւի եղբայրը։ 1818-ից դասախոսել է Բոննի համալսարանում, զբաղվել է սանսկրիտաբանությամբ, համեմատական լեզվաբանության հիմնադիրներից է։ Իր աշխատություններում [բեռլինյան դասա– խոսություններ՝ գրականության և արվես– տի մասին (1801–04, հրտ․ 1884), վիեննա– կան դասախոսություններ՝ դրամատիկա– կան արվեստի և գրականության մասին