Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնակչությունը կոտորվել կամ տեղահան– վել էր 1915–16-ին։ 11-րդ հոդվածի նախ– նական տարբերակը նախատեսում էր թուրք, զորքերի դուրսբերումը Հս․ Իրա– նից ու ամբողջ Անդրկովկասից (ներառյալ Կարսի և Բաթումի մարզերը)։ Մինչդեռ վերջնական տարբերակում անգլիացինե– րը համաձայնվեցին, որ Թուրքիան դա– տարկի միայն Անդրկովկասի մի մասը՝ այդպիսով իր ձեռքում պահելով պատե– րազմի ժամանակ զավթած տարածքի զգա– լի մասը (այդ թվում՝ Կարսի մարզը)։ Նույնիսկ չվերականգնվեց 1914-ի ռուս– թուրքական սահմանը։ Թեպետ պատե– րազմն ավարտվել էր Անտանտի հաղթա– նակով և Հայաստանն էլ հորջորջվել էր «փոքրիկ դաշնակից», Մ․ զ․ կասկածի տակ էր դնում այդ փաստը։ Մ․ զ․ էլ ավելի սրեց իմպերիալիստական (հատկապես անգլո–ֆրանսիական) հա– կասությունները Մերձավոր ու Միջին Ա– րեելքում և հող նախապատրաստեց՝ Թուր– քիայում քեմալական ազգայնական շարժ– ման ծավալման համար։ Մ․ զ․ իր ուժը կորցրեց Մուդանիայի զինադադարով (1922-ի հոկտ․ 11), որով ավարտվեց 1919–22-ի հույն–թուրքական պատերազ– մը։ Ջ․ ԹորոսյաԱ

ՄՈՒԴՐՈՎ Մատվեյ Ցակովլեիչ (1776– 1831), ռուս բժիշկ, կլինիկական դպրոցի հիմնադիրներից մեկը Ռուսաստանում։ 1800-ին ավարտել է Մոսկվայի համալսա– րանի բժշկ․ ֆակուլտետը։ 1809-ից նույն համալսարանի պրոֆեսոր և կլինիկական ինստ–ի դիրեկտոր, 1813–17-ին Բժշկա– վիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքի պրոֆեսոր։ Ռուսաստա– նում առաջինն է կիրառել հիվանդի գի– տական հարցուփորձի և հիվանդության պատմություն կազմելու մեթոդը, մշակել կլինիկական հետազոտման սխեմա, պրո– պագանդել բուժումն անհատականացնե– լու գաղափարը (բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը)։ Ռազմական հիգիե– նայի հիմնադիրներից է։ Մեծ ներդրում ունի բարձրագույն բժշկ․ կրթության բա– րելավման ասպարեզում։ Եղել է համա– ճարակների դեմ պայքարի Կենտրոնա– կան հանձնաժողովի ավագ բժիշկ, ան– միջական մասնակցություն ունեցել խո– լերայի համաճարակների դեմ պայքարին և մահացել խոլերայից։ ՄՈհ&ԻՉԵՍԿՈՒ (Musicescu) Գավրիլ (1847–1903), ռումինական և մոլդավա– կան կոմպոզիտոր, խմբավար, երաժըշ– տական–հասարակական գործիչ։ 1866-ին ավարտել է Յասսիի կոնսերվատորիան։ Կատարելագործվել է Արքունական երգ– չական կապելլայում և Պեաերբուրգի կոն– սերվատորիայում (1871 – 72)։ 1872– 1903-ին՝ Ցասսիի կոնսերվատորիայի պրո– ֆեսոր (1901-ից՝ դիրեկտոր)։ Մ․ եկեղե– ցական խմբերգային երկերի, ռոմանսնե– րի, երգերի, ռում․ և մոլդավ․ ժող․ երգերի մշակումների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ ժամանակակից նոտագրու– թյամբ վերծանել և ապա ներդաշնակել է ռում․ և մոլդավ․ հնագույն եկեղեցական երգերը։ ՄՈՒԹ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառի Մա– մըռտանքի գավառակում։ 1909-ին ուներ 10 ընտանիք հայ բնակչություն։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Անդրկովկասում և տարբեր երկրներում։

ՄՈՒԹԱՆԱԲԻ (ալ Մութանաբի՝ իրեն մար– գարե համարող) Աբուտ–Տայիբ Ահմեդ իրն ալ Հուսեյն (915–965), արաբ բանաս– տեղծ։ Ներբողներ է նվիրել նշանավոր անձանց, աստիճանաբար հասել ճանաչ– ման, եղել պալատական բանաստեղծ Ասո– րիքի > Եգիպտոսի և Իրաքի ամիրաների մոտ։ Մեծ հաջողության ու փառքի է հասել Հալեպում (948–957)՝ Սեյֆ ադ Դաուլի օրոք։ Սպանվել է երգիծական բանաստեղ– ծություններ գրելու համար։ Մ–ի ժառան– գությունը 100-ից ավելի ներբող, մոտ 200 մանր բանաստեղծություն ու պատա– ռիկ է։

ՄՈՒԹԱՖՏԱՆ Զարեհ Կարապետի (15․3․ 1907, Սամսուն–11․5․1980, Փարիզ), հայ նկարիչ։ Մեծ եղեռնի ժամանակ կորցնե– լով ընտանիքը՝ 1917-ին ապաստան է գտել ամերիկյան որբանոցում։ 1924-ին ընդունվել է Վենետիկի Մխիթարյան վար– ժարան, 1927-ին՝ Միլանի Գեղարվեստի ակադեմիա (սովորել է չորս տարի)։ Աշ– խատել է հիմնականում գեղանկարչության բնագավառում։ 1933-ին Միլանում ունե– ցել է առաջին անհատական ցուցահան– դեսը։ Նույն տարում շահել է Ցյուրիխում կազմակերպված դիմանկարի մրցանակա– բաշխության առաջին մեծ մրցանակը։ 1939-ից ապրել է Ֆրանսիայում։ Ցուցա– հանդեսներ է ունեցել ժնևում, Փարիզում, Մարսելում, ԱՄՆ–ում, Բեյրութում, 1967-ին, 1971-ին և 1982-ին՝ Երևանում։ Հա– յաստանում ստեղծել է հայրենի բնությու– նը և պատմական հուշարձանները պատ– կերող բնանկարների շարք։ Լավագույն գործերից են՝ «Ջարդը», «Մահ և կյանք», «Հայ մամիկը», Ա․ Չոպանյանի դիմա– նկարը, «Տաթև», «Արարատ և Արաքս»։ Հրատարակել է «Հայաստանի մեջ վըր– ձինով և գրիչով» գիրքը (1970, Փարիզ)։ Մ–ի «Լքված ագարակ» (1966), «Ամբերդ» (1967), «Անտառ» (1971), «Ոսկե աշուն» (1971) և այլ գործեր գտնվում են Հայաս– տանի պետ․ պատկերասրահում։ ՄՕՒծԱՖՅԱՆ Մտեփան Գրիգորի (ծն․ 27․5․1928, Լենինական), կուսակցական– պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ Ավարտել է Լենինգրադի պոլի– տեխնիկական ինստ–ի մեխանիկա–մեքե– նաշինական ֆակուլտետը (1953)։ 1953-ից աշխատել է Լենինգրադի «Սոյուզարդմե– խանիզացիա» տրեստի նախագծային կոն– ստրուկտորական բաժանմունքում, 1960- ից՝ «Հայգունմետնախագիծ» ինստ–ում, 1966-ից* ՀՍԱՀ Մինիստրների խորհըր– դի մոնտաժային և հատուկ աշխատանք– ների գլխ․ վարչությունում որպես պետի տեղակալ։ 1978-ից եղել է ՀՍՍՀ գազիֆի– կացման գլխ․ վարչության պետ, 1979-ից՝ ՀԿԿ Կենտկոմի շինարարության և քա– ղաքային տնտեսության բաժնի վարիչ։ 1981-ից ՀՍՍՀ Կենտրոնական վիճակա– գրական վարչության պետն է։ ՀՍՍՀ X գու– մարման Գերագույն սովետի դեպուտատ, 1981-ից՝ ՀԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու։ Ս՚ՈհժԱՍ՚ԲԱՐ, Մ ու ժ ու մ բ ա ր, հայաբը– նակ գյուղ Իրանում, Թավրիզից 10 կւէ հյու– սիս։ XX դ․ սկզբին ունեցել է մոտ 1000 բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագոր– ծությամբ։ Իր առողջարար կլիմայի շնոր– հիվ Մ․ եղել է թավրիզաբնակ հայերի ամառանոցը։ Մ–ում առայսօր կանգուն է Ս․ Հռիփսիմե նշանավոր եկեղեցու սըր– բատաշ սև քարից կառուցված շենքը (XVIII դ․)։ Մ–ի մոտ են գտնվում իրանա– հայերի Երևման խաչ և Ս․ Հովհաննես ուխտատեղիները։ 1946-ին Մ–ի հայերը ներգաղթել են Սովետական Հայաստան։ ՄՈհԼԱՆԴԵՐ (Molander) Ուլով (ծն․ 18․10․ 1892), շվեդ ռեժիսոր։ 1914-ին ավարտել է Դրամատիկական թատրոնին (Ստոկհոլմ) կից դպրոցը, ընդունվել նույն թատրոնի խումբը (1934–38-ին՝ գեղ․ ղեկավար)։ Մ–ի բեմադրություններին (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Հուլիոս Կե– սար», Ռասինի «Ֆեդրա», Եվրիպիդեսի «Անտիգոնե», Սոֆոկլեսի «էդիպ արքա» ևն) բնորոշ են ժամանակակից մեկնաբա– նությունը, քաղաքացիականությունը, մո– նումենտալությունը, ընդհանրացված լա– կոնիզմը, վառ էմոցիոնալ արտահայտչա– կանությունը։ Սթրինդբերգի ուշ շրջանի «Երազանքի խաղը», «Թագավորի հարս– նացուն», «Ուրվականների սոնատը» և այլ դրամաների ու Լագերկվիստի «Վա– րավվա» պիեսի բեմադրություններում միահյուսվել են հակաբուրժ․ ուղղվածու– թյունն ու միստիցիզմը, միայնակության, հուսահատության տրամադրություննե– րը։

ՄՈՒԼԱՏՆԵՐ (իսպ․ եզակի թիվը՝ mulato< արաբ, մուվալլադ՝ ոչ զտարյուն արաբ), նեգրերի և եվրոպեոիդ ռասայի ներկայա– ցուցիչների ամուսնությունից առաջա– ցած խառնածիններ։ Կազմում են Լատի– նական Ամերիկայի շատ երկրների, ինչ– պես և Աֆրիկայի որոշ երկրների բնակ– չության զգալի մասը։ ՄՌհԼԻՏ [Շոտլանդիայի Մալ (Mull) կղզու անունով], միներալ՝ սիլիկատների դա– սից։ Քիմ․ կազմն անկայուն է՝ ճ16Տ1շՕւ3-ից մինչև Al4Si08 (կամ 3Al203*2Si02-lig մինչև 2Al203 Si02)։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Հանդիպում է մանր պրիզմաների ձևով։ Մաքուր Մ․ անգույն է․ երկաթի և տիտանի օքսիդնե– րի ոչ մեծ խառնուրդից ներկվում է վար– դագույն կամ կապտավուն երանգով և ձեռք բերում ւցւեոքրոիզւէ։ Կարծրությու– նը՝ 6, խտությունը՝ 3030 կգ/tl3։ Հալվում է մոտ 1810°C-nuf․ Մ․ Al203-fi միակ միա– ցությունն է Տւ02-ի հետ, որ կայուն է բարձր ջերմաստիճաններում։ Բնության մեջ սակավ է պատահում։ Հայտնաբեր– ված է Մալ կղզու չորրորդական հասակի լավայի հալած կավային ներփակումնե– րում։ Մ․ մի շարք արհեստական տեխ․ նյութերի կարևոր բաղադրիչն է (մտնում է ճենապակու, հրակայուն կավահողի՝ շամոտի, կազմի մեջ)։ Առաջանում է կաոլինիտը մինչև 950°C տաքացնելու դեպ– քում։ Հալած մուլիտային հրակայուն նյութ ստացվում է էլեկտրական վառարաննե– րում՝ բոքսիտի, կավահողի, կաոլինի, կոքսի խառնուրդից։