Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան խնդիրները կարեորելու և հանդիսականին հասցնելու միտումով։ Իոսղացել է դրամատիկ․t ողբերգական և բնութագրական դերեր, որոնցից են՝ Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Անանիա Գլախա (Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն»), Օգսեն (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Միլլեր (Շիլլերի «Սեր և խարդավանք»), Օթելլո, Պետրուչչո, Լիր արքա, Շայլոկ (Շեքսպիրի «Օթելլո», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Լիր արքա», «Վենետիկի վաճառականը»)։ Ռ․ Փաշայան

ՊԵՏՐՈՍՅԱՆ' Լեոնիդ Գրիգորի (ծն․ 13․10․1930, Ստեփանակերտ), հայ սովետական երկրաֆիգիկ։ Երկրբ․ հանքաբանական գիտ․ դ–ր (1979), պրոֆեսոր (1981)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Բաքվի նավթաքիմ․ ինստ–ը (1953)։ 1959–61-ին աշխատել է ՄՍՀՄ երկրբ․ մինիստրության երկրաֆիզիկայի համամիութենական ԳՀԻ–ում՝ լաբորատորիայի վարիչ, 1961 – 1964-ին՝ համամիութենական ԳՀԻ–ի Վոլգա–ուրալյան մասնաճյուղի դիրեկտոր, 1964–67-ին՝ ՍՍՀՄ երկրբ․ մինիստրության գիտահետազոտական վարչության պետի տեղակալ, 1968-ից՝ միջուկային երկրաֆիզիկայի և երկրաքիմ․ համամիութենական ԳՀԻ–ի դիրեկտորի տեղակալ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են միջուկային երկրաֆիզիկային և նավթա–գազային հանքավայրերի ուսումնասիրություններին։ Ակադեմիկոս Ի․ Մ․ Գուբկինի անվ․ (1978) և ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1982)։ Պարգեատրվել է ՍՍՀՄ ԺՏՆՑ–ի ոսկե մեդալով (1981)։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Լեոն Հովհաննեսի (ծն․ 1940, Լենինգրադ), հայ սովետական մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1973)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1962), որի ինֆորմացիոն համակարգերի ամբիոնի վարիչն է 1976-ից, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանը4 1978-ից։ Պ–ի աշխատանքները հիմնականում վերաբերում են դիֆերենցիալ խաղերի տեսությանը, նա ՍՍՀՄ–ում այդ տեսությունը զարգացնող առաջին մաթեմատիկոսներից է։ Պ․ հիմնարար արդյունքներ է ստացել լրիվ և թերի ինֆորմացիաներով հետապնդման խաղերի լուծումների կառուցման ասպարեզում։

Երկ․ Дифференциальные игры преследования, Л․, 1977; Динамические игры и их приложения, Л․, 1982 (соавтор Томский Г․ В․); Математические методы в планировании, Л․, 1982 (соавтор Зубов В․ И․)․

ՊԵՏՐՈՍՅԱՆ Ծովինար Լեոնի (ծն․ 5․8․1925, Երեան), հայ սովետական ինժեներտեխնոլոգ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1980)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Երեանի պոլիտեխ․ ինստ–ի քիմիկատեխնոլոգիական ֆակ–ը (1947)։ 1948-ից աշխատում է ՀՍՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԴՀԻ–ում, 1981-ից՝ կոնյակի տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ։ Դիտ․ աշխատանքները վերաբերում են կոնյակի արդյունաբերությանը, քիմիային և տեխնոլոգիային։ Բացահայտել է կոնյակի սպիրտների հասունացման ընթացքում օքսիդացման որոշ պրոցեսների մեխանիզմը։ Պարզաբանել է կոնյակի սպիրտում ճարպային, հետերոցիկլիկ և արոմատիկ շարքի ալդեհիդների, բազմա– տոմ և արոմատիկ սպիրտների առաջացումը։

Պ․ մշակել է կոնյակի սպիրտների հասունացման պրոցեսների արագացման, կայուն քիմ․ բաղադրությամբ բարձրորակ սպիրտների ստացման նոր տեխնոլոգիա, ինչպես նաև կաղնու Փայտի հասունացման արագացված (ճառագայթմամբ) մեթոդներ, որոնք ներդրված են կոնյակի արտադրության մեջ։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Կամո Հայկի (ծն․ 7․9․1929, Երեան), հայ սովետական անասնաբույծ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1976)։ Ավարտել է Երեանի անասնաբուծ․-անասնաբուժ․ ինստ–ը (1952)։ Եղել է նույն ինստ–ի գիտական գծով պրոռեկտոր (1955–69), ապա՝ հեռակա ֆակուլտետի դեկան (1973-ից)։ Գիտական աշխատանքները վերաբերում են ոչխարաբուծության մթերատվության բարձրացման և որակական բարելավման հարցերին։ Նրա մշակած հանձնարարականներն ու մեթոդական ցուցումները կիրառվում են արտադրության մեջ՝ տեղական ու նրբագեղմ ոչխարների տրամախաչման ու ցանկալի տիպի խառնացեղերը «ինքն իր մեջ» բուծելու գործում։ Պ–ի ղեկավարությամբ ՀՍՍՀ Գորիսի շրջանում ստեղծվել է կիսանրբագեղմ «Զանգեզուրյան» ոչխարների նոր տիպ։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Հովհաննես Մնացականի (16․2․1892, Երեան –10․4․1961, Երեան), Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից, հայ սովետական մատենագետ։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Մայիսյան ապստամբության (1920) և Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան, մոտ 10 տարի ուսուցչություն է արել հայկ․ դպրոցներում։ Վարել է կուսակցական, պետ․ տարբեր պաշտոններ։ Եղել է Երևանի գավառի Կոտայքի գավառամասային կուսկոմիտեի քարտուղար (1921), ՀԿ(բ)Կ Կենտկոմի գործերի կառավարիչ (1921 – 1922), Ներքին Ախտայի (այժմ՝ Հրազդան) գավառամասային գործկոմի նախագահ (1922), էջմիածնի գավառային կոմիտեի քարտուղար (1923), ՀԱՄ1ս–ի Լուսաշխի կոմիտեի նախագահ (1923)։ Պ․ մասնակցել է Սովետական Ռուսաստանից, Թիֆլիսից, Բաքվից և սփյուռքից ականավոր հայ մտավորականների՝ Սովետական Հայաստան վերադարձնելու գործին։ 1934–35-ին եղել է կոմունիստական համալսարանի ռեկտոր, 1937-ից՝ ՀՍՍՀ գրապալատի դիրեկտոր։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Հրանտ Զինավորի [ծն․ 4․1․1927, գ․ Հաթերք (ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում)], հայ սովետական լեզվաբան։ Բան․ գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Երեվանի համալսարանի բան․ ֆակ–ը (1951)։ 1957–63-ին աշխատել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ում։ 1963-ից Երևանի համալսարանում դասախոսում է ընդհանուր լեզվաբանություն, լեզվաբանության ներածություն և համեմատական քերականություն։ Լույս են տեսելՊ–ի «Գոյականի առումները հայերենում» (1960), «Գոյականի թվի կարգը հայերենում» (1972), «Ակնարկներ հայերենի պատմական ձևաբանության» (1976) աշխատությունները, որոնցում հայերենի երևույթները ուսումնասիրված են պատմականորեն, հայերենի բոլոր փուլերում և բարբառներում։ 1975-ին հրատարակվել է նաև Պ–ի «Լեզվաբանական բառարան»-ը (հեղինակակիցներ4 Ս․ Գալստյան, Թ․ Ղարագյուլյան)։

ՊԵՏՐՈՍՅԱՆ Մադաթ [1867, գ․ Կոթի (այժմ՝ Շավարշավան, ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում)–1944, Թբիլիսի], հայ գրող, պրոլետարական արձակի առաջին ներկայացուցիչներից։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1886-ին ավարտել է Թիֆլիսի արհեստավորաց դպրոցը։ Ավճալայի ջրմուղում եղել է կաթսայավար, մեքենավար։

1896-ից «Մուրճ»-ում հանդես է եկել «Գավառական ակնարկներ» շարքով։ Բանվորական թեմայով առաջին պատմվածքը՝ «Մի կտոր հացի համար», տպագրվել է 1903-ին («Մուրճ», N 11)։ Ռուս, առաջին հեղափոխության ու հետագա տարիներին գրել է բազմազգ բանվորության կյանքը, հերոսական պայքարը պատկերող պատմվածքներ («Բանվորը», «Կապույտ շապիկը», «Բանտում») և արձակ բանաստեղծություններ («Հաղթված մահը», «ճակատագրին», «Մարդը» ևն)։ Սովետական ժամանակաշրջանում գրել է պատմվածքներ հեղափոխության («Փակ ծրարը»), ազատագրված աշխատանքի ու սոցիալիստական շինարարության («Նոր դարբնոց», 1925, «Պիոները հնգամյակում», 1932, «Փոքրիկ մեքենավարը», 1934 ևն) թեմաներով, ինչպես նաև «Մանկություն» (1935) վիպակը։ Վրաստանի Կենտգործկոմը Պ–ին շնորհել է Աշխատանքի հերոսի կոչում (1928)։

Երկ․ Պատմվածքներ, գիրք 1–2, Թ․, 1906–1911։ Պատմվածքներ, Ե․, 1930։ Պատմվածքներ, Ե․, 1949։ Ս․ Մանուկյան