Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

նյութական հիմք է ծառայել կապիտալիստական երկրների ռազմաարդյունաբերական կոմպլեքսի կազմավորման համար, որը վճռական ազդեցություն է գործում տվյալ երկրի քաղաքականության, տնտ․ և հասարակական կյանքի մյուս ոլորտների վրա։ Չնայած ռազմ, արտադրությանը մասնակցում են պետ․ և մասնավոր բազմաթիվ ընկերություններ, պետ․ պատվերների գերակշիռ մասը բաժին է ընկնում փոքրաթիվ մոնոպոլիաների (տես >Մոնոպոչիա կապիտաչիստական հոդվածի Արդ․ մոնոպոլիաներ բաժինը)։ 1965– 1980-ին ամերիկյան 100 խոշոր ընկերություններ ստացել են պետ․ ռազմ, պատվերների 67–70%-ը, այդ թվում 25 խոշորագույնները՝ մոտ 50%–ը։ Ռ․ է–ի զարգացման հետևանքով վատնվում, անարտադրողաբար են օգտագործվում մարդկային և նյութական ռեսուրսները, սրվում սոցիալ–տնտ․ պրոբլեմները, վատթարանում բանվոր դասակարգի դրությունը։ Այն դառնում է պետ․ բյուջեի խրոնիկական դեֆիցիտայնության, ինֆլյացիայի արագ աճի, վալյուտային համակարգի ճգնաժամի գլխ․ պատճառներից մեկը։

Սոցիալիստական երկրներում Ռ․ է․ ծառայում է աշխատավորների, նրանց հեղափոխական նվաճումների պաշտպանությանը։ ՍՍՀՄ ռազմատնտ․ պոտենցիալը նյութական հիմք հանդիսացավ Ռ․ է–ի արագ զարգացման և մեր երկիրը զենքի ու մարտական տեխնիկայի բոլոր տեսակներով ապահովելու համար։ Սովետական Միությունն ու Վարշավայի պայմանագրի մյուս երկրները մշտապես հոգ են տանում սոցիալիստական համագործակցության պաշտպանական հզորությունն ուժեղացնելու համար։ Ընդլայնվում և կատարելագործվում են եղբայրական սոցիալիստական երկրների ռազմատնտ․ համագործակցության ձևերը, երկրներ, որոնք իրենց նվաճումները պաշտպանելու համար հարկադրված են զգալի միջոցներ ծախսել ռազմ, նպատակներով։ Այսպես, ՍՍՀՄ պաշտպանական ծախսերը 1970-ին Կազմել են 17,9, 1980-ին՝ 17,1, 1982-ին՝ 17,05 մլրդ ռ․ (որը կազմում է ՍՍՀՄ պետ․ բյուջեի մոտ 5,3 %-ը)։ Միաժամանակ, ՍՄԿԿ և սովետական պետությունը վիթխարի աշխատանք են տանում կուսակցության XXIV–XXVI համագումարների խաղաղության ծրագրերն իրականացնելու, սպառազինությունների մրցավազքը զսպելու և զինաթափման ճանապարհին ռեալ հաջողություններ ձեռք բերելու համար։

2․ Գիտության ճյուղ (ռազմատնտ․ գիտություն), ռազմական գիտության բաղկացուցիչ մասը։ Ուսումնասիրում է երկրի պաշտպանության ու պատերազմավարության տնտ․ ապահովման օրինաչափությունները, պատերազմող երկրների և նրանց կոալիցիաների ռազմատնտեսական պոտենցիաների գնահատման և համադրման հարցերը, անհրաժեշտության դեպքում՝ ժողտնտեսության մոբիլիգացիոն նախապատրաստման և ռազմ, ռելսերի վրա փոխադրելու ձևերն ու ուղիները ևն։ Ռազմատնտ․ տեսությունը դասակարգային բնույթ ունի։ Բուրժ․ ռազմատնտ․ գիտությունը փորձում է մի կողմից ուսումնասիրել ժամանակակից պատերազմի տնտ․ նախապատրաստման խնդիրները, մյուս կողմից՝ արդարացնել և կոծկել սպառազինությունների մրցավազքի, կապիտալիստական երկրներում միլիտարիզմի դասակարգային ու ագրեսիվ բնույթը։

Սոցիալիստական ռազմատնտ․ գիտությունն ուսումնասիրում է սոցիալիզմի ժամանակ Ռ․ է–ի զարգացման օրինաչափությունները՝ ռազմ, սպառնալիքը դիմագրավելու և իմպերիալիստական ագրեսիան խափանելու համար։ Հետազոտում և հիմնավորում է երկրի պաշտպանության տնտ․ հիմքի ամրապնդման, ինչպես նաև պաշտպանական նպատակներով առանձնացվող ռեսուրսների օգտագործման ուղիներն ու եղանակները։

Գրկ․ Էնգելս Ֆ․, Անաի–Դյուրինգ, Ե․, 1967։ Նույնի, Избр․ военные произведе ния, М․, 1956; Լենին Վ․ Ի․, Մարտնչող միլիտարիզմը և սոցիալ–ղնմոկրատիայի հակաիմպերիալիստական տակտիկան, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17։ Նույնի, Սպառազինությունները և կապիտալիզմը, նույն տեղում, հ․ 23։ Նույնի, Սոցիալիզմը և պատերազմը, նույն տեղում, հ․ 26։ ՍՄԿԿ XXVI համագումարի նյութերը, Ե․, 1981։ Шифман М․С․, Война и экономика, М․, 1964; Фарамазян Р․ А․, США։ милитаризм и экономика, М․,1970; Громов Л․ М․, Фарамазян Р․ А․, Военная экономика современного капитализма, М․, 1975; Melman S․, The Permanent War Economy, N․ Y․, 1974; Beitage tur Militarokonomie, B․, 1976․

ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, ռազմ, ղեկավարման կոլեգիալ մարմին, որի խնդիրն է քննարկել, իսկ երբեմն էլ վճռել ռազմ, շինարարության, մարտական գործողություններ կազմակերպելու ևն սկզբունքային հարցերը։ Խնդրի համապատասխան Ռ․ խ․ ստեղծվում է զինված ուժերի, զորատեսակների, ռազմաճակատի, նավատորմի, բանակի ևն մասշտաբով։ Ռ․ խ–ի նախագահը համապատասխան օղակի հրամանատարն է։ ՍՍՀՍ Զինված ուժերում Ռ․ խ–ներ ստեղծվել են կարմիր բանակի առաջացման հետ։ Քաղաքացիական պատերազմի (1918–20) ժամանակ կոչվել է Ռազմահեղափոխական խորհուրդ (ՌՀ1ս)։ Համառուսաստանյան ԿԳԿ 1918-ի սեպտ․ 2-ի որոշմամբ ստեղծվեց Հանրապետության ՌՀԽ (ՀՌՀԻՎ որի վճռով ՌՀ1ս–ներ ստեղծվեցին բոլոր ռազմաճակատներում և բանակներում։ ՌՀԽ–ներն ունեին ամենաքիչը երեք անդամ (գլխ․ հրամանատարը և երկու քաղ․ աշխատող)։ ՌՀ1ս–ի կազմի մեջ են մտել նաև տեղական կուսկազմակերպությունների ներկայացուցիչները։ ՌՀԽ–ները մեծ դեր կատարեցին կանոնավոր կարմիր բանակ ստեղծելու և ռազմաճակատներում զորքերը ղեկավարելու գործում։ 1923-ին ՀՌՀԽ վերակազմվեց ՍՄՀՄՌՀԽ–ի։ 1934-ի հունիսի 20-ին ՄՍՀՄ ՌՀԽ կազմալուծվեց։ 1934-ի նոյեմբերին պաշտպանության ժող կոմատին կից ստեղծվեց Ռ․ խ․՝ իբրև խորհրդակցական մարմին։ 1938-ին ստեղծվեցին կարմիր բանակի, ռազմածովային նավատորմի գլխ․ Ռ․ խ–ներ։ Հայրենական մեծ պատերազմի (1941 –45) սկզբին ռազմաճակատներում, զորատեսակներում ստեղծվեցին Ռ․ խ–ներ։ Ռազմ, դրության մեջ գտնվող վայրերում Ռ․ խ–ները իրականացնում էին պետ․ իշխանության ֆունկցիաներ։ 1947-ի հունվարին զինված ուժերի բոլոր տեսակների, զորախմբերի, ռազմ․ օկրուգների, նավատորմերի Ռ․ խ–ները, որ ստեղծվել էին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, դարձան հրամանատարներին կից խորհրդակցական մարմիններ։ 1958-ից Ռ․ խ–ի կազմի մեջ մտնում են հրամանատարը, Ռ․ խ–ի անդամը (քաղաշխատող, որը նաև քաղվարչության պետն է), հանրապետության կոմկուսի ԿԿ կամ մարզկոմի (երկրկոմի) քարտուղարը, հրամանատարի 1-ին տեղակալը, շտաբի պետը և ուրիշներ։

Գրկ․ Петров Ю․П․, Строительство политорганов, партийных и комсомольских ор ганизаций армии и флота (1918 – 1968), М․, 1968․

«ՌԱԶՄԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻԶՄ», սովետական պետության տնտ․ քաղաքականությունը 1918–20-ի քաղաքացիական պատերազմի և ռազմ, ինտերվենցիայի ժամանակաշրջանում։ Այդ տարիներին Սովետական Ռուսաստանը գտնվում էր տնտ․ շրջափակման մեջ, ռազմաճակատների օղակում՝ կտրված պարենի, հումքի և վառելանյութի հիմնական շրջաններից։ Երկիրն օտարերկրյա ստրկացման վտանգից փրկելու, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումներն ամրապնդելու նպատակով ամբողջ ժող-տնտեսությունը վերակառուցվեց ռազմ, ձևով։ Պլանաչափորեն մոբիլիզացվեցին երկրի բոլոր ուժերն ու նյութական ռեսուրսները և կենտրոնացվեցին պետության ձեռքում։ Այդ աշխատանքները և ռազմ. տնտեսության ղեկավարումն իրագործում էր 1918-ի նոյեմբ․ 30-ին կազմակերպված Բանվորական U գյուղացիական պաշտպանության խորհուրդը՝ Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ։ Ի լրումն խոշոր արդյունաբերության ազգայնացման, որը հիմնականում իրագործվել էր հեղափոխության առաշին տարիներին, սովետական իշխանությունն ազգայնացրեց նաև միջակ արդյունաբերությունն ու մանր արդյունաբերության զգալի մասը, ամբողջ արդյունաբերությունը սկսեց աշխատել երկրի պաշտպանության համար։ Աշխատունակ բնակչության, հատկապես բուրժ․ տարրերի համար սահմանվեց համընդհանուր աշխատանքային պարհակ՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով։ ԺԿԽ–ի 1919-ի հունվ․ 11-ի դեկրետով պարենմասնատրում սահմանվեց, ըստ որի գյուղացիները պարտավոր էին պետությանը հանձնել պարենի և հումքի ամբողջ ավելցուկը։ Այդ գործում մեծ դեր կատարեցին գյուղ գործուղված պարենավորման ջոկատները։ Պարենմասնատրում կիրառելիս սովետական իշխանությունը հենվում էր բանվորների և գյուղացիների ռազմաքաղ․ դաշինքի վրա, որը ստեղծվել էր թշնամիների դեմ մղվող պայքարում։ Տնտ․ քայքայման, նյութական ռեսուրսների խիստ պակասության պայմաններում ռազմաճակատի պահանջները հնարավոր չէր բավարարել առանց «Ռ․կ․»-ի արտակարգ միջոցառումների։ Սովետական իշխանությունն իր տրամադրության տակ չուներ գյուղատնտ․ արդյունքների հետ փոխանակելու համար անհրաժեշտ արդ․ ապրանքներ։ Ուստի արգելվեց մասնավոր