Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
16. ՄԵՐՋԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ


Ժամանակով կար մի թաքավոր. էտ թաքավորի կնիկը եփ որ ախչիկ էր բերըմ, թաքավորը պահըմ էր, եփ որ տղա՝ ասըմ էր.«Քցեք ծովը»:

Էկավ էտ թաքավորի կնիկը բերեց մի հատ տղա:

Տատմերը գնաց ասեց.— Թաքավոր, ըսօր թաքուհին ազատվել ա, մի հատ շան թուլա ա բերե:

— Է՜հ,— ասեց թաքավորը,— շատ լավ ա էլե, հո՞ տղա չի բերե, տարե՛ք քցեք քյուլլուգը, թո էթա:

Թաքավորի կնիկը թաքավորիցը թաքուն էտ տղին պահ տվեց մի կնկա։

Էկավ մի առ ժամանակ անց կացավ, թաքավորի կնիկը էլեդ բերեց մի հատ տղա:

Էլը տատմերը գնաց ասեց.— Թաքավորն ապրած կենա, կնիկդ ազատվել ա, բերել ա մի շան թուլա:

Ասեց.— Շա՛տ լավ ա էլել, տարե՛ք քցեք քյուլլուգը:

Էկավ մի քանի տարի էլ անց կացավ, թաքավորի կնիկն ազատվեց, բերեց մի ախչիկ:

Տատմերը վռազ գնաց թաքավորի կուշտն ասեց.— Թաքավորն ապրած կենա, կնիկդ ազատվել ա, մի ախչիկ ա բերե:

— Է՛հ,— ասեց,— շատ լավ ա էլե:

Ըտի մի խալաթ հանեց տվեց տատմորը։ Տատմերը նոր ետ դառավ էկավ, սկսեց էտ ախչկանը լավ պահել: