Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ալո-Դինոն հանեց թաքավորի տված ստորագրութունը, ասեց.— Իրեք սհաթ թաքավորութունդ իմն ա։

Թաքավորն ասեց.— Իրավունք ունես։

Նստեց, դատ կտրեց իրա ախպորտանց վրա։

Ախպերտինքը հանցառու էլան, որ իրենք մեղավոր են։

Թաքավորին հարցրուց թե.— Ի՞նչ պատիժ տամ սրանց։

Թաքավորն ասեց.— Որթի՛, դու գիտես։

Ալո-Դինոն ասեց.— Չէ՛, սրանք ինձ սըպանեցին ոչ՝ ես էլ սրանց չեմ սըպանի։ Ես խնթրըմ եմ, հ՚ամեն մընի կնիկը տաս հ՚իրանց, ու երկրավտանկ անես քու ֆողիցը, քանի սաղ եմ, էլ իրավունք չունենան մննելու էս ֆողը։

Իրեք սհաթից ետո թաքավորը հ՚իրա թաքավորութունը ստացավ։

Մնաց մի էրկու տարի, թաքավորը մահացավ, իրա Ալո-Դինո տղեն նստեց թաքավոր։

Նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր էկավ, էրկուսը՝ լսողներին, մինն էլ՝ ասողին։