Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա ի՛նչ անեմ,— ասում ա,— իմ բունը մի մենծ, դարտակ տեղ ա. բնիս կշտին մի կարաս ոսկի ա ֆորած, մարդ էլ չըկա, որ վեր ունի, տանի, ընձ էլ պետքը չի, որ ուտեմ, յա բանացնեմ, մնացել եմ սոված զկռտալոն։

— Է՛հ,— ասում ա Արջը։— Էկեք իմ դարտիցը խաբար տվեք. ֆլա՛ն տեղը մի ծառ կա, էդ ծառի քոքին մեղրի ճանճերը էկել են բուն դրե, էնքա՜մ մեղր ածե, էնքա՜մ մեղր ածե, որ էլ տեղ ու դադար չկա,— էնքամ ա մեղրը դիզվե, կիտվե, թոփ էլե, մնացե։ Համա ի՛նչ անեմ, որ չեմ կարում մոտանա, էն սհաթը ճանճերը վրա են տալի, կծոտում, դազդղորիկ ածում։

Ըսենց ջանավարները մին-մին դարտլամիշ են ըլնում։ Էս մարդը ըստոնք որ լսում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։

— Իմ խեղճ աղպերը,– ասում ա,– ընդուր էր ինձ ղրկում ըստե. հալբաթ նա մի բան գիտար, որ ասում էր, հո իմ դո՜ւշմանը չէր։

Առավոտը բարիլսի հեննա ջանավարները վեր են կենում, էթում իրանց բանին։ Էդ մարդն էլ ալուստի վեր ա կենում ըտիան ծլկվում։ Էթում ա աղաք Մկան ասածը տեղը: Ման ա գալի, ման ա գալի, Մկան բունը գտնում ա։ Էթում ա մի տեղան մի քլունգ ա ճարում, բերում Մկան բնի կուշտը քանդում։ Քանդում ա, քանդում ա, մի էրկու, իրեք արշին քանդում ա, տենում ա, ըհը՛, դրուստ որ մի կարաս էրևաց։ Կարասի բերանը բաց ա անում, ի՞նչ տենում՝ մեջը լիքը ոսկի։ Բերում ա էդ ոսկուցը մի բուռը վեր ա ունում, ածում ջեբը, էդ կարասի բերանը ղայիմ ծեփում, ֆողը եդ վրա ա տալի, թողում, էթում։ Ըտե մոտիկ մի գեղ ա ըլնում, էթում ա էդ գեղը, մի տասը, քսան ֆահլա բռնում, բաննահ բռնում, խառադ բռնում, մախլասի՝ տուն շինելու հմար ի՛նչ ուստա պետքն էր բռնում ա, հենները բարշում, բերում էդ չոլ, յաբանի տեղը։

— Ըստե,— ասում ա,— ինձ հմար մի ձեռք տո՛ւն շինեք։

Ուստեքը բանում են, բանում՝ մի՛ ամիս, է՛րկու ամիս, ի՛րեք ամիս, վե՛ց ամիս ըտե մի ձեռք ընե՜նց տներ են շինում, ընե՜նց տներ են շինում, որ չուտես, չխմես՝ հենց դրան թամաշ անես, ընենց մի սիրունիկ զադ էր։ Եննա դրա կշտին էլ մի քանի պուճուր օթախներ ա շինիլ տալի, մի քանի նոքար բռնում, որ ընդե կենան, իրա տներին մուղաթ կենան։ Եննա բերում ա մի տասը, քսան փեթակ ա շինիլ տալի, իրա նոքարների հեննա վե կենում, էն փեթակները