Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/502

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս եմ տուն, կնկանս մտիկ եմ անում, թողում էթում դուքանը, ես ո՞նց կարամ թողա, ըստիան էթա: Քառասուն հոգի եք էկեք ամեքիդ հինգ հարուր մանեթ տամ, գնացեք ձեզ հմար ապրեք:

— Ախար չէ՞ նաղդ փող ա, կտանենք, կփչացնենք, կմնանք քու մոտին ամոթով։

Կնիկն ասեց.— Դրուստ են ասում, նաղդ փող ա, հինգ շահի մեկին, տասը շահի մեկին, կփչանա կէթա:

— Լա՛վ, ամեքիդ հազար մանեթ կտամ, գնացե՛ք։

Ասեցին.— Մեկ ա, էլի կփչացնենք, կմնանք ամոթով քու կշտին, ոնց որ քու հերը մեզ պահպանել ա, ընենց էլ դու պտի պահպանես։

Կնիկն ասում ա.— Դրուստ են ասում, նաղդ փողը կտանեն, կփչացնեն, գործ տո՛ւ, գո՛րծ:

— Գործն էն ա, ա՛յ կնիկ, որ հետները պտի էթամ քաղաքե-քաղաք ման գամ, առըտուր անեմ. եբոր քեզ չեմ տենում մի սհաթ՝ խելքս էթում ա, տենում ես օրական իրեք հետ դուքանիս դուռը շինում եմ, գալիս եմ քեզ տենալու, ես ո՞նց քեզ թողամ, էթամ։

Ասեց.— Չէլա՛վ, իմ պատկերքը քաշա՛, դիր ծոցդ, եբոր կարոտես, հանա՛ մտիկ տո՛ւ։

— Էդ էլավ,— ասեց,— առավոտը թադարեք տենանք, է՛թանք:

Հանեց էդ չրաղներին փող տվեց, ասեց.— Գնացե՛ք քառասուն եղ առեք, ապրանք առե՛ք, էթանք խրիդ անելու։

Առավոտը Սումբաթը գնաց պատկերըհանին բերեց, կնկա պատկերը քաշիլ տվեց, թադարեք տեհան, մի քանի օրից եդը ընկան ճամփա։ Գնացին: Շատ գնացին, քիչ գնացին, մի չայիր-չիման տեղ վեր էկան, չադիր տվեցին, նստեցին։

Սումբաթը չբաղներին ասեց.— Մի տասն օր ըստեղ բանդ ըլնենք, համ մենք կդինջանանք, համ տավարը, մեղք են, դարընքվա տավար են։

Մի սհաթից եդը, տեհան՝ մի բազրգյան էլ էկավ, իրանց կողքին չադիր տվեց, նստեց։ Սումբաթը տեհավ դրանցն էլ քառասուն չրաղ ա։

Էդ էկած բազրգյանը իրա չրաղներին ասեց.— Էս բազրգյանը խամ ա, օրենքով մեզ պտի կանչեր ղոնաղ, ինքը մեզանից առաջ էր էկե. հմի բան չի ասե, գնացեք իրան կանչեք՝ դա, մի քիչ խոսանք։

Գնացին Սումբաթին կանչեցին, նստեցին, խոսացին։