Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հէտ էլ պտիտ տալի, աղիք-մաղիքը խառնըշտօրում, ալբիա՛լը ֆօքէն տալիս ա։ Նօր մարթին բռթո՛ւմ ա, վէ կացնում։ Մարթը վէ՛ր ա կէնում տէնում ի՜նչ՝ սառաֆի տղի մէյիդը կողքին էրգէն մէկնըվէլ ա, աղիք-մաղիքը դուս թափած, արնի միջին կօրած։

— Ա՛յ կնիկ,— ասում. ա,— էս ի՛նչ զուլում բէրիր մէր գլուխը. հմի հօ մէնք ֆօղէց-ֆօքի կօ՛րանք։

— Բան չկա,— ասում ա կնիկը,— դրան տէ՛ղն ա. յէս հօ ինադըս հանէցի, սրանից դէնը ի՛նչ ուզում ա ըլնի։ Մի շօրի միչի էդ օլուն կփաթաթէ՛ս,— ասում ա,— կտանէս գէրէզմա՛ննէրը, մա՛ն կգաս, էն գէրէզմանաքարը կքթնէ՛ս, վօրդէ ինձ բէրէլ ին ֆօրէ, տակը լավ կքա՛նդէս, կդնէս ընդէ՛, ֆօղը վրա՛ կտաս, քարը էլյէդ կքցէս վրէ՛ն, կթօղաս կգաս։

Մարթն էլ տէնում ա, վօր ճար, իլլաջ չկա, կնկա ասածը պտի անի, բէ՛րում ա էդ օլուն մի շօրի միչի փաթթո՛ւմ, դնում ուսի՛ն, տանում գէրէզմա՛ննէրը, դէ՛ս, դէ՛ն ընգնում, մա՛ն գալի, էն քարը գտնո՛ւմ, բանձրացնո՛ւմ, տակը քա՛նդում, մէյիդը դնում ընդէ՛, ֆօղը վրա՛ տալի, քարը էլ յէդ քցում վրէն, թօղում գալի տուն։

Առավօտը լիսը բա՛ցվում ա թէ չէ, կնիկն ասում ա մարթին.— Ա՛յ մարթ, սրանից դէնը ըստէրանք մնալը հա՛րամ ա. պտի գլուխ առնէնք էթանք ուրիշ յէրգիր, թէ չէ վօր իմացան, բանը բացվէց, վա՛յն էկէլ ա մէզ տարէ։ Կէթաս,— ասում ա,— ինձ հմար մի ձէռք տղամարթի շօր կառնէս, թո՛ւր, ա՛սպար ու մի հատ էլ լավ քյահլան ձի, մախլաս, ճամփի հմար ի՛նչ պէտքն ա կա՛ռնէս, վէ կէնանք էթանք Ստամբօլ, ընդէ կէ՛նանք, ընչանք տէնանք վէրչնէրս ի՛նչ ա ըլնում։

— Լա՛վ, ա՛յ կնիկ,— ասում ա մարթը,— թօղ ըտէ՛նց ըլնի, էթամ ա՛ռնէմ։

Էս մարթն ա՝ գէյմը փօ՛խում ա, վէ կէնում, էթում բա՛զար, դէ՛ս ա ման գալի, կնկա հմար մի լավ ձէռք տղամարթի շօ՛ր ա առնում, ասպար-մա՛սպար ա առնում, էրկու էլ քյահլան ձի, թօ՛ղում գալի տուն։ Էդ քշէր ըտէ մնո՛ւմ էն, ճամփի թադա՛րէք տէնում, ինչ ունէին-չունէին, բէրում հազի՛ր անում, առավօտը, դէռ լիսն ու մութը չբաժանված, մարթ ու կնիկ վէ՛ր էն կէնում, թաքավօրի ախչիկը տղամարթի գէյմ ա մննում, ասպարավօ՛րվում էն, ասսու անումը տա՛լի, թռնում ձիանիքը՝ յա՜լլա։

Է՛թում էն, է՛թում էն, է՛թում էն, շատն ու քիչն աստօծ գիտա,