Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք ճանապարհին մսխել էին իրանց ունեցածը, շատ նեղ դրութեան մէջ ընկան, ուստի դիմեցին Շահին, խնդրելով օգնութիւն։ Շահ-Աբբասը այսպիսի պայմաններ առաջարկեց նրանց. գանձարանը բաց է թողնում առանց տոկոսի չորս հարիւր թուման. այդ գումարը գաղթականները պիտի վերադարձնեն երեք տարուց յետոյ, իսկ եթէ չը կարողանան վերադարձնել կամ պիտի իրանց հաւատն ուրանան և մահմեդական դառնան կամ թէ իրանց տղաներին և աղջիկներին պիտի տան Շահին, հաշւելով իւրաքանչիւր տղան չորս թուման, իսկ աղջիկը-երեք։ Գաղթականները համաձայնութիւն յայտնեցին։ Բայց երեք, տարուց յետոյ նրանք չը կարողացան վճարել իրանց պարտքը և Շահ-Աբբասը պահանջեց իր սարսափելի պայմանների կատարումը։

Գաղթականները երկու խմբի էին բաժանված։ Առաջ մի խումբը ենթարկվեց պարսից դահիճների անգթութեան։ Սպահանում գտնվող մի կաթօլիկ եպիսկոպոս փորձեց օգնել խեղճերին, տալով նրանց պարտքի մի մասը, բայց դրանով աւելի ևս վատացրեց նրանց դրութիւնը։ Շահին այնպէս հասկացրին թէ հայերը փոխել են իրանց հաւատը, դարձել են կաթոլիկ և այդ գնով են ստացել եպիսկոպոսից փող։ Թէև դա սուտ էր, թէև հայերը հաւատացնում էին թէ եպիսկոպոսը իրանց փոխ է տուել, բայց մեծ բռնակալը, սաստիկ զայրանալով որ հայերը պատրաստ են կաթօլիկ դառնալ, բայց ոչ մահմեդական, հրամայեց անխնայ տանջել նրանց, մինչև որ մահմեդական