Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հպատակ պիտի մնայ կաթօլիկ դաւանութեան։ Բայց Պրօպագանդան պատասխանեց պապական նուիրակին․ «Չէ պիտոյ վստահիլ հայ ժողովրդին, որ իրեն յատուկ ազգային ծէսերն և արարողութիւնքն կատարելու պատրուակաւ կարող է ս․ գահին (Հռօմի) հանդէպ, և ակն յանդիման ամենուն հերձեալ եկեղեցի մի կանգնել»[1]։ Ապրօն դրա դէմ այն առարկութիւնն արաւ, որ Պրօպագանդան կարող է մշտական հսկողութիւն ունենալ հայոց եկեղեցու վրա տեղական առաջնորդի և ինքուիզիցիայի միջոցով։ Բայց հիմա էլ Հռօմը առաջարկեց, որ Ապրօն նախ ներկայացնէ իր հաւատի դաւանութիւնը․ վիրաւորված հայ վաճառականը մերժեց այդ առաջարկութիւնը և եկեղեցու հարցը ձգձգվեց տասնեակ տարիներ։

Այսպիսի դրութեան մէջ լիվօրնօցի հայերի համար ձեռնտու չէր օգնել էջմիածնից եկած վարդապետին, որպէս զի նա Աստուածաշունչ տպագրէ, այն էլ մի բողոքական երկրում, որ հերձուածող Հայաստանից աւելի ատելի էր պապական արքունիքին։ Երեի այդ անյարմարութիւնը վերացնելու պատճառով էր, որ Ոսկանը գնաց Հռօմ։ Բայց ի՞նչ ընդունելութիւն կարող էր գտնել այդտեղ։ Կաթօլիկ կղերականները Ոսկանին համարում էին կաթօլիկ[2] երևի այն պատճառով, որ նա Պօղոս Պիրօմալիի հետ թարգմանութիւններ էր արել և նրա մտերիմն էր։ Հասկանալի է,

  1. Ուղուրլեան— «Պատմ․ հայ․ գաղթականութեան ի Լիվօռնոյ», 1891, եր․ 51․
  2. «Բռնի միութիւն», եր․ 45․