Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր թէ իր ծանր գործը տաներ և թե պարտատերերի ձեռքին տանջվել: «Ես շատ ստրկացայ ինձ վրա բարդված պարտքերի պաճառով», ասում է նա 1673-ին տպագրված Ժամագրքի մեջ: Այդ ստրկութիւնն էր պատճառը, որ նա չորս տարուց աւել չը կարողացավ դիմանալ Ամստերդամում, յուսահատվեց, ինչպես որ բնական էր, աչքաթող արաւ իր սիրած գործը:

Մնում էր օգնութեան մի աղբիւր-Էջմիածինը. Յակոբ կաթողիկոսը խոստացել էր մի քանի գրքերի ծախսը տալ, բայց այդ էլ չեղաւ, որովհետև այդ ժամանակ ինքը, կաթողիկոսն էլ շատ նեղ դրութեան մէջ էր։ Կ. Պօլսի փառամոլ և սանձարձակ հոգևորականութեան խայտառակութիւնները ծայրայեղութեան աստիճանին էին հասել․ հայոց կաթողիկոսը բացի խրատներից և աղաչանքներից ոչինչ չունէր անկարգութիւնների, կատաղի կռիւների առաջին առնելու համար և ստիպված էր գնալ Երուսաղէմ, որ այդ խայտառակութիւնների մի հանգոյցն էր դարձել: Մենք յետոյ կը տեսնենք այդ զզուելի իրաբանցումները. առ այժմ չը թողնենք ստրկացած Ոսկանին, որ Եւրօպայում նստած` իզուր օգնութիւն էր սպասում իր տգէտ և անբարոյական կարգակիցներըից և տեսնում էր որ նրանց կռիւները սպանում են և տպարանի գործը։ Նրա համար անհրաժեշտութիւն էր դառնում պարտատէրերի ձեռքից մի ուրիշ տեղ փոխադրվելը։

Պէտք է նկատել, որ Ոսկանը մենակ չէր Եւրօպայում։ Բացի հայ աշակերտներից, նա ունէր