Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կութային ու քաղաքական գործունեությունը ղեկավարելու լիազորությունները վկայում են, որ 1918-ին Ա-ի դեմոկրատական հանրապետությունն ստեղծվել է պետական իշխանության մարմիններ ունեցող երկու ժողովուրդները՝ հայերի ու թարք-թաթարների համաձայնության հիման վրա:

ՄՇԱԿՈՒՅԹ

Բուն Աղվանքի և Ապշերոնյան թերակղզու հայության հոգևոր և մշակութային կյանքը դարեր շարունակ ընթացել է համահայկական հունով սերտորեն կապված ազգային կյանքին ու ավանդներին: Հոգևոր-կրթական կենտրոնները հաճախ եղել են նաև գրչության օջախներ: Մաղրասա գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում 1403-ին գրվել է մի մատյան, Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքում 1636-ին գրվել է մի «Աղոթամատույց», 1654-ին՝ ձեռագիր «Ժողովածու»: Մեյսարի գյուղում ստեղծվել են մի շարք մատյաններ, հայտնի են 1695-ին գրված «Ավետարանը», XVII դ. «Ժողովածուն» ևն:

Գրականություն: Ա-ում հայ գրական կյանքը սկզբնավորվել է XIX դ. 60-ական թթ., Բաքվում: Հայոց մարդասիրական ընկերության գրադարան-ընթերցարանում կազմակերպվել են գրական երեկոներ, որտեղ գրողները (Մ. Զոհրաբյան, Կ. Արզումանյան և ուրիշներ) ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

1874-ին Բաքվում սկսել է տպագրվել «Սոխակ Հայաստանի» երգարանը (խմբագիր Գրիգոր քհն. Գրիգորյան), որն ընդգրկել է նաև երկրամասի հայ աշուղների ու բանաստեղծների ստեղծագործությունները: Բաքվում են ձևավորվել Ա. Շիրվանզադեի գրական նախասիրությունները: 1880-ական թթ. վերջին գործել է «Հույս» միությունը նույնանուն ձեռագիր հանդեսով, որտեղ բանաստեղծական աոաջին քայլերն է արել Հ. Հակոբյանը: 1890-ական թթ. կեսին գրող-մանկավարժներ Ս. Հովվյանի, Ա. Նազարեթյանի, Ս. Բալայանի ջանքերով կազմակերպվել է «Օջախ» գրական խմբակը, որի աշխատանքներին մասնակցել են Ղ. Աղայանը և Հ. Թումանյանը:

1910-ական թթ. Բաքվում գործել է Հայ գրական-գեղարվեստական ակումբը, որի ջանքերով նշվել են հայ գրերի գյուտի 1500 և հայոց տպագրության 400-ամյակները:

1923-ին Բաքվում կազմակերպվել է «Հայարտան» գրական-մշակութային կազմակերպությունը, որի գրական մասնաճյուղի հիման վրա գործել է Հայ պրոլետգրողների ասոցիացիան. 1925-ին լույս են տեսել «Հայարտան» և «Վիշկա» գրական հանդեսները: Ե. Չարենցի, Վ. Ալազանի և այլ գրողների այցելությունները նպաստել են Ա-ի գրողների միության Բաքվի հայկական մասնաճյուղի ստեղծմանը: Բաքվի գրական միջավայրում են ձևավորվել բանաստեղծներ Ա. Գրաշին. Թ. Հուրյանը, Ս. Գրիգորյանը, Հ. Սահյանը, Ա. Սենալը, արձակագիրներ Գ. Բեսը, Մ. Դավթյանը, դրամատուրգներ Ա. Դարբնին, Ա. Բարսեղյանը: Գրական կյանքին գործուն մասնակցություն են ունեցել քննադատներ Ս. Երզնկյանը, Ս. Մանուցյանը, Ա. Սկրտչյանր, Վ. Աղասյանը, Գ. Գրիգը, Պահարեն, գրականագետներ Ա. Պետրոսյանը, Հ. Ամիրխանյանը, Գ. Անտոնյանը և ուրիշներ:

Թատրոն և կինո: Հայ թատերական կյանքր Բաքվում սկզբնավորվեւ է 1870-ին, երբ մեծահարուստ Ն. Կրասիլնիկյանի (Ն. Կրասիլնիկով) տանը սկսել է գործել ռեալական դպրոցի սաներից կազմված դերասանական խումբ: Մարդասիրական ընկերության նախաձեռնությամբ և աջակցությամբ 1884-ին ստեղծվել է Բաքվի հայկական թատերական ընկերությունը, 1906-ին Բաքվի Հայոց կուլտուրական միությունը, որն ունեցել է թատերախումբ: Բաքվում են գործել հայ դերասանական լավագույն ուժերը Սաֆրազյան ամասինները, Գ. Տեր-Դավթյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը, Սիրանույշը, Գ. Պետրոսյանր, Պ. Արաքսյանը, Ա. Վրույրը, Վարդուհին, Ա. Ոսկանյանը և այլք: Հայ թատերական կյանքը տարբեր տարիների կազմակերպել և ղեկավարել են Հ. Աբելյանը, Հ. Զարիֆյանը, Հ. Ոսկանյանը: 1910-20-ական թթ. Բաքվում գործել է Ամիրագոյի (Ամիրաղյան) օպերային խումբը, 1920-49-ին՝ Հայկական պետական թատրոնը, որտեղ բեմադրվել են հայ դասական ու ժամանակակից, ինչպես նաև ռուսական, համաշխարհային ղրամատարգիայի լավագույն գործերից: 1928-ին բացվել է Հայկական երաժշտական թատրոնը (ղեկավար Մ. Սաղյան): 1923-ին Բաքվում հիմնվել է թատերական տեխնիկում, որը 1930-ական թթ. ունեցել է նաև հայկական բաժանմունք:

Բաքվի հայկական թատրոնը նշանակալի դեր է խաղացել ազգային թատերական արվեստի զարգացման գործում:

Ա-ի կինոյի զարգացման գործում մեծ ներդրում ունի կինոբեմադրիչ Համո Բեկնազարյանը. Բաքվի կինոստուդիայում նկարահանել է «Տանը հրաբխի վրա» (1928, Հայկինոյի հետ), «Սեխ» (1929), «Սաբուհի» (1941) կինոնկարները:

Բաքվի Հայկական պետական թատրոն, կազմակերպվել է Բաքվում, 1920-ին: Բեմադրություններում հան-