Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րական պատվերով հայաթափվել է ԼՂԻՄ-ը։ Այդ «վերաբնակեցման» հետևանքով դատարկվել են Արցախ-Ղարաբաւրի 47 գյուղեր։

1945-60-ին մարզում ոչ միայն չեն կառուցվել նոր ֆաբրիկա, գործարան, մշակութայինկենցաղային օբյեկտներ, չի բացվել նոր ուսումնական հաստատություն, այլև քանդվել, ոչնչացվել են նախորդ տասնամյակներում ստեղծած արտադրական կարողությունները, սոցիալ-տնտեսական բնույթի հաստատությունները։ Եթե մինչև պատերազմը ԼՂԻՄ-ի արտադրական ձեռնարկությունները տեղաբաշխված էին 4 տասնյակ բնակավայրերում, ապա 1950-ական թթ. վերջերին ղոսնք գործել են հիմնականում Ստեփանակերտում և Շուշիում։

Փաստորեն, Արցախ-Ղարաբադից նպատակադրված դուրս է մղվել աշխատուժը, իսկ ղոսն հակառակ՝ մարզի բնակավայրերում արտոնյալ պայմաններով վերաբնակեցվել են ադրբեջանցիներ։ Կտրուկ փոխվել է մարզի և հատկապես Շուշի քաղաքի ժողովրդագրական պատկերը։ Եթե 1913-ին Շուշիի բնակչության (42400) 61,5 % հայեր էին, ապա ըստ 1989-ի մարդահամարի՝ քաղաքում ոչ մի հայ չէր մնացել, համապատասխանաբար Հադրութի շրջանի 37138 հայից Ղարաբաղյան շարժման նախօյակին մնացել էր ընդամենը 11600։

Հայրենական մեծ պատերազմի (1941-45) ժամանակ մարզի բնակչության 35 %-ը կամ բացարձակ թվերով 45 հզ. (4-5 անգամ ավելի, քան հարևան ադրբեջանական շրջաններից) զորակոչվել է բանակ։ Պատերազմում զոհվել է 22 հզ. արցախցի։ Պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները 1949-ի հունիսի 14-ի գիշերը մարզից արտաքսել և Ալթայի երկրամաս են աքսորել հազարավոր հայկական ընտանիքների։ Փակվել են մարզի 44 բնակավայրերում գործող 52 արտադրական ձեռնարկություններ, արտադարմասեր, և գործազուրկ դարձած 3700 բանվորներ հարկադրաբար հեռացել են ԼՂԻՄ-ից։ Կոլտնտեսությունները խոշորացնելու պատրվակով դատարկվել են մի շարք հայկական գյուղեր և բնակիչներին հարկադրաբար ուղարկել ադըրբեջանական շրջաններ։ Այս ամենի հետևանքով 1959-ին հայ բնակչության թվաքանակը 1946-ի համեմատությամբ նվազել է 1/3-ով կամ բացարձակ թվերով՝ 37 հզ-ով, իսկ ծնված յուրաքանչյուր 10-ը հայից 9-ը հեռացել է ԼՂԻՄ-ից։ Հայերի մշտական արտահրաքի և ադրբեջանցիների ներհոսքի հետևանքով զգալիորեն փոխվել և մարզի ժողովրդագրական պատկերը։ Բնակչության թիվը և ազգային կազմն ըստ մարդահամարների տվյալների (հզ. մարդ)

Այսպիսով, 1923-59-ին հայ բնակչությունը պակասել և 39,5 հզ-ով։ ԼՂԻՄ-ի բնակչության աճը 1979-ին 1923-ի համեմատությամբ կազմել է ընդամենը 2,8 %, ընդորում հայերի թիվը նվազել է 19 %-ով. ադրբեջանցիներինն ավելացել 4,84, ռուսներինը և այլ ազզություններինը՝ 2 անգամ։ Նշված ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ում հիմնովին հայաթափվել է 47 բնակավայր, ստեղծվել են 27 ադրբեջանական նոր բնակավայրեր։

Եթե 1961-ին մարզում 1000 շնչի հաշվով ծնվել է 40րի երեխա, բնական աճը կազմել 333 մարդ, ապա 1986-ի բնական աճը կազմել է ընդամենը 163 մարդ։

Ղարաբաղի հայության հանդեպ Բաքվի վարած քաղաքականությունը հետապնդել է երեք նպատակ, հայաթափել Արցախը, հայկական երկրամասը բնակեցնել ադրբեջանցիներով, հայերի գործուն մասնակցությամբ իրականացնել Ադրբեջանի քաղաքների կառուցապատումը և զարգացնել արդյունաբերությունը։

Այսպիսով, Արցախ-Ղարաբաղում խորհըրդային տարիներին իրականացվել է ծրագրված քաղաքական ցեղասպանություն։ Եվ միայն Ղարաբաղյան շարժումն ու Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակները խափանեցին Արցախի հայաթափման ծրատի վերջնական իրագործումը։

Դեռևս 1988-ին Մումգայիթում և Ադրբեջանի մյուս վայրերում կազմակերպված ջարդերի ու բռնությունների հետևանքով բռնագադթած հայերի ՈՐՈՇ մասը բնակություն է հաստատել ԼՂԻՄ-ում, ինչի հետևանքով 1989-ին մարզի հայ բնակչությունն աճել է (տես Բռնագաղթածների ու փախստականների ընդունման ու տեղավորման հատուկ հանձնաժողով ԼՂՀ հոդվա-