Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

եղանակ ստեղծողներն ադրբեջանցիներն են, հայերն այս երկրամասում փոքրամասնություն են կազմում և չնչին դեր են խաղում տնտեսության զարգացման մեջ։ Տպավորություն է ստեղծվել, որ զարգացման, բարգավաճման պայմաններ հայերը ստացել են միայն Ադրբեջանում. նոոնք «Սովետական Ադրբեջանի կազմում են ծաղկել, ազգային արժանապատվություն ձեռք բերել, կենսամակարդակի և հոգևոր կուլտուրայի չտեսնված բարձունքների հասել» ("Է1բօ6/\.0>ււ>ւ >աթս ո շօգոաաՅրտրՑ", 14° 6, 1977, օ. 12)։ Իսկ իրականում ԼՂԻՄ-ի նկատմամբ հետևողականորեն իրականացվել են տնտեսական խտրականություն ու սահմանափակումներ, վարվել Ղարաբաղի հայության գաղութացման, շահագործման և տնտեսության եկամտաբեր ճյուղերի ոչնչացման քաղաքականություն։ Մարգի 30-100 բանվոր-ծառայող ունեցող, 100-200 հզ. ռուբլու արտադրանք թալարկող արտաղրամասերը ներկայացվել են որպես ժամանակակից խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, ճանապարհազուրկ, հողազուրկ, քայքայման եզրին հասած գյուղական տասնյակ տնտեսությունները՝ կոլտնտեսային կարգի հաղթանակ։

Մարզի սոցիալ-տնտեսական հետամնացությունը քողարկելու, մարդկանց ապակողմնորոշելու, վիճակը բարվոք տեսքով ներկայացնելու նպատակով այն միտումնավոր համեմատել են ԼՂԻՄ-ի համար աննպաստ 1923-ի՝ փաստորեն զու «ցուցանիշի» հետ, այլ ոչ թե, ամենուրեք, այդ թվում Անդրկովկասի համար ընդունված 1913-ի ցուցանիշների հետ։ Եթե մարգի 1969-ի ցուցանիշները համեմատվում են 1913-ի հետ, որի հրապարակումը Բաքուն մշտապես արգելել է, ապա աճը կազմում է 3,8. իսկ 1923-ի հետ համեմատելիս՝ 215 անգամ։

Մարզի տնտեսական աճը համեմատելու համար թույլատրելի է համարվել 1920-ական թթ. սկիզբը, երբ երկրամասում չեն գործել արդյունաբերական ձեռնարկությունները, ավերված էին տասնյակ հայկական գյուղեր և ֆաբրիկաներ։

իրականում, ԼՂԻՄ-ի արդյունաբերության աճը 1913-ի համեմատությամբ, 1983-ին ավելացելէ մոտ 11 անգամ՝ ներառված 1970-ական թթ. կոլտնտեսությունների հիմքի վրա ստեղծված սովխոզների արտադրական ցուցանիշները։ Այսպիսով զուտ արդյունաբերական՝ ֆաբրիկա-գործարանային արտադրանքը 1913-ի համեմատությամբ 1983-ին ավելացել է 8,6, իսկ բանվորների թվաքանակը (առանց սովխոզների)՝ մոտ երկու անգամ։ Բացի այդ, 1913-ին և 1923-ին Լեռնային Ղարաբաղի 230 գյուղերում արտադրված մթերքները չեն ներառվել արդյունաբերական արտադրանքի ընդհանուր բաժնեմասում։

Լեռնային Ղարաբաղում 1923-ին նախահեղափոխական 42 ձեռնարկություններից աշխատել է միայն երկուսը։ 1913-ին արտադրված 9,8 միլիոն ռուբլու արտադրանքի փոխարեն թողարկվել է 320 հզ. ռուբլու մետաքսաթել։ Միաժամանակ երկրամասում 1923-ին 3750 բանվորից աշխատել է միայն 93-ը։ Փաստորեն, 1923-ին, 1913-ի համեմատությամբ, բանվորների թվաքանակը պակասել է 40, իսկ արտադրանքը՝ 30 անգամ։ Այսպիսով, ԼՂԻՄ-ի արդյունաբերությունն անհամեմատ դանդաղ է զարգացել, ինչի հետևանքով մարգից բանվորների և երիտասարդների արտագաղթը հասել է մեծ ծավալների։ Բացի այդ, արդյունաբերության զարգացումն ընթացել է միակողմանի, ստեղծված կարողություններում մեծ մասամբ աշխատել են կանայք (աշխատող բանվորների 51 %-ը)։ ԽԱՀՄ-ի, ԱԽԱՀ-ի և ՀԽԱՀ-ի համեմատությամբ ԼՂԻՄ-ի ինդուստրիալ զարգացումը հետ է մնացել համապատասխանաբար՝ 20,7, 18,3 և 26,6 անգամ։

Հայրենական մեծ պատերազմի (1941-45) հաղթանակից հետո ժողտնտեսության զարգացման հնգամյա, յոթնամյա և ընթացիկ պլաններում ԼՂԻՄ-ի կապիտալ շինարարության համար ներդրումներ գրեթե չեն հատկացվել։ Տարեցտարի ավելացել են գյուղատնտեսական մթերքների մթերումների պլանները, կրճատվել տեխնիկայի, պահեստամասերի, համակցված կերերի, շինանյութերի, առաջին անհրաժեշտության մթերքների հատկացման ֆոնդերը։ Ապամոնտաժվել կամ փակվել ու քանդվել են 8 տարում կառուցված Ստեփանակերտի սննդի կոմբինատը, գորգագործական ֆաբրիկան, աղյուսի գործարանը, տարբեր բնակավայրերի մետաքսի շահութաբեր ֆաբրիկաները, կղմինդրի, կահ-կարասու, ատաղձագործական և օղեթորման մի քանի տասնյակ ձեռնարկություններ ու արտադրամասեր։

Սննդի կոմբինատի ազատված շենքում միկրոշարժիչների արտադրություն կազմակերպելու և 1500 աշխատատեղ ստեղծելու հայտարարությունից («ԼՂԻՄ 40-տարին», Բաքու, 1963, էջ 30) երկու տարի հետո հայտնի է դարձել, ՈՐ ՓՈխարենն արտադրվելու են խառատային հաստոցներ և ունենալու է 300 աշխատատեղ։ Իսկ ավելի ուշ պարզվել է, որ նշված գործարանը չի էլ կառուցվել, հատկացված կապիտալ միջոցների հաշվին, հայ շինարարների ջանքերով գործարանը կառուցվել է Աղդամ շրջկենտրոնում։