Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցել է Ասկերանի (Քարազլովս, Խոջալու, Քյաթուկ և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատատական մարտերին։ Թաղված է Դահրավում։

ՂՈՒԼՅԱՆ Աիդա Հմայակի (ծ. 1.8.1970, Բաքու), բուժքույր, անեսթեզիոլոգ։ ՊԲ բժշկական ծառայության ենթասպա (1997)։ Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը (1988)։ 1988-92-ին աշխատել է Ստեփանակերտի զինկոմիսարիատում․ «Դիագնոստիկա» կենտրոնում, 1992-ից՝ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի անեսթեզիոլոգ։

1991-94-ին կենտրոնական զինվորական և ռազմադաշտային շարժական (Խանանլու, Ֆինգա, Մարտակերտի շրջան, Քելբաջար, Ֆիզուլի, Օմարի լեռնանցք) հոսպիտալներում առաջին բուժօգնություն է ցույց տվել հարյուրավոր հիվանդ և վիրավոր ազատամարտիկների։

Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՄԱՐԳԱՐՅԱՆ Գայանե Արտաշեսի (23․2.1975, Եղեգնաձոր (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում) - 9.1.1994, գ. Մաղավուզ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ 1993-94-ին Մարտակերտի զումարտակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մաղավուզի դիրքերում մինչև, հիմնական ուժերի տեղ հասնելը Մ. 3 ազատամարտիկների հետ անհավասար մարտում կարողացել է հետ մղել հակառակորդի հարձակումները և հերոսաբար զոհվել։ Թաղված է Եղեգնաձորում։

ՄԱՐՏԻՐՈԱ5ԱՆ Անահիտ Շաքոյի (ծ. 13.3. 1971, Բաքու), ազատամարտիկ, բուժքույր։ «Անահիտ» ջոկատի հրամանատար։ ՀՀ բանակի ավագ լեյտենանտ (1996)։ Ավարտել է Բաքվի նավթաքիմիայի ինստիտուտը (1987)։ 1994-ից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ Բաքվի ջարդերից մազապուրծ՝ ընտանիքով տեղափոխվել է Բագրատաշեն գյուղ (ՀՀ Տավուշի մարզ)։ 1992-94-ին մասնակցել է ԼՂՀ Մարտակերտի (Մաղավուզ, Կարմիրավան, Մեծշեն, Հոռաթաղ, Դրմբոն և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտելին։ Մի քանի անգամ վիրավորվել է։

ՄԱՐՏԻՐՈԱՅԱՆ Արևհատ Արամի (ծ. 1.2. 1937, գ. Լճաշեն (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում)), ազատամարտիկ։ 1988-94-ին «Հայոց ազգային բանակի», «Մխիթար սպարապետ» և Արաբկիրի շրջանի կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Գորիսի(Խոզնավար) և ԼՂՀ Ասկերանի (Ղուշչուլար), Լաչինի («Թիգիկ-1», «Թիգիկ-2»), Մարտակերտի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ազատամարտիկների շրջանում հայտնի էր «Մորքուր» մականունով։

ՄԱՐՏԻՐՈԱՅԱՆ Ելենա Սուրենի (ծ. 24 1948, գ. Համզաչիման (այժմ՝ Մարգահովիտ՝ ՀՀ Լոռու մարզում)), բուժքույր։ ՊԲ ենթասպա (1994)։ Ավարտել է Դիլիջանի բժշկական ուսումնարանը (1971)։ 1971-92-ին աշխատել 13 Սևանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում, ապա՝ «Արևիկ» առողջարանային համալիրում, 1992-2000-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ զորամասում։

1992-93-ին մասնակցել է Քելբաջրաի (Օմարի լեռնանցք), Մարտակերտի (Չափար) շրջանների ազատագրական մարտերին, բուժօգնություն ցույց տվել վիրավոր և հիվանդ ազատամարտիկներին, կազմակերպել նրանց տարհանումը։

ՄԵՋԼՈՒՄՅԱՆ Գայանե Գրիշայի (ծ. Վ 1959. Երևան), ազատամարտիկ, բուժքույր։ 1990 ին ամուսնու՝ Ս. Տոնոյանի հետ մեկնել է Արցախ։ Ամուսնու զոհվելուց հետո մնացել է ջոկատում։ 1992-94-ին Վանք գյուղի (Մարտակերտի շրջան) ջոկատի, ՊԲ ականանետային վաշտի կազմերում մասնակցել է Մարտակերտի (Ղազարահող, Մաղավուզ, Մադաղիս, Չլդրան, Գետավան, Կուսապատ, Թալիշ և այլն) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Բազմիցս վիրավորվել Է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՄԻԼԻՏՈՆՅԱՆ Զեմֆիրա (Սվետա) Հովգաննեսի (ծ. 14.4.1947, Երևան), ազատամարտիկ,