Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տել են բուժական բաժիններում վիրավրՄների միատեսակ կազմի տեղաբաշխմանը, ապահովել մասնագիտական բուժման որակի բարձոսցում։ Հ-ում վխավորների համալիր բուժման գործընթացում առաջատար դեր ունեն վիրաբուժական, վնասվածքաբանական բաժինները։ ՀՀ և ԼՂՀ Հ-ներում կիրառվում են վիրավորների բուժման ռազմադաշտային վիրաբուժության դասական մեթոդները՝ զուգակցված ժամանակակից բժշկության նվաճումների հետ, մասնավորապես՝ վերքերի առաջնային (վաղ և ուշ) մշակում, բարդությունների (կոտրվածք, բացվածք, օտար մարմինների հեռացում, անդամահատություն) դեմ պայքար, վերքերի արագ լավացմանն ու օրգանների ֆունկցիաների վերականգնմանը նպաստող գործողություններ։

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում և զինադադարից հետո Հ-ներում ստեղծված բուժական համակարգը դիմակայել է պատերազմի և առօրյա փորձություններին, նվազեցրել ծանր վիրավոր զինվորականների հաշմանդամությունը և ավելացրել ԶՈՒ-ի շարքեր վերադարձողների թիվը։ Տես նաև Բժիշկները Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:

Հ. Խաչատրյան

ՀՈՎԱՍԱՓՅԱՆ Շահեն Վարդգեսի (ծ. 20.12. 1957, գ. Գյալիստան (ԼՂՀ Շահումյանի շրջան)), Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչներից։ Ավարտել է Խրակովի ավտոճանապարհային ինստիտուտի հեռակա բաժինը (1985)։ 1977-79-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1983-84-ին՝ Շահումյանի շրջգործկոմի վարչության, 1984-92-ին՝ ավտոտրանսպորտային ձեռնարկության շահագործման բաժնի պետ, ապա՝ տնօրեն։ 1993-96-ին՝ «Հատուկ նշանակության» զորամասի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատարի պաշտոնակատար, 1997-ից աշխատում է ՀՀ պետեկամուտների նախարարության (այժմ՝ ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն) համակարգում։

Շարժման սկզբին Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում կազմակերպել է հանոսհավաքներ, ցույցեր, ստոոոզոսհավաք։ Պատերազմի տարիներին ընտրվելով շրջգործկոմի նախագահի տեղակալ՝ տնօրինել է կամավորական ջոկատների կազմավորման, սպառազինության, հանդերձանքի, սննդամթերքի ապահովման, ֆինանսատնտեսական գործառույթները։ Շ. Մեղրյանի հետ կազմակերպել է Շահումյանի շրջանի ե

Գետաշենի ենթաշրջանի միավորման և ԼՂՀ կազմի մեջ մտնելու քաղաքական ու գործնական աշխատանքները։ ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1991 -95)։

Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։

Հ. Խաչատրյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արմեն Ռազմիկի, ԲեՐդաձորի Արմեն է24.5.1963, Երևան -

21.4.1994, գ. Կարմիոովան (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազրոտրոմարտիկ-հոոմանատար։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1990)։ 1981-83-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1983-94-ին աշխատել է «ՀայԷլեկտոսգործարանում»։ 1990-94-ին «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի, Շենգավիթի 1ին վաշտի կազմերում մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Լաչինի շրջանների, Բեպաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիլին Մարտակերտի շրջանի Կարմիոովան գյուղի մատույցներում վաշտն ընկել է շրջապատման մեջ։ Հ. 13 ազատամարտիկների հետ մարտի է բռնվել հակառակորդի հետ, ապահովել վաշտի մնացած ազատամարտիկների նահանջը, իսկ զինամթեՈի սպառվելուց հետո նա նետվել է ձեռնամարտի և զոհվել։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Հ-ի անունով է կոչվել Երևանի 19° 194 միջնակարգ դպրոցը, որտեղ տեղադրված է նրա բրոնզե կիսանդրին (քանդակագործ՝ Ա. Շահինյան)։ Թաղված է Եռաբլուրում։

Հ. Խաչատրյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ժոդվեռ Ղուկասի քծ. 285. 1938, գ. Սասունիկ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում)), բարերար, Ղարաբաղյան շարժման մասնակից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1966)։ 1959-99-ին աշխատել է ՀՀ թեթև արդյունաբերության արտադրության համակարգում. Երևանի կոշիկի 3-րդ և 7-րդ ֆաբրիկաների, «Մասիս» արտադրական միավորման արտադրության պետ, տնօրեն, 1995-ից՝ «Սիդ» ընկերության հիմնադիր-նախագահ։

1988-94-ին մասնակցել է «Սասանցիներ», «Արաբո», «Ձաուշ» և այլ կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներին, ՀՀ սահմանամերձ և Հադրութի, Քելբաջափ, Լաչինի, Ֆիզուլիի, Զանգելանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մար-