Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1991- 93-ին մասնակցել է «Քսանվեցի դիրքերի» կազմակեալմանն ու պաշտպանությանը։ Շուշիի ազատագրման ժամանակ ղեկավարել է «26»-ի հենակետում տեղակայված պահեստազորի ոազմական գործողությունը. 1992-ի մայիսի 8-ին դիրքավորվել է Շուշի և ՋանհասանՔյոսալսՄ ուղղությունում ու ջախջախել հակառակորդին։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում տեղադրված է Հ-ի հիշատակը հավերժացնող խաչքար։ Հ-ի անունով է կոչվել Այգեշատի միջնակարգ դպրոցը։ Թաղված է Մսաբլուրում։

Խ. Կետիկյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան էդորարդի (ծ. 16.8.1956, Երևան), պետական, քաղաքական գործիչ։ Պատմական գիտությունների թեկնածու։ ՀՀԴ կուսակցության (1989), ՀՀԴ Հայաստանի կենտրոնական կոմիտեի (1990), ՀՀԴ բյուրոյի (1992, նաև 1998), ՀՀԴ Հայաստանի գերագույն մարմնի (1996-ից) անդամ։ Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը (1978)։ 1978-80-ին ծառայելէ ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ 1980-89-ին աշխատել է Երևանի «երերունի» թանգարանում, 1989-92-ին՝ ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1995-ին անհիմն մեղադրանքներով ձերբակալվել է և մինչև 1998-ը կալանվել Երևանում։ 1998-99-ին՝ ՀՀ նախագահի խորհրդական։ 1988-ից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը, կազմակերպել և ղեկավարել է ՀՀԴ մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին։ Որպես «Արցախ» հիմնադրամի ՀՀԴ ներկայացուցիչ՝ զբաղվել է համասփյուռքյան հանգանակությունների կազմակերպման աշխատանքներով։ Հ. բազմիցս եղել է Ղարաբաղյան պատերազմի թեժ կետերում։ Տարբեր ատյաններում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջները։

ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003 և 2003ից՝ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2003-ից՝ փոխխոսնակ)։

Ա. Շահբազյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Րաֆֆի Ռիչարդի լծ.

20.11.1959, Ֆւեզնո (ԱՄՆ)), իրավաբան, քաղաքագետ։ Իրավագիտության դոկտոր (1985)։ Սովորել է Կալիֆոռնիրսյի պետական համալսարանի Բերկլիի մասնաճյուղում (1977-78), ավարտել նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը (1980)։ 1980-82-ին Թաֆտս համալսարանի Ֆլեյչեր միջազգային հարաբերությունների ինստիտուտում (Մասսաչորսեթս, ԱՄՆ) մասնագիտացել է միջազգային օրենքի և դիվանագիտ1Ության պատմության բնագավառում։ 1989-ին հիմնադրել է Ամերիկայի հայ փաստաբանների միությունը, եղել տնօրենը։ 20.11.1960, 1990- ին տեղափոխվել է Հայաստան, տնօրինել Հայաստանում Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակը։ 1991-92-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1994-ից ղեկավարում է իր հիմնադրած Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնը (Երևան)։ 1998ին ապրիլ-սեպտեմբերին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն։

Հ-ի պաշտոնավարության (որպես արտգործնախարար) ժամանակ ՀՀ անդամակցել է Միավորված ազգերի կազմակերպությանը (ՍԱԿ), Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ,

1994- ից՝ ԵԱՀԿ), սկսվել է Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԽ-ի շրջանակներում։

Աշխատությունները նվիրված են Հայաստանի Հանրապետության (1918-20) արտաքին քաղաքականության, 1921-ի Փետրվարյան ապստամբության, Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական խնդիրներին։ ՀՈՎՍԵՓԱՎԱՆ, գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 16 կմ հարավ՝ 750 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 48 հա։ Բնակչությունը՝ 123 (2003)։ Զբաղվում են հողագործությամբ և շինարարական աշխատանքներով։ Ունի ութամյա դպրոց, բուժկետ։ Հիմնադրվել է

1988- ին՝ Զ. Բալայանի, Սոս Սարգսյանի մտահղացմամբ, «Արցախ» հայրենակցական և Հայաստանի կոոպերատիվների միությունների, Նաիրիի շրջգործկոմի օգնությամբ։ Հ-ի բնակիչները հիմնականում բռնագաղթածներ են։ Գյուղի կառուցման ժամանակ զոհվել է 7 շինարար-ազատամարտիկ։

ՀՈՎՍԵՓՅԱՆ Համլետ Բալաբեկի (ծ. 18.6. 1948, Երևան), իրավաբան, պետական գործիչ։