Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վող ռազմագոտում ՊԲրի հրամանատարությունը զորքերի տեղաշարժ է կատարել և ստեղծել ամուր պաշտպանություն։ Տեական մարտերից հետո ղարաբաղյան ուժեղ սկգբում կասեցրել են հակառակորդի գերակշիռ ուժերի առաջխաղացումը, ապա ձեռնամուխ եղել վերացնելու հակառակորդի կրակակետերը։ Ադրբեջանական բանակի կազմավորումները, չդիմանալով ղարաբաղյան զինուժի շարանակական ճնշմանը, լքել են գոսված դիրքերը և Արաքս գետի ծանծաղուտներով հեռացել Իրանի տարածք։ Հոկտեմբերի 28-ին ՊԲ-ի մարտիկները մտել են սահմանամերձ Մինջեան երկաթոսլային կայարան։ Նոյեմբերի 1-ի առավոտյան ղարաբաղյան զինուժի վերահսկողության տակ են անցել Զանգելան շրջկենտրոնը և հարակից բնակավայրերը։ Այս ռազմական գործողությամբ Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը Հորաղիզ երկաթուղային հանգույցից մինչև ՀՀ պետական սահմանը ձգվող տարածքի վրա։

Ս. Հաաության

ՀՕՖՄԱՆ (Աօքոտոո) Թեսսա (ծ. 15-5.1949, Բեռլին), գերմանացի գիտնական, հայագետ։

1970- 74-ին Բեռլինի Ազատ համալսարանում ուսումնասիրել է սլավոնագիտություն, հայագիտություն և սոցիոլոգիա։ 1974-75-ին ստաժավորվել է Լենինգոսղի (այժմ՝ Ս. Պետերբուրգ), Երևանի, Թբիլիսիի համալսարաններում։ 1988ից՝ Մարդու իրավունքների հարցով վտանգված Թ. Հոֆմանը, Ք. Քոքսը, աԳԳեՐԻ կազմակերպության հայկական բաժնի ժ. Քոչաղանը ԼՂՀ-ում համակարգող և ցեղասպանության ճանաչման

հանձնախմբի շրջանակներում հանդես է եկել Թուրքիայի և միջազգային հանրության կողմից Օսմանյան կայսրությունում 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։

1983- ից՝ Բեռլինի Ազատ համալսարանի Արևելյան Եվրոպա ինստիտուտի գիտաշխատող, 1991-ից՝ ԱՊՀ և ՌԴ գրականության (մատենագիտության) փաստագրության կենտրոնի ղեկավար։

1984- ին ժողովուրդների մշտական ատյանի (Փափզ) նիստում հանդես է եկել որպես փորձագետ՝ «Գերմանական աղբյուրները Ա վկաների ցուցմունքները հայերի ցեղասպանության մասին» զեկուցումով։ 1985-ին ժ. Քոչաղաքւի հետ Բեռլինում հիմնել է Հայկական տեղեկատվության Ա Փաստագրության կենտրոնը։ 1987-ին կազմակերպել է Վիեննայում կայացած «Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» թեմայով փորձագետների միջազգային վեհաժողովը։

Հեղինակ է հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության, այդ թվում՝ Արցախի հարցերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների։

Ք. Քոճւի և ժ. Քոչարյանի հետ այցելել է ԼՂՀ, տարբեր ատյաններում ներկայացրել է Ղարաբաղյան հիմնահարցը, նյութական ու բարոյական աջակցություն ցույց տվել արցախահայությանը։ Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում ունեցած վաստակի համար 1988-ին արժանացել է Հայ բարեգործական ընդհանուր միության մրցանակի։ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՂԿՈՄԻ 1920-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի, Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման (1920-ի նոյեմբերի 29) կապակցությամբ Խորհրդային Ադրբեջանի կառավարության հատուկ հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանը հրաժարվում է «վիճելի» տարածքներից և տարածքային հարցերը չեն կարող երկու ժողովուրդների՝ «հայերի և մահմեդականների» միջև արյունահեղության պատճառ դառնալ։ Հռչակագրով Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Զանգեզուրի և Նախիջևանի գավառները ճանաչել է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տվել ինքնորոշման իրավունք. պարտավորվել դադարեցնել ռազմական գործողությունները Զանգեզորարմ և ադրբեջանական զորքերը դուրս հանել երկրամասից։ 1920-ի նոյեմբերի 30-ին հրապարակվել է նաև Խորհրդային Ադրբեջանի հեղկոմի նախագահ Ն. Նափմանովի և արտաքին գործերի ժողկոմ Հուսեյնովի դիմում-ուղերձը՝ Ղարաբաղը, Զանգեզուպ և Նախիջևանը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու մասին։ Դիմում-ուղերձում Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, ՈՐ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերացված են սահմանային վեճերը, և այդ օրվա-