Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րագմի թեմայով տել է հրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ, հանդես եկել ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Նրա գրական կերպարներն ազնվասիրտ, ազգային ավանդներին հետամուտ ժամանակակից մարդիկ են։ Գրել է նաև ազատության, անկախության համար ոտքի ելած ազատամարտիկների, Գոփս-Ստեփանակերտ ավտոխճուղին կառուցող շինարարների մասին։ «Ցավի ծաղիկ» ակնարկաշարի համար արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան գրական մրցանակի։

ՄԱՄՅՄՆ ԻգնատՀմայակի (ծ.22.8.1947,ք.Նոյեմբերյան), գրող, լրագրող։ Հայաստանի գրողների միության անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1977)։ 1976-82-ին եղել է «Սովետական Հայաստան» թերթի սեփական թղթակիցը ՀԽՍՀ տարբեր շրջաններում, Նոյեմբերյանի «Ծիածան» շրջանային թերթի բաժնի վարիչ, «Գրական թերթի» պատասխանատու քարտոպար։

1988- ին հիմնադրել է ՀՀ իրավաբանների միության «Ձայն օրինաց», իսկ 1994-ին՝ «Առավոտ» թեթերը։ 1994-96-ին աշխատել է ՀՀ ՆԳ Դիլիջանի ոստիկանության բաժնի պետ, 1996-98-ին՝ գրական ֆոնդի տնօրեն, 2001 -02-ին՝ Հայաստանի գրողների միության գործաղիր տնօրեն։ Հեղինակ է «Հանդի հացը» (Ե., 1978), «Երկնաքարեր» (Ե., 1985), «Ոգեկանչ» (Ե., 1996), «Վայլի մեղր» (Ե.,

1997) բանաստեղծությունների ժողովածուների։ Մ-ի «Եղերական լուսաբաց» (Ե., 1992) վավերագրական վիպակը ընղգրկում է 1991-ի մայիսին «Օղակ» գործողության ժամանակ Նոյեմբերյանի շրջանի Սսկեպարի ինքնապաշտպանության համար զոհված Նոյեմբերյանի ՆԳ 14 աշխատակիցների կենսագրականներ, իսկ «Գեղամ կամ ընդհատված թռիչք» (Ե., 1994) գրքույկը՝ «Սողոմոն Թեհլերյան» կամավորական ջոկատի հրամանատար Գեղամ Բեյբությանի մարտական ուղու մասին նյութեր։ 1998) ՄԱՐԳԱՐՑԱՆ Սիրվապ Բորիսի(ծ. 26.1. 1961, գ. Խանածախ (այժմ՝ գ. Լեռնավան՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում)), բանաստեղծուհի, լրագրող։ ՊԲ մայու (2004)։ «Մարտիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ Առաջին անգամ տպագրվելէ 1987-ին։ Գրել է Ղարաբաղյան պատերազմին նվիրված բանաստեղծություններ («Ղարաբաղս», Ե., 1987) և փաստագրություն («Մարտակերտ. Ձհայտարարված պատերազմի կիզակետ», Ս., 2000)։ Ստեղծագործությունների հիմնական թեման հայրենասիրությունն է, Ղարաբաղի գովքը, Արցախյան շարժումը։ Առանձին մարտական գործողություններ, բանակային առօրյան, ազատամարտիկների մարտական ուղին լուսաբանող բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակի։

ՄԱՐՏԵՆՅԱՆ Գոհար Աշոտի (ծ. 11.2.1945, Երևան), լրագրող։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1966)։ 1967-69-ին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում,

1969- ից՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմում։ 1990-ից ՀՀ մամուլում և հանրային ռադիոյով հանդես է եկել Ղարաբաղյան շարժման և պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հողվածներով, նովելներով ու ռաղիոհաղորդումներով։ 2003-ից՝ ՀՀ հանրային ռադիոյով՝ «Ապրելու բանաձև» հեղինակային ծրագրով։ Պարբերաբար ներկայացնում է զոհված ազատամարտիկների (այդ թվում՝ իր ուղու՝ Ա. Ռ. Ձախոյանի (1972-94)) կենսագրություններն ու մարտական ուղիները։

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Համլետ Անդրանիկի (ծ. 203.1954,գ.Հանքավան (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)), արձակագիր, լրագրող, ղերասան։ Արցախի գրողների և ՀՀ թատերական գործիչների միությունների անդամ։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1980)։ 1980-92ին աշխատել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան ղրամատիկական թատրոններում, 1992-94-ին՝ ԼՂ Հ. Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանի տնօրեն, 1995-ից՝ ԼՂՀ հեռուստառաղիովարչության խմբափրւ, վարում է «Իրիկնաժամ» հեղինակային ծոսգիրը։ Տպագրվելէ 1991-ից։ Ունի Ղարաբաղյան պատերազմին նվիրված պատմվածքներ («Ապրում ենք էփ», Ս., 1991, «Ամառ Ե, կիրակի», Ս., 1992, «Թողեք ապրեմ», Ս., 1999)։ Ստեղծագործությունների հիմնական թեման պատերազմի բովում թւծված անհատն է՝ իր կորուստներով, տառապանքներով և հադթանակներով։ Արժանացել է Արցախի գրողների միության Մորոսցանի անվան և ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակների։

ՄԵՏԱՔՍԵ (Պողոսյան Մետաքսե Սերոբի, ծ. 23.12.1928, գ. Եգանլար (այժմ՝ գ. Արևշատ՝ ՀՀ Շիրակի մարզում)), բանաստեղծուհի։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը (1952) և Մոսկվայի Մ. Գուկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները (1958)։