Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1994-ին «Հայ զինվոր» թերթի ցուցասրահում բացվել է նրա «Պատերազմն Արցախում», իսկ Լոս Անջելեսում անցկացված հեռուստամարաթոնի ժամանակ՝ «Արցախը երեկ և այսօր» խոարգրերով ցուցահանդեսները։

1998-ին մասնակցել է նաև Ազով-Սեծովյան հայ համայնքների միավորանը կից գուծող «Արցախյան հայրենակցական միության» կազմակերպած ցուցահանդեսին (ֆոտոսրահ՝ «Արցախ»)։ Ա-ի լուսանկարների մեծ մասը տրդագրվել են ԼՂՀ,ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Լիբանանի պարբերականներում։

«Ռեքվիեմ» եռանկարի և մի շարք լուսանկարների համար արժանացել է «Մարտիկ» թերթի և ՊՆ մրցանակների։

ՍԱՖԱՐՅԱՆ Ալբերտ Ներսեսի (ծ. 5.1.1949, Ստեփանակերտ), երաժիշտ, մանկավարժ, նկարիչ, արծաթագործ։ ԼՂՀ նկարիչների միության անդամ, նախագահ (2000-02)։

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատոփան (1976)։ 1976-2000-ին աշխատել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժըշտական դրդրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում։ Զբաղվում է մետաղի գեղարվեստական դրվագումով, արծաթագործությամբ, ոսկերչությամբ։

Մասնակցել է «Արցախ-96» սիմրղոզիումին։ Հեղինակ է Արցախի նկարիչներ (Ա., 2001), Արմեն Հակոբյան (Ա., 2001) գրքեփ։

Արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակների (1993,2001)։

ՍՄԲԱՏՅԱՆ Կարեն Վահանի (ծ. 21.4.1932, Գյումրի), նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1957)։ 1952-55-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։

Ս. ստեղծագործություններն իրենց ինքնատիպությամբ, ավանդույթներով հարուստ հայ մշակույթի խորունկ արմատների վկայությունն են։ Արվեստագետի վրձնին են պատկանում արցախյան հերոսամարտի շուրջ 150 ազատամարտիկների դիմանկարներ։ Նրա «Քելե, լաո», «Թմբկահարը», «Թմբուկ զարկողը» ստեղծագործությունները պայքարի կոչ են հայորդիներին՝ Արցախը ազատագրելու համար։

1ոկ. ՊատառիկճՒւՀ օրագրից, Ե., 2003։

ՍՏԵՓԱՆՅԱՆ Հարություն Հրանտի (ծ. 103. 1949, Երևան), քանդակագործ։ Ղարաբաղյան