Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան առնել Բաքվում հայկական դրամատիկական թատրոն վերստեղծելու հարցը. մշակել և իրականացնել ԼՂԻՄ-ի տարածքում գտնվող պատմաճարտարապետական ու մշակութային հուշարձանների վերականգնման և նորոգման աշխատանքների համալիր միջոցառումներ՝ ՀՀ վարպետների ներգրավմանը։ Կրթության ոլորտում ծրագիրը նախատեսում էր ԼՂԻՄ-ի և Ադըրբեջանի մյուս շրջանների հայկական դպրոցներում մշակել և իրականացնել «աշխատանքը կատաշելագործելու կազմակերպական-մանկավաշժական և մեթոդական» միջոցառումներ։ ԽՍՀՄ ժողկրթության նախարարությանը հանձնարարվում էր Ադրբեջանական ԽՄՀ և Հայկական ԽՄՀ Նախարարների խորհոալների հետ համատեղ 1988-ից նախատեսել Հայաստանի բուհերում ուսանողական տեղերի հատկացում՝ ԼՂԻՄ քաղաքացիների նպատակային ընդունելության համար, ինչպես նաև մշակել և իրականացնել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի նյութատեխնիկական բազայի արագացված զարգացման, ուսումնական արդիական սարքավորումներով վերազինման, բարձրագույն կրթության մասնագետների որակը բարձրացնելու ծրագրեր։ Մաշման մեկ այլ կետով Ադրբեջանական ԽՄՀ Նախարարների խորհրդին հանձնարարվում էր քննարկել և լուծել հիմնարկների և կազմակերպությունների ցուցանակները նաև հայերեն գրելու՝ ԼՂԻՄ քաղաքացիների պահանջները։ Յոթնամյա զարգացման ծրագրով նախատեսվում էր նաև բնակարանային շինարարություն, ճանապարհների, ջրամբարների, գազամուղի, էլեկտրակայանների, հիվանդանոցների, մշակույթի կենտրոնների կառուցում, ԼՂԻՄ-ի օդանավակայանի վերակառուցում և վերազինում, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացում և այլն։

ԽԱՀՄ կուսակցական և պետական բարձրագույն ղեկավարությունն ամեն կերպ ջանալով արցախահայության պայքարը բացատրել սոցիալ-տնտեսական չլուծված խնդիրներով և խուսափելով Լեռնային Ղարաբաղի հարցի արմատական լուծումից, իր որոշումը ներկայացրել է որպես մարգի հայ բնակչության պահանջների բավարարման միակ ու սպառիչ միջոց՝ չնշելով անգամ որոշման կենսագործման իրական լծակներ։

Ա. Ղադադան

ՈՐՈՇՈՒՄ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 1988-Ի ՀՈՒԼԻՍԻ 18-Ի, ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը, քննարկելով ՀԽՍՀ ԳԽ 1988-ի հունիսի 15-ի խնդրանքը (տես Ո ուշում Հայկական ԽՍՀ ԳԽ

1988- ի հունիսի 15-ի) ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու վերաբերյալ և Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ 1988-ի հունիսի 17-ի որոշումը՝ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ մտցնելու անընդունելիության մասին, որոշել է անհնար համարել «Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմանների և սահմանադրության հիման վրա հաստատված նրանց ազգային-տսասծքային բաժանման փոփոխումը»։ ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունն իր այդ որոշումը հիմնավորել է ԽՍՀՄ գործող սահմանադրության 78 հոդվածի դրույթով, ըստ ոփ՝ միութենական հանրապետության տարածքը չի կարող փոփոխվել առանց նրա համաձայնության։ Այդուհանդերձ, ընդունված որոշման մեջ նշվել է. ՈՐ ԼՂԻՄ-ում երկար ժամանակ չեն լուծվել հայ բնակչության ազգային շահերը շոշափող շատ հարցեր, հատկապես մշակույթի, կրթության ոլորտում, կադրային քաղաքականության մեջ, խախտվել են ինքնավար մարգի սահմանադրական իրավունքները։ ԽՍՀՄ ԳԽ Նախագահությունը նպատակահարմար է համարել ԼՂԻՄ-ի հետ կապված հարցերի ուսումնասիրումը հանձնարարել Ազգությունների խորհրդում ստեղծված հատուկ հանձնաժողովին, որն էլ իր առաջարկությունները պատրաստ լինելուն պես պետք է ներկայացներ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության քննարկմանը։

Ա. Ղազարյան

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԽ ԵՎ ԼՂ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՏԵՂ ՆԻՍՏԻ.

ընդունվել է 1989-ի դեկտեմբերի 1-ին՝ հիմք ընդունելով «ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքը», հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտումը և վերամիավորման մասին Ազգային խահորի դիմումը՝ ուղղված ՀԽՍՀ ԳԽ-ին։ Մաշումով Հայկական ԽՍՀ ԳԽ ճանաչել է ԼՂ լիազոր ներկայացուցիչների համագումարը և Ազգային խորհուրդը՝ որպես մարզի միակ օրինական իշխանություն, ու ԼՂԻՄ-ի ինքնորոշման փաստը՝ արձանագրված 1988-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ ժողպատգամավորների մարզային խորհրդի արտահերթ և հուլի-