Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պ

«ՊԱՅՔԱՐ», հասարակական-քաղաքական, մշակութային պարբերական։ ՀՀԴ կուսակցության Արցախի կոմիտեի (հետագայում՝ ԼՂՀ ՀՀԴ կենտրոնական կոմիտե) պաշտոնաթերթ։ Լույս է տեսել 1989-93-ին։ Խմբագիր՝ Դավիթ Ջրաբերդ (Ա. Գրիգորյան)։ Հիմնադրվել է որպես Հայոց ընկերվարական արցախական կուսակցության (ՀՀԴ կուսակցության Արցախի կոմիտեի ընդհատակյա անվանումը) պաշտոնաթերթ (բրոշյուոստիպ)՝ «Վերածնունդ» անվանումով (խմբագիր՝ Հ. Խաչատրյան)։ ՀՀ տարածքում ՀՀԴրի բացահայտվելուց (1990-ի օգոստոս) հետո «Վերածնունդը» տպագրվել է «Պ.» անունով՝ ընդհատակյա և ամիսը մեկ անգամ։ Թերթի հիմնական թղթակիցները հանդես են եկել նաև «Ազատ Արցախ» ընդհատակյա ռադիոկայանով։

«Պ»-ի հիմնական նպատակն էր նպաստել Հայ դատի իրագործմանը, ժողովրդի պատմական հիշողության պահպանմանը։ Լուսաբանել է արցախահայության պայքարը, տպագրել Հայաստանի և Սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքը ներկայացնող հոդվածներ։ Հիմնական խորագրերն էին՝ «Մեկնաբանի սյունակ», «Պատգամ», «Դեմքեր ՀՀԴ 100-ամյա պատմությունից», «Քաղաքական բառարան», «Երգիծական հեռատիպ» են։ 1991-ի հոկտեմբեր-նոյեմբերին ՀՀԴ մամլո և տեղեկատու կենտրոնի Երևանի գրասենյակը տպագրել է «Պայքարի շաբաթվա լուրեր» տեղեկագրի 5 համար։

Ա. Դարբինյան

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ, ԼՂՀ ԶՈՒ անվանումը։ Ստեղծվել է ԼՂՀ ՊՊԿ նախագահի

1990- ի նոյեմբերի 10-ի Ւ1տ 323 հրամանով՝ ինքնապաշտպանական ուժերը (ԻՊՌՒ) վերակազմավորելով ժամանակակից բանակի կառուցվածքին ու գործառույթին համապատասխան։ ԼՂՀ ԻՊՌՒ խենց հերթին ձևավորվել են 1988-ից գործող, մարտական լուրջ փորձառություն ձեռք բերած և մի շարք հաղթանակներ արձանագրած կամավորական ջոկատների ու աշխարհազորային խմբերի հիման վրա և պաշտոնական կարգավիճակ են ստացել 1992-ի փետրվարի 24-ին՝ ԼՂՀ ԳԽ որոշումով։ ՊԲ կազմավորումը տեղի է ունեցել պարտադրված պատերազմի պայմաններում և, ռազմաքաղաքական հանգամանքների բերումով, անցել է ձևավորման 4 փուլ.

Սկզբնական փուլում՝ 1988-92-ի փետրվարի 24-ին ԻՊՌՒ-ի խնդիրն էր պաշտրղանել սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը։ Ինքնապաշտպանական ջոկատները կազմվում էին տեղերում՝ անհրաժեշտությունից ելնելով, որոնց առավել վտանգված իրավիճակներում օգնության էին ճ-մճ -«- -

հասնում քաղաքներում

կազմավորվող զին ված խմբերն ու ջոկատները։ Կային նաև հատուկ պատրաստություն 301088 անցած կամ զինվորՂս-։։" կան փորձառություն - ունեցող կամավորական սկզբունքով հավաքագրված մարտունակ ջոկատներ։ Վերջիններս գործում էին հիմնականում Հյուսիսային Արցախում, Հադարթի սահմանային գոտում, Շուշիի շրջանի հայկական գյուղերում և այլոս։

Խոջալուի և Կրկժանի 1988-ի սեպտեմբերի 18-ի ընդհարումներից, Շուշիի հայության տեղահանությունից հետո զինված ջոկատներ են սկսել կազմավորվել նաև ԼՂԻՄ-ի՝ ադրբեջանական գյուղերի հետ սահմանակից բնակավայրերում։ Ջոկատների ստեղծումն ու գործունեությունը իրականացվել է ընդհատակյա պայմաններում, որովհետև դա ԽՍՀՄ իշխանությունների կողմից դիտվել է օրենքից դուրս, և ներքին զորքերին իրավունք է վերապահվել ցրել դրանք, առգրավել եղած զենքն ու զինամթերքը։

«Օղակ» ռազմագործողության հետևանքով Հյուսիսային Արցախի Գետաշեն, Մարտունաշեն, ինչպես նաև Հադրութի շրջանի սահմանամերձ և Բեոլաձորի ենթաշրջանի գյուղերի հա