Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ջ ԱՔՑԱՆ Գրիշա (Գ-ւիգու) Ալկադիի 118.7. 1962, ք. Հադարթ - 5.7.1993, գ. Խաթունբուլաղ (Ֆիզուփի շրջան)1. ազատամարտիկ։ 1980-82ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈԻ-ում։ 1992-ից ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կազմում (գումարտակի շտաբի պետ) մասնակցել է Հադրութի, Ֆիզուլիի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ Սամվել Գուրզենի 129.5. 1971,ք. Մարտակերտ - 22.6.1992, գ.Ղալաչիլար (Աղդամի շրջան)), ազատամարտիկ, «Հայոց պատմական իրավանք միավորամ» կամավորական ջոկատի հրամանատար (Հ. Քոչարյանի զոհվելուց հետո)։ 1991-92-ին մասնակցել է ՀՀ Կապանի, ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի շրջանների բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հատկապես աչքի է ընկել Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղի և շրջանի հարավային հատվածի պաշտպանական մարտերում։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի (կոչվել է Ջ-ի անունով) բակում։

Ս. Մարզական

ՋԱՄԻՍԼՈՒԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ, ռազմական գործողության։ Տեղի է ունեցել 1991-ի դեկտեմբերի 15-ին՝ Ստեփանակերտը շրջապատող հակառակորդի հենակետերից մեկը՝ Ջամիլլուն, վնասազերծելու համար։ Իրականացվել է 2 փուլով։ Նախապատրաստական փուլում Ա. Տեր-Թադևոսյանի հրամանով հետախուզության պատասխանատու Վ. Բալայանը և ինքնապաշտպանության 6-րդ զոտու հրամանատար Ա. Մարգսյանը կատարել են Ջամիլլորի տեղազննումը և հատակագծումը։ Արձանագրվել են կրակակետերի վերածված 89 տուն, մարտական բոլու ղիլքերը, ճանապարհները։

Հարձակողական փուլում, ընդհանուր հարձակման նախօրեին՝ դեկտեմբերի 14-ին, թիկունքից զոովվել է Ջամիլլուն Ստեփանակերտից բաժանող, երեք պահակակետերով 898 բարձունքը։ Ռազմական այդ գործողությունը, փաստորեն, կանխորոշել է մարտի ելքը։ Դեկտեմբերի 15-ի վաղ առավոտյան ՀՄՄ-ով կոսկի տակ են առնվել հակառակորդի հիմնական կրակակետերն ու դիրքերը։ Դպրոցի շենքում տեղակայված շտաբում հրետակոծությունից հետո հրդեհ է բռնկվել։ Այգեստանի, Խնածախի, Քարաշենի ջոկատները, ԻՊՈՒ-ի առաջին վաշտը մտել են Ջամիլլու։ Հակառակորդը, կացնելով կենդանի ուժ և զին տեխնիկա, առանց լուրջ դիմադրության հեռացել է Ջամիլլորից։ Վերջինիս կրակակետերի վնասազերծմամբ՝ կասեցվել են Ստեփանակերտի և հարակից Խնածախ, Այգեստան գյուղերի մշտական գնդակոծությունները, դադարեցվել հարձակումները, ճեղքվել Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի օղակներից մեկը։

Մ. Հարությունյան

ՋԱՆՖԻԴԱ, գյուղ ԼՂՀ Քաշաթադի շրջանում՝ շրջկենտրոնից 68 կմ հյուսիս-արևելք Որոտան գետի ափին։ Բնակչությունը՝ 52 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ազատագրվել է 1993-ին, բնակեցվել է 1998ին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ՋԱՎԱԴՅԱՆ Աերգեյ Ալեքսեյի (22.2.1966, Սումգայիթ - 14.1.1993, գ. Մրխավենդ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ազատամարտիկ։ 1984-86-ին ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1989)։ 1991-93-ին ՀՀԴ կուսակցության կամավորական ջոկատի և Շուշիի առանձնակի գումարտակի կազմելում մասնակցել է Հադրութի (Մահմեդաձոր), Մարտունիի (Մյուրիշեն), Շուշիի («Մարիբաբ» բարձունք), Մարտակերտի (Մրխավենդ) շրջանների Շուշի-Լաչին ուղղության ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։