Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նախիջևանիկի կամավորական ջոկատի հրամանատար։ 1992-ից՝ 142 զորամասի 2-րդգումարտակի դասակի հրամանատար, ապա՝ շտաբի պետի տեղակալ։

1988- 94-ին ջոկատի և ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել է Ասկերանի, Աղդամի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ոչընչացրել հակառակորդի երկու զոսհատեխնիկա հ մեկ տասնյակից ավելի զինվոր։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ ՍԱՐՈՒՇԵՆ. գյուղ ԼՂՀ Ասկերանի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հարավ՝ 1200 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 700 հա։ Բնակչությունը՝ 450 (2003)։ Զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ ղպրոց, մշակույթի տուն, բուժմանկաբարձական կետ։ Գյուղում է Ս. Ամենափրկիչ եկեղեցին (XVI դ.)։

1988- ի վերջին Մ-ում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Կ. Ավետիսյան)։ 1992-ին ջոկատը ներառվել է Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում և մասնակցել Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Խրամութի, Խոջալուի, Քարագլխի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Մ-ից զոհվել է 12 ազատամարտիկ։

Ա. Հարությունյան

ՍԱՖԱՐՅԱՆ Արտյուշա Լեոնի, «ժելեզնի» (28.1.1964, գ. Կարմոոկուճ (ԼՂՀՀադրութի շրջան) - 24.12.1993, գ. Բոյուք Բահմանլու (Ֆիզուլիի շրջան)), ազատամարտիկ-հրամանատար։ 1982-84ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կապանի շինարարական տեխնիկումը (1986)։

1989- 93-ին կամավորական ջոկատի, Հադրութի ՊՇ ստորաբաժանումների (դասակի հրամանատար) կազմելում մասնակցել է Հադրութի (Սարինշեն, Ցու, Նորաշեն, Մելիքաշեն), Ֆիզուլիի, Կուբաթլոփ, Զանգելանի, Ջաբոսյիլի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Կարմոոկուճում։

ՍԱՖԱՐՅԱՆ Դավիթ Ջոնի (ծ. 21.5.1958, Ստեփանակերտ), հրետանավու։ ՊԲ փոխգնդապետ (1999)։ 1976-78-ին ծառայել է ԽՍՀՄ

ԶՈՒ հրետանային զորամասում։ 1991-ին Ստեփանակերտում տեղակայված խորհրդային 14° 366 գնդի հեռանալուց հետո առգրավված հրանոթների հիմքի վրա մի խումբ կամավորականների հետ ստեղծել է հրետանային մարտկոց։ 1992-95-ին՝ հրետանային դիվիզիոնի հրամանատար, 1995-97-ին՝ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարի՝ սպառազինության գծով տեղակալ, 1997-2002-ին՝ տարբեր զորամասերի հրամանատար։

Մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի, Լաչինի, Աղդամի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»

2-րդ աստիճանի շքանշանով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Ս. Մար գար յան

ՍԱՖԱՐՅԱՆ Խաչիկ էլոյի (1.4.1932, գ. Ներքին Բազմաբերդ (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) - 5.6.2001, Երևան),՝ հասարակական-քաղաքական գործիչ։ Գյուղատնտեսական գիտոլ թյունների թեկնածու (1963)։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը (1957)։ 1963-ից հանդես է եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ, հայ ժողովրդի ապագան կապել անկախ պետականության վերականգնման հետ։ 1963-ից իր կազմակերպած հայրենասիրական խմբի (Զ.Հարաթյունյան, Վ. Բաբայան, Խ. Ամիրջանյան և ուփշներ) հետ այդ գաղափարների տարածման ու ծավալման համար ձերբակալվել է և դատապարտվել 4 տարվա բանտարկության։

Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին մասնակցել է Թալինի կամավորական ջոկատների կազմավորման, Արցախ մարդասիրական օգնություն առաքելու աշխատանքներին, եղել է մարտական թեժ կետերում։ ՀՀ Աժ պատգամավոր (1990-99)։

Թաղված է Ներրին Բազմաբերդում։

Երկ. Աշխարհն իմ աքսորական, Ե., 1989։ Հոնսներ Ա թանկ աներ, Ե., 1990։ Կոմիտաս սԽնչհլազործ, Ե., 1999։ Հույսերի զարմանահրաշ աշխարհում, Ե., 2000։ Հայկական, Ե., 2001։

ՍԱՖԱՐՅԱՆ Սամվել Միքայելի (5.6.1961, գ. Ավդուռ (ԼՂՀ Մարտունիի շրջան) -18.3.1994, Քելբաջար (Օմարի լեռնանցք)), ազատամարտիկ-հրամանատար։ ՊԲ փոխգնդապետ (հետմահու, 1998)։ Ավարտել է Երևանի պետական հա-