Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեխնիկայի ուղեկցությամբ հարձակվել է Վազաշենի վրա, բայց երկու օր տևած համառ մարտերից հետո նահանջել է, թողել 100 սոյանված, հրետանու երկու մարտական մեքենա, մեկ տանկ և մեծ քանակի զինամթերք։

Համառ մարտեր են մղվել նաև մարտավարական նշանակության Կիրանց գյուղի տարածքում, ուը սահմանակից է ադրբեջանական Խեյմրլու, Ներքին Ակսիբարա, Մազամլու գյուղերին։ 1990-ի մարտից հակառակորդը Ներքին Ակսիբար գյուղում կենտրոնացրել է մեծ քանակությամբ զինտեխնիկա (տանկեր, զրահատեխնիկա, հրանոթներ են) և այն վերածել ռազմական վտանգավոր հենակետի, ուտեղից հսկողության և նշանառության տակ է պահել Երևան-ԻջևանՆոյեմբերյան մայրուղին։ 1991-ի ապրիլին պարբերաբար հրթիռահրետակոծել են Կիրանց, Բերքաբեր և այլ գյուղեր։ Հակառակորդին աջակցել են նաև խորհրդային զուքերը։

1991- ին հակառակորդը մեծ ուժերով հարձակվել է Կիրանցի վրա։ Գյուղի ինքնապաշտպանությանը մասնակցել են Կիրանցի վաշտը (ստեղծվել է 1992-ին, հրամանատար՝ Ս. Դավթյան), մոտոհրաձգային բւիգադը, ՀՀ տարբեր շրջանների կամավորական ջոկատներ։ Մի քանի օր տևած մարտերից հետո հակառակորդը նահանջել է՝ մարտադաշտում թողնելով սպանվածներ և զինտեխնիկա։ 1992-ի մարտի 13-ին ազատագրվել է նաև Խեյմղու, մարտի 17-ին՝ Բարխորդաղու և Սոֆլու գյուղերը։ 1992- Համառ մարտեր են մղվել նաև Սարիգյուղի վարչատնտեսական տարածքի մեջ մտած, գյուղից 3 կմ հյուսիս-արևելք գտնվրւղ «Սաթլմիշ» բարձունվր համար, ուը կարևու ռազմավարական նշանակություն ուներ այդ հատվածում։ 1992-ի հուլիսի 27-ին հակառակորդը, հրետակոծելով շրջապատը, մեծ ուժերով գրոհելով, մոտեցել է բարձունքի ստորոտին և փուձել դիրքավորվել Սաթլմիշում։ Սարիգյուղի, Բերքաբերի, Սևքարի, ՀՀ շրջանների տարբեր կամավորական ջոկատներ, մոտոհրաձգային բւիգադը, վաշտը, դիմադրելով հակառակորդին, անցել են հակահարձակման և կեսգիշերին մարտն ավարտել հաղթանակով. մարտանցելով ճնշել են նաև Ղգըլ-Հաջլուի կրակակետերը։ 1993-ին սահմանամերձ գոտում մասնակի փոխհրաձգություններ են եղել։ 1994-ի մայիսից շրջանում խաղաղություն է հաստատվել։

1988-94-ին Իջևանի կամավորական ջոկատը կամ առանձին ազատամարտիկներ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կազմելում մասնակցել են Մարտակերտի, Քելբաջարի, Շուշիի, Աղդամի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շրջանից զոհվել է 65 ազատամարտիկ։

Նոյեմբերյանի շրջանն Ադրբեջանի հետ ուներ 60 կմ երկարությամբ սահման։ 1989ից շրջանի Բաղանիս, Ոսկեպար, Կոթի, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ և այլ սահմանամերձ գյուղեր պարբերաբար հրետակոծվել են հակառակորդի մոտակա կրակակետերից, ենթարկվել հարձակումների։ 1989-ի վերջին ՄՀՆՋ-ականները խորհրդային ՆԳՆ զուքերի աջակցությամբ փակել են ՆոյեմբերյանԵրևան մայրուղին, հարձակվել Ոսկեպար, Բարեկամավան և այլ գյուղերի վրա։ Շրջանում ստեղծվել է ծայրաստիճան բարդ իրավիճակ։ Այդ պայմաններում գյուղերի ինքնապաշտպանությունը ստանձնել են տարերայնորեն ստեղծված աշխարհազորային ջոկատները։ 1988-90ին կամավորական ջոկատներ են կագմավորվել Նոյեմբերյան քաղաքում (3 ջոկատ, հրամանատարներ՝ Ա. Անանյան, Ս. Բեգլարյան և Գ. Մարգարյան), Բերդավանում (Ո. Ասլանյան), Կողբամ (2 ջոկատ, Վ. Խասիկյան, Վ. Թամազյան). Հաղթանակում (Մ. Թևանյան), Կոթիում (3 ջոկատ, է. էվինյան, Կ. Խաչիկյան, է. Շահնազարյան), Ոսկեպարում (Ի. Մախսուղյան), Այրումում (Դ. Ղազինյան), Լճկաձորում (Ա. Միրզոյան)։

1990-ի մարտի սկզբներին ադրբեջանական Ներքին Աքսիբարա, Բաղանիս-Այրում գյուղերից հակառակորդը պարբերաբար հրետակոծել է Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Ջուջևան գյուղերը։ 1991-ի ապրիրի վերջերին սահմանամերձ տարածքներից ավելի հաճախակի են դարձել հակառակորդի հարձակումները։ Ապրիրի 30-ին տանկերով, ծանւ հրետանիով, գնդացիրներով գնդակոծվել է Ոսկեպարը։ Երկու օր հետո վեց ուղղաթիռներից դեսանտ են իջեցրել Ոսկեպարում, փակել գյուղի ելքի և մուտքի բոլու ճանապարհները։ Մայիսի 4-ի առավոտյան խորհրդային զուքերը հարձակվել են Ոսկեպարի վրա։ Հա-