Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վ.Հ. ԹԱրայան Ա.Է. Թյունիբեկյան

Մարտակերտի (Չարեքտար) շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Ափության համսՄ» մեդալով։ Թաղված է Հերհերում։

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Մաշիկ Ռուբենի ք 1.8.1973. գ. Քերյյ (ԼՂՀ Մարտունիի շրջան) 31.12.1993, Ֆիզուլիի շրջան), ուսանող-ազատամարտիկ։

1990- ից սովորել է Ստերիանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1992-93-ին Մարտունիի ՊՇ առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար՝ Ա. Մելքումյան) կազմում մասնակցել է Ամաաաի հովտի, Մարտունիի, Մարտակերտի, Ֆիզուլիի (Հորադիզ) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու ոյարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Քերթում։

ՀԱՐԱՈՒԹՅԱՆ Իգոր Ալեքսանդրի (7.9.1973, գ. Կարմիրավան (ԼՂՀ Մարտակերտի շրջան) -

10.5.1992, գ. Մսանաղբյուր (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), ուսանող-ազատամարտիկ։ 1990-91-ին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1991-92-ին ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի (Խրամութ, Քարագլուխ, Վարազաբուն, Սառնաղբյուր, Փրջամալ, Նախիջևանիկ), Մարտակերտի (Կարմիրավան, Մեյսուլան) շրջանների ինքնարդաշտպանական մարտերին։ 1992-ի մայիսի 10-ին Նախիջևանիկ-Մսանաղբյուր ճակատային գծում 17 ազատամարտիկների հետ 13 ժամ կռվել է հակառակորդի դեմ, արդահովել զինակից ընկերների նահանջն ու Սառնաղբյուր, Փրջամալ, Արանզամին գյուղերի բնակիչների տարհանումը։ Վիրավորվելուց հետո շրջապատման մեջ ընկնելով՝ Հ. շարունակել է դիմադրել հակառակորդին և զոհվել է։

Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արսեն Վալեփի (13.10. 1973, գ. Թաղավարդ (ԼՂՀ Մարտունիի շրջան) -

27.12.1993, գ. Կարախանբեյլի (Ֆիզուլիի շրջան)(, ուսանող-ազատամարտիկ։ Ա.Վ. Համոլթյանյանի եղբայրը։ 1990-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։

1989- 93-ին Կարմիր Շուկայի կամավորական ջոկատի կամ Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է «Խազազի» բար-

Գ.Մ. Հարությունյան Ս.Վ. Հարությունյան

ձունքում (Մարտունիի շրջան) տեղակայված հակառակորդի կրակակետի ոչնչացման, Աղդամի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Թաղավարդում։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գագիկ Մանվելի (2.5. 1974. Ստեփանակերտ - 19.5.1994, Երևան), ուսանող-ազատամարտիկ, հրաձիգ։ 1991-92-ին սովորել է Ստեփանակերտի տնտեսագիտական կրթօջախում։ 1992-94-ին Ստեփանակերտի 8-րդ վաշտի կամ Շուշիի ՊՇ 53-րդ գումարտակի կազմերում մասնակցել է Ասկերանի, Լաչինի, Քելբաջափ, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլիի (Հոոսդիզ) և Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1994-ի ապրիլի 25-ին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի ազատագրման ժամանակ, մահացել է հիվանդանոցում։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Սեյլան Վալեփի (24.1. 1974, Ստեփանակերտ - 25.12.1993, գ. Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)), ուսանող-ազատամարտիկ, հետախույզ-գնդացարդ։ ԱՎ. Հարաթյունյանի եղբայրը։ 800 և 1500 մ վազքատարածությունների ԼՂԻՄ և ՀԽՍՀ իննակի չեմպիոն։ 1991-ից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ 1992-93-ին 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Մարտունիի Հադրութի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Թաղված է Ստեփանակերտում։

ՄԱՆՎԵԼՅԱՆ Կարեն Բախշիի (21.12.1966, Երևան - 5.11.1992, Լաչին), ոաանող-ազատա-