Այս էջը սրբագրված չէ
պես Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, այնպես էլ քարոզչական և տեղեկատվական պատերազմում։
Հանրագիտարանն սկսվում է «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ» ընդհանուր ակնարկային բաժնով, որը, ըստ էության, պատերազմի ռազմաքաղաքական համառոտ տարեգրությունն է։
Հանրազիտարանի ստեղծմանը մասնակցել է շուրջ 350 հեղինակ։ Գժում զետեղված են ավելի քան 2500 հոդված, 1800 գունավոր և սև-սպիտակ պատկերներ, 42 աշխարհագրական ու վավերագրական-շտաբային քարտեզներ։
Հայկական հանրագիտարան, հրատարակչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում այս հանրագիտարանի հոդվածների, պատկերազարդումների, քարտեզագրական նյութի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են հույժ կարևոր սույն հրատարակության իրականացմանը։