Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգուտ է: Հուլիսին բռնում էին, իսկ նրանք նորից դուրս ընկան... Եվ նույնիսկ, կարծես, ավելի խիտ։ Եթե էդպիսի ռյաբինիններ գտնվեն հինգ֊տասը հազար... Բայց կարող են և շատ լինել...Ըն-այո՜ո՜... Չե՛ս բռնի։ Իսկ, ա՛յ, եթե ոտք դեմ անես դրանց զառիվայր ճամփին... անհայտ ճանապարհին ..

ՄԵԼԱՆԻԱ Ա՜խ, Վասի՛կի. Դուք այն չեք անում...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ավելի՛ վատթա:, Մենք ոչի՛նչ չենք անում:

ՄԵԼԱՆԻԱ Պետք է զինվորներին բարձրացնել:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Մեր ուժերից վե՛ր է ծանրությունը..

ՄԵԼԱՆԻԱ Թագավորի ուժը պատո՞ւմ էր, թեկուզև անուժ էր..

ԴՈՍՏԻԳԱԵՎ Սատանա՜ն նրան, հիմարի՛ն, քշեց այս պատերազմի մեջ: Գերմանացիների հետ մեզ հարկավոր է խաղաղությա՛մբ ապրել, սովորել նրանցից... Խե՛լք չուներ թագավորը, իսկ հաց՝ ունե՛ր։ Իսկ մենք— ո՛չ հաց ունենք, ո՛չ խելք։ Խժռեց պատերազմը հացը։ Ի՜-դիո՜տ֊նե՛ր։ Հաշտությո՛ւն է հարկավոր կնքել գերմանացիների հետ, իսկ այդ կռտածը, ատվակատ Կերենսկին, կատաղում է .

ՄԵԼԱՆԻԱ Դու խելագարվե՛լ ես։ Այդ ինչպե՞ս թե— հաշտություն... Գերմանացիների հե՞տ. .

ԴՈՍՏԻԳԱԵՎ Սկզբում֊ հաշտության, իսկ հետո .. Ըհը՛, տանտիրուհին եկավ։

ՄԵԼԱՆԻԱ Այս Ի՞նչ է քեզ մոտ, Վարվա՚ռա, քո տանը։ Ավազականոց է կարծես, Բոլշևիկնե՜ր են շրջում...