Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծովի ալևոր, ճերմակ փրփուրում։
Ավելի մռայլ ու ծանր են իջնում
Ամպերը ծովի հարթության վրա,
Եվ ալիքներն են երգում ու պարում`
Թռչելով դեպի որոտը պայթող։
Ցասման փրփուրում որոտն է թնդում,
Ալիքներն են հորդ` վիճում քամու հե՛տ,
Եվ ահա հանկարծ գրկում է քամին
Ամպերի երամն անդուլ գրկանքով,
Եվ շպրտում է ամեհի թափով,
Վայրի բարկությամբ, ժայռերի վրա,
Փշրում է, ցրում, դարձնում փոշի
Նրանց զմրուխտե կույտերն ահագին։—
Մրրկահավը ճախրում է ճիչով,
Կայծակի նման ամպերը ճեղքում—
Պոկում է թևով փրփուրը ջրի,
Ճախրում է ահա, ինչպես հզոր դև,
Սև, անագորույն ոգի փոթորկի,—
Եվ ծիծաղում է, և խուլ հեկեկում...
Որոտի ցասման, վրդովմունքի մեջ
Նա— զգայուն դև— վաղուց է արդեն
Հոգնություն տեսնում։— Համոզված է նա
Որ չեն պարուրի ամպերն արևին,
Չե՛ն ծածկի ընդմիշտ, չ՛ն ծածկի, օ, ո՛չ:-
Ոռնում է քամին... Որոտը թնդում...
Կապույտ բոցի պես ամպերն են վառվում
Ծովի ալեկոծ անդունդի վրա—
Ոռնում է ծովը կայծակի նետերն
Ու իր ահռելի ընդերքում մարում։
Կրակե կարմիր օձերի նման