Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞նչն է պարզ այնտեղ...
Չէ՞ որ կարող եմ
Ես ինքս իմանալ
Այդ ամենը— գեթ
Մի փոքր պահով
Երկինք թռչելով։»
Ասաց— և արավ։
Ոլորված, որպես
Փայլուն մի օղակ՝
Թռավ առա՛ջ նա—
Եվ արևի դեմ
Փայլեց, ինչպես մի
Բարակ ժապավեն:
Սողալու համար
Ծնվածը— թռչել
Օ, անկարո՛ղ է...
Մոռանալով ա՛յս—
Ընկավ քարի՛ն նա,
Բայց չփըշրվեց,
Այլ ծիծաղե՛ց լոկ.
«Ահա թե որն է
Երկինք թռչելու
Հիմար հաճույքը...
Ընկնելու մեջ է...
Հիմա՜ր թռչուններ...
Հողին անընտել,
Ձանձրացած այնտեղ,
Նրանք ձգտում են
Դեպի երկինքը—
Եվ կյա՛նք են փնտրում