Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ենթադրելով, որ մենք առաջ ենք ձգտում համաձայն նրա ցանկության— որի անշահությանը ես ինձ թույլ եմ տալիս կասկածել, քանզի գիտեմ, որ սարյակները, ինչպես և մյուս արարածները, չեն խուսափում ժողովրդականությունից, փառքից և այլն,— ենթադրելով, որ մենք բարեհաջող կերպով կխուսափենք Գրիշկայի թակարդից և կթռչենք գյուղի կողքով, մենք կրկին կընկնենք դաշտը, իսկ նրա ծայրին կրկին կհանդիպենք մի գյուղ, իսկ հետո— նորից դաշտ,— գյուղ,— դաշտ․․․ և քանի որ երկիրը կլոր է, ապա մենք հարկադրված կլինենք անխուսափելիորեն վերադառնալ ա՛յն միևնույն պուրակը, որի մեջ, տվյալ վայրկյանիս, ես բարձր պատիվ ունեմ խոսելու ձեզ հետ։— Սա՞ է արդյոք այն երկիրը, ուր, պ․ Սարյակի խոսքերով, մենք պիտի պարգև ստանանք մեր վաստակների համար․․․ Սա՞ է արդյոք այն երկիրը․․․

— Ես գիտեմ ձեզ, հարգելի պ․պ․ և տ տ , ես գիտեմ, որքան բարձր եք դուք թռչում, բայց․․․․ որքան էլ դառն է ինձ համար ասել ձեզ այդ,— ես գիտեմ և այն, որ ձեզանից ոչ-ոք չի թռել և չի կարող թռչել իրենից բարձր։

— Պարոն Սարյակի փորձը— գրավել ձեր ուշադրությունը՝ փայլուն և բարձր ֆրազների միջոցով ձեզ խաբելով,— պարզ ցույց է տալիս ձեր մասին, իբրև ողջախոհ մարդկանց մասին, նրա ունեցած կարծիքի բարձրությունը․․․ Այդ փորձը պետք է խիստ կերպով պատժվի, հարգելի պ․պ․ և տ․տ․․․․․

Եվ իր կատարած հասարակական պարտականության գիտակցությամբ լցված, իմաստուն փայտփորիկը,