Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 55 —

նելութիւն գտնելուց յետոյ, նոյն դպրոցի դրան կից սենեակները նորոգելով յատկացնում է առանձին Գրավաճառանոցի, դպրոցի անուամբը կոչելով «Կեդրոնական»։

Տեղի տնյարմարութեան և անձկութեան պատճառով 1905 թուին Կեդրոնական գրավաճառանոցը տեղափոխւում է նոյն նպատակով շինուած Գ․ Քանանեան դպրոցի դրան յարակից ընդարձակ խանութը, սակայն բանուկ փողոցի վրայ չլինելով՝ այստեղ ևս անյարմարութիւններ են ստեղծւում առևտրական տեսսակէտից:

1908 թուին Անգլ․ փոխ-հիւպատոս Դր․ Մ․ Ս․ Պ․ Աղանուրը ի յիշատակ իր վաղամեռիկ քրոջ՝ տ․ Լուիզա Ս․ Դաւիթխանեանցի, Կեդրոնական դպրոցի հիւսիսային կողմում փողոցի վրայ կառուցանում է մի յարկարկանի շինութիւն, որի առաջին յարկը յատկացրւում է Կօշկակարանոցին, իսկ երկրորդ յարկը՝ Կանանց Բարեգործ․ ընկ․ Արհեստանոց-խանութին և Կեդրոնական Գրաճառանոցին։

Այսպէս, հետզհետէ ժամանակի պահանջների համաձայն ճոխացած և ընդարձակուած Նոր-Ջուղայի Ազգ․ Կեդրոնական Գրավաճառանոցը՝ բացի նորանոր հրատարակութիւններ հասարականութեան զանազան խաւերում տարածելու ծառա– յութիւնից, մեծ դիւրութիւն է ընծայում թէ տեղական և թէ գիւղական դպրոցներին, նրանց անհրաժեշտ դասագըր– քեր և ուսման զանազան պիտոյքներ մատակարարելով։


ՎԵՐՋ