Էջ:Պատմութիւն հայոց.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործն ՚ի ձեռն պատգամաւորութեան, գալ նոցա ՚ի տեսութիւն միաբանութեան ՚ի տեղի միջոց սահմանաց երկոցունց թագաւորութեանցն․ իբր բան ինչ և գործ հարկաւոր հասեալ, որ ՚ի ձեռն գրոյ և հրեշտակութեան կատարել ոչ է կարողութիւն, եթէ ոչ և դէմք երկոցունց հանդէպ լինիցին։ Այլ գիտելով Տիգրանայ զառաքելոյ իրին կատարումն՝ ոչ ինչ յորոց խորհէրնԱժդահակ՝ ծածկէ, այլ ՚ի ձեռն գրոյ յայտնէ որ ինչ ՚ի նորայն խորութեան սրտի։ Եւ յայտնեալ այսպիսւոյ չարութեան՝ ոչ ինչ էր այնուհետեւ բան և խորամանկութիւն, որ զայսպիսիս առագաստէր զչարութիւն․ այլ յայտնի այնուհետեւ գրգռէր խազմն։

Եւ ժողովէ արքայն Հայոց ՚ի սահմանացն Կապադովկացւոց, և որչափ ընտիրք Վրացեւ Աղուանից, և զամենայն ընտիրս Հայոց Մեծաց և Փոքունց։ Եւ խաղայ ամենայն զօրութեամբ իւրով զկողմամբք Մեդացւոց։ Վտանգ այնուհետեւ հարկ