Էջ:Պատմութիւն հայոց.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ստորագրութիւն, որ ինչ սակս Բիւրասպեայ հաւաստին։

Զպղատոնականն համարձակագոյն այժմ բարբառիմ․ «իսկ արդ արդեօք իցէ՞ սիրելւոյ այլ ոք ես․ քանզի և չէ իսկ ոք»։ Զի ՚ի վերայ այլոց անհնարիցն, հնարաւոր վասն քո արարելոց մեր, կատարեմք և զայս․ զի զորոց ատեմք զբանս և զգործս, և այնոցիկ մանաւանդ թէ լուրն զլսելիս մեր տաղտկացուցանէր՝ այսօր ձեռամբ իմով շարագրեմ զայնոսիկ, միտս անմտութեան նոցա տալով, և զկարի վաղուց նոցա իրսեւ նոցա անհասանելիս աւասիկ յայտնեմ․ միայն թէ և քեզ այսոքիկ ուրախութիւն եւկամ շահ օգտութեան։ Այլ ծանի՛ր զատելութիւն մեր առ այսպիսի բան, զի ոչ յառաջինսն մեր ասացեալ գիրս, և ոչ ՚ի վերջին բանս արժանաւորեցաք շարել, այլ զատ և որիշ։ Եւ սկսայց այսպէս։

Ասացեալն ՚ի նոցանէ Բիւրասպի Աժդահակ՝ առ Նեբրովթաւ