Էջ:Պատմութիւն հայոց.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Բ 153

յաջորդէ Անտիոքոս, ասացեալն Թեւոս, ամս տասն․ և ՚ի մետասաներորդին ապստամբեն Պարթեւք ՚ի ծառայութենէ Մակեդոնացւոցն։ Ուստի և թագաւորեաց Արշակ Քաջ, որ էր ՚ի զաւակէ Աբրահամու, ՚ի Քետուրական ծննդոց, առ ՚ի հաստատել բանին Տեառն առ Աբրահամ, թէ «թագաւորք ազգաց ՚ի քէն ելցեն»։

Բ․ Թագաւորել Արշակայ եւ որդւոցն. պատերազմ ընդ Մակեդոնացիս եւ սէր ընդ Հռովմայեցիդ։

ՈՐՊԷՍ ասացաք՝ յետ վաթսուն ամի մահուանն Աղեքսանդրի՝ թագաւորէ ՚ի վերայ Պարթեւաց Արշակ Քաջ ՚ի քաղաքին, որ կոչի Բահղ Առաւօտին, յերկրին Քուշանաց։ Եւ տայ պատերազմունս սաստիկս յոյժ, թափելով յինքն զամենայն արեւելեայս։ Հալածէ և ՚ի Բաբելովնէ զՄակեդոնացւոց իշխանութիւնն։ Լսէ և զզօրանալն Հռովմայեցւոց ՚ի վերայ ամենայն արեւմտից և ծո-