Էջ:Պատմութիւն հայոց.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
168 Բ


Յետ սորա մեծ և անուանի և բազմաբիւր զարեւելից հիւսիսոյ կողմանն կարգէ կողմնակալութիւն՝ զայր անուանի և յամենայն գործ մտաւորութեան և հանճարոյ առաջին, զԱռան, առ մեծ գետովն, որ հատանէ զդաշտն մեծ, որ անուանի Կուր։ Բայց զայս գիտեա՛, զի զցեղս զայս մեծ և անուանի մոռացումն եղեւ մեզ յառաջնումն մատենին յիշատակել, զգունդն որ ՚ի Սիսակայ, որ ժառանգեաց զդաշտնԱղուանից և զլեռնակողմն նորին դաշտի, ՚ի գետոյն Երասխայ մինչեւ ցամուրն որ ասի Հնարակերտ․ և աշխարհն յանուն քաղցրութեան բարուց նորա անուանեցաւ Աղուանք․ զի աղու ձայնէին զնա։ Եւ ՚ի սորա ծննդոց այս Առան անուանի և քաջ կարգեցաւ կողմնակալ բիւրաւոր ՚ի Պարթեւէն Վաղարշակայ։ ՚ի սորա զաւակաց ասեն սերեալ զազգն Ուտէացւոց և Գարդմանացւոց և Ծաւդէացւոց և Գարգարացւոց իշխանութիւնսն։

Իսկ Գուշարայ, որ յորդւոցն Շա-