Էջ:Պատմութիւն հայոց.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ


ԾՆՆԴԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ
ՄԵԾԱՑ


Ա․ Մովսիսի խորենացւոյ յաղագս մերոյս յիսկզբանն յայսմ բանիցս Սահակայ բագրատունւոյ խնդալ։


ԶԱՆՍՊԱՌ խաղացմունս աստուածայնոցն ՚ի քեզ շնորհացն և զանդուլ հոգւոյն ՚ի վերայ քո իմացուածոցդ զշարժմունս ծանեայ ՚ի ձեռն գեղեցիկ խնդրոյս, յառաջ քան զմարմնոյդ՝ զհոգւոյդ ընկալեալ զծանօթութիւն․ որ և սիրելի իմոց իսկ ախորժակացս է, առաւել եւս սովորութեանցս։ Վասն որոյ ոչ միայն գովել արժան է