Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՐՏՈՒՏԸ ԻՐ ՁԱԳԵՐՈՎԸ ՈՒ ԵՐԿՐԱԳՈՐԾԸ[1]

Առակ է ասած։— Ընկերիդ խոսքին
Հավատա՛, էլի պինդ կա՛ց քո բանին։
Շատ դրուստ խոսք է― օրհնվի բերանն,
Որ էս ասել ա՝ բաս լսե՛նք առակն։
    Գարունքն որ բացվեց, օրերն քաղցրացան,
    Սար ու ձոր ծաղկեց, դաշտք ու անդաստան

  1. Արտուտ ղշին աշխարհաբար չոբանխաբուկ են ասում։ Ծտի նման, բայց գլխին մեկ սուր քաքուլ ունի, ու հետ ածելիս՝ փոքր թռչում ա, էլ եդ վեր գալիս, նստում։ Բունը միշտ հարդի միջումն ա դնում։