Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՜խ՝ ի՞նչ ես դարդակ խոսքեր դու խարջում,
Ա՜յ դարվիշ բաբա՝ ու գլուխս տանում։
Էդ որ գիտենար, դու ի՞նչ ես կարծում,
Էլ մտի՞կ կտար դնչիս, կմռար։
Ինձանից էլ հո՝ դա անց կկենար։
Էշն էլ որ ախըր փոլիսոփ դառնա,
Էլ ո՞ւր կորչին բաս դարվիշ ու մոլլա»։―
    «Գեղ տեղ մեծացածն քեզ պես միտք կանի,
    Բերանդ էլ որ քեզ քաշես, լավ կըլի։
    Էշ փիլիսոփա՞։ — Ի՞նչ զարմանք բան ա,
    Էդպես հրաշք մկամ աշխարքումս կա՞։
    Սուտ սանիաթ չունիմ, քեզ խորհուրդ տալիս,
    Կամ առ էս քիսեն, կամ լսի՛ր խոսքիս։
    Թո՛ղ սիրելի էշդ մեկ Մեքքա տանիմ,
    Աչքը բաց ըլի, ես գլխին կանգնիմ։
    Մեկ քանի վախտ դու հո՛ւփ տուր քիչ սրտիդ,
    Թե որ բարով գանք, ու տեսնես իշիդ,
    Ի՛նչքան լեզվների դա տեղյակ կըլի,
    Որ Քյաբը գնա, ուխտ անի, տեսնի։
    Մենակ սրա աղոթքն ու արած նամազն
    Իրան էլ կտա, քեզ էլ քո մուրազն։
    Թե ջրի պես դա ղուռան չկարթա,