Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընկավ նա ճամփա՝ դԴարվշի փեդով։
Հոգին բերնին կպած՝ նա գեղը հասավ,
Ու տանը նստած մունջ մունջ միտք արավ։
Աստուծով էշս շատ քյամալի տեր
Դառած եդ կգա։ Է՛ն վախտն տեսնողներ
Թող զարմանան ու աչկըներն դուս գա,
Հիմիկ ի՞նչ խոսիմ, թող նա եդ դառնա։
Մեկ տարուց եդև իրար մի տեսնինք,
Իրարից փափագ ու հասրաթ առնինք։
Մեկ տարի էսպես թող ոտով ման գամ,
Եդո իմ փառքը աշխարքին ցույց տամ։
    Շուշա չի ոտներս՝ որ թեզ փշրվի,
Մոմ չի իմ մարմինս՝ որ հալվի, էրվի»։―
Էսպես էր ցավում Հասան, միտք անում,
Օրերն համարում։ Տարին լրանում։
    Դարվիշն իշի վրա շատ տեղ անց կացավ,
    Բոլոր օսմանլվի հողը ման եկավ։
    Պտղովն լիքն ու են մեծ Դիարբեքիր,
    Աբրշմի մաքյան էն Պարսից երկիր,
    Մարգարտով լիքը Մսուր, Ղայսարի,
    Հալեբ, ու Թոխադ, ու հինն Էդեսի.
    Շրջեց ու հասավ մեծ քաղաքն Հարամ