Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

    Է՛ն ձենն էր ընկել, է՛ն խոսքն, աս ու լիսն։
    Որ մարդ իր գլխին թե տեր չկենար,
    Բեյինն էլ հետը կճաքեր, դուս կգար։
    Բայց ամենի ռեխն, բերանն ու լեզուն
    Մեկ թարաքյամա կուզեր ճղի իսկույն։
    Սարում մեծացած՝ բռի աղլամազ.
    Հենց իր զուռնեն էր փչում, ու իր սազ.
    Թե Ադամ պապը Եվի հետ դրախտումն,
    Թարաքյամեվար էր խոսք, զրից անում։
Աջակողմն էլ մեկ հաստափոր ախմախ
Մեջ էր բերել իր շինած տաղ ու խաղ,
Իր հաստ գլուխը երկինքն էր հանում,
Ուրշի գրածը ցեխն ու ռեխն կոխում։
Ձախակողմն էլ մեկ ուռած եզի գլուխ՝
Հով տալով ձգվել՝ մզում իր չոր ղուղն,
Թէ աշխարքիս վերջն ի՞նչ պետք է ըլի,
Էլ չէր հարցնում՝ թե ներկա վախտի
Բանն ի՞նչպես կըլի, ու չէ՛ր էլ գիտում։
    Էշ փիլիսոփեն բոլորի միջումն,
    Գլուխը քաշ արել՝ անկաջ էր դնում,
    Ինքն իրան անսաս միտքն լուսավորում։
    Տեր ու տուն, թավլա մտքից էր հանել,