Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Մեկ ազիզ օր էլ որ եկավ, հասավ,
    Մոլլեն էլ լավ իր թադարեքն տեսավ։
    Ու տնկտնկալով, քամի կուլ տալով,
    Իշի քամակին բազմած խիստ քեֆով։
    Նոխտի փոխ՝ չաթու, թամքի տեղ փալան
    Իշի դունչն ու վրեն դրած՝ եկավ մեյդան.
    Որ ջիրիդ խաղա, քանի ինքն սաղ ա.
    Բայց էշ ու ջիրի՞դ— ա՛յ Մոլլա Աղա։
    Ձիանքն էլ մնացին հուշտ էլած, սառած,
    Չէ թե ձիավորքն՝ բերանները բաց։
    Մոլլեն ամենի սիրտն առավ, ասեց,
    Որ իրան նայեն, ու էշը քշեց։
Քոռաղադինա՝ էն օրը շոգ էր,
Ջիրիդի տեղն էլ ախպսին մոտ էր։
Թո՛շ, թո՛շ կանչելով՝ խեղճ Մոլլեն բերանն
Պատռեց, բայց իշի ղուղը չի մտան։
Բերնով օրհնում էր, ոտով վեր հատում,
Գլուխը սղալում, եդևիցն բզում,
Բիզն էլ բեզարեց, քարն էլ, քացին էլ,
Բայց կակող ախպուսն իշի խելքն առել։
Փռվեց չորս ոտովն էն տեղ իր քեֆին.
Ո՛չ ծեծին նայեց, ո՛չ Մոլլի միրքին։