Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՑԱԿԵՐ ՓԵՇԸ

Անիրավ աշխարքն ախր ո՞վ չգիտի,
Որ լավ շորին միշտ գըլուխ վեր բերի։

Մեկ սարում, չոլում մեծացած օքմին․
Որ դեռ չէր խաբար աշխարքի բանին,
Եկավ մեկ քաղաք, չունքի հարուստ էր,
Տեսավ՝ ամեն մարդ որ զարդարված էր,
Ինքն էլ սկսեց խասից, ղումաշից
Մեկ ձեռք շոր կարիլ, ու ոսկու թելից
Յախեն էլ կարիլ։ Տեսնողի աչքը
Հետը գնում էր, ու նրա փառքը