Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուքան, տուն կտրիլ, ապրանք փա՛խցընիլ,
Քարվան թալանիլ, ճամփորթ սպանիլ,
Փեշակ դառավ նրան։ Ու ազիզ մերը
Քանի բերում էր, էնքան իր սերը
Ավելացնում էր, որդուն խըրատում,
Տեղն եկած վախտը ինքն էլ էր անում։
    Բայց ով ուզենա, ֆորի մեջ ընկնի,
    Գըլուխը կըջարդի, կամ ոտն կկոտրի։
    Էսպես էլ էլավ մեր գողի բանը
    Մեկ օր էլ ուզեց, որ խանի տանը
    Քյահլան ձին կապած՝ դուս քաշի տանի,
    Ձին տանելու տեղ ինքն հասավ բալի։―
    Թող հիմարք ասեն՝ թե մեր ճակատին
    Ինչ գըրված որ ա, էն կգա մեր գլխին։
    Ով էսպես գըրեց, ձեռը չորանա,
    Ճակատն ի՞նչ իր գլուխն արևը լա,
    Որ մարդ ինքն իրան ղազաբի կըտա:
    Փիս խրատներով ճամփից դուս կըգա։―
Խանին էլ խնդիր անող ո՞վ կըլեր։
Մեր ասիացիք չեն էնպես կեռմեռ,
Ու դատաստանը շուտով վերջացնում,
Կամ գլուխ կտրում, կամ աչքեր հանում։