Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ կերն պակսե՛լիս՝ լամ ու տրտնջամ,
Սրբերին էլ ի՛նձ են մատաղ անում,
Ով մեկ մեծ մուրազ ունի իր սրտումն։
        Ամա քե՛զ՝ անբա՛ն,
Թուրքն էլ չի սիրում, ջհուդն հո ատում։
Ո՛չ գառն ա հետդ ման գալը ուզում,
Ո՛չ կով ու ոչխար իրանց մեջ թողում։
Ով մեկին մեկ վատ անուն է դնում,
Խո՛զ է ասում նրան, կամ գոջի կանչում։
Քրիստոնեն էլ որ քեզ տուն է թողում,
Թուրքի, ջհըդի ջգրու է անում։
Մեյդան դուս գալիս, շունն էլ վրեդ հաչում։
Մեր հացն որ չուտես՝ կարո՞ղ ես ապրիլ,
Որ էդպես ռեխդ սկսում ես ցրվիլ։
Խոզինը ցեխն է կամ մուռտառ տեղը,
Լավ միտքն ե՞րբ կընկնի նրա խելքն, ղուղը։
Դու լագոդներիդ՝ է՛դ խրատը տու՛ր,
Որ տնաքանդություն անեն, հասնին ուր։
Ես իմ աշխատանքն ձեռից չեմ թողալ,
Քանի շունչ ունիմ ու խեր կարեմ տալ,
Իմացողի հմար ես չեմ աշխատում,
Խեր տալն եմ ուզում, տեսնում, մխիթարվում»։―